Հիսուս Քրիստոս
Կենդանի Քրիստոսը


Կենդանի Քրիստոսը

Առաքյալների վկայությունը

Հիշելով երկու հազարամյակ առաջ տեղի ունեցած Հիսուս Քրիստոսի Ծնունդը մենք քերում ենք մեր վկայությունը Նրա անզուգական կյանքի իրողության և Նրա քավող մեծ զոհաբերության անսահման զորության մասին։ Չկա որևէ մեկը, որը այդպիսի խորը ազդեցություն ունենար բոլորի վրա, ովքեր ապրել և ովքեր դեռ ապրելու են երկրի վրա։

Նա Հին Կտակարանի Մեծ Եհովան էր և Նոր Կտակարանի Մեսիան։ Իր Հոր ղեկավարության ներքո Նա էր երկրի արարիչը։ «Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրան ոչինչ չեղավ, ինչ որ եղավ» (Հովհ. Ա.3): Թեև անմեղ լինելով Նա մկրտվեց, որ ամեն արդարություն կատարվի։ Նա «ման եկավ բարի անելով» (Գործք Ժ.38), թեև արհամարհվեց դրա համար։ Նրա ավետարանը խաղաղության ու քարյացակամության ուղերձ էր։ Նա կոչ արեց բոլորին հետևել Իր օրինակին։ Նա քայլեց Պաղեստինի ճանապարհներով, բուժելով հիվանդներին, տեսողություն շնորհելով կույրերին, կենդանացնելով մահացածներին։ Նա սովորեցնում էր հավերժական ճշմարտությունները, մեր նախաերկրային կյանքի իրողությունը, երկրի վրա մեր կյանքի նպատակը և գալիք կյանքի համար Աստծո որդիների ու դուստրերի ներուժը։

Նա հիմնեց հաղորդությունը որպես Իր մեծ քավող զոհաբերության հիշեցում։ Նա ձերբակալվեց ու դատապարտվեց կեղծ մեղադրանքներով, մեղավոր ճանաչվեց ամբոխին բավարարելու համար, և մահվան դատապարտվեց Գագաթի խաչի վրա։ Նա զոհեց Իր կյանքը քավելու համար ողջ մարդկության մեղքերը։ Նա մեծ փոխարինող պարգև էր բոլոր նրանց օգտի համար, ովքեր երբևէ կապրեն երկրի երեսին։

Մենք ամենայն լրջամտությամբ վկայում ենք, որ Նրա կյանքը, որն առանցքային դեր ուներ ողջ մարդկության պատմության մեջ, սկիզբ չէ առել Բեթլեհեմում, ոչ էլ ավարտվել է Գագաթում։ Նա Աստծո Առաջնեկն էր, Միածին Որդին մարմնում, աշխարհի Քավիչը։

Նա հարություն առավ գերեզմանից՝ «ննջածների առաջնեկ եղավ» (Ա  Կորնթ. ԺԵ.20): Որպես հարություն առած Տեր, Նա այցելեց նրանց, ում սիրում էր կյանքի ժամանակ։ Նա նաև առաքելությամբ այցելեց հնադարյան Ամերիկայի Իր «ուրիշ ոչխարներին» (Հովհ. Ժ.16): Մեր ժամանակներում Նա և Նրա Հայրը հայտնվեցին պատանի Ջոզեֆ Սմիթին, սկսելով երկար խոստացված «ժամանակների լրիվության դարաշրջանը» (Եփես. Ա.10):

Կենդանի Քրիստոսի մասին մարգարե Ջոզեֆը գրել է, որ Նրա աչքերը կրակի բոցի նման էին, Նրա գլխի մազերը ճերմակ էին, ինչպես մաքուր ձյունը, Նրա դեմքը փայլում էր, գերազանցելով արևի պայծառությունը, և Նրա ձայնը հորդացող մեծ ջրերի ձայնի նման էր, այո, Եհովայի ձայնը, ասելով,

որ Նա է առաջինն ու վերջինը, որ Նա ապրում է, որ Նա մահվան դատապարտվեց և, որ Նա է մեր պաշտպանը Աստծո առջև (տես ՎևՈւ 110.3-4):

Մարգարեն նաև ասել է, որ բոլոր վկայություններից հետո, որ տրվել են Փրկչի մասին, նա տալիս է այս վկայությունը, ամենավերջինը՝ որ Փրկիչը ապրում է։

Քանզի մարգարեն տեսել է Նրան Աստծո աջ կողմում և լսել է ձայնը, ազդարարող, որ Նա է Աստծո Միածին Որդին,

որ Նրա կողմից, Նրանով և Նրանից է, որ աշխարհները կան և ստեղծվել են և բնակիչները դրանց՝ ծնված որդիներն ու դուստրերն են Աստծո (տես ՎևՈւ 76.22-24):

Մենք ամենայն խոհեմությամբ ազդարարում ենք, որ Նրա քահանայությունը և Նրա Եկեղեցին վերականգնվել են երկրի երեսին. «Առաքյալների և մարգարեների հիմքի վրա շինված. որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է» (Եփեսացիս Բ.20):

Մենք վկայում ենք, որ մի օր Նա կվերադառնա երկիր։ «Եվ պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մարմին միասին պիտի տեսնեն» (Եսայիայի Խ.5): Նա կղեկավարի ինչպես Թագավորների Թագավորը և կկառավարի ինչպես Տերերի Տերը և ամեն ծունկ պիտի ծալվի ու ամեն լեզու խոստովանի Նրա առջև երկրպագության մեջ։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է կանգնի դատվելու համար Նրա կողմից համաձայն մեր գործերի ու մեր սրտի ցանկությունների։

Որպես Նրա պատշաճ հաստատված Առաքյալներ, մենք վկայում ենք, որ Հիսուսը ապրող Քրիստոսն է, Աստծո անմահ Որդին։ Նա է մեծ Թագավոր Էմմանուելը, որը կանգնած է այսօր Աստծո աջ կողը։ Նա է լույսը, կյանքը և հույսն աշխարհի։ Նրա ճանապարհն այն արահետն է, որ տանում է դեպի երջանկություն այս կյանքում և հավիտենական կյանք գալիք աշխարհում։ Փա՛ռք Աստծուն Իր սուրբ Որդու անզուգական պարգևի համար։

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՈԻԹՅՈԻՆ

Նկար
signatures

1 հունվարի, 2000թ.

ՏԱՍՆԵՐԿՈՒՍԻ ՔՎՈՐՈԻՄ

Նկար
signatures
Նկար
signatures