Վարդապետություն և Ուխտեր 2021
Հոկտեմբերի 4-10-ը Վարդապետություն և Ուխտեր 111-114. «Ես կպատվիրեմ բոլոր բաները ձեր բարիքի համար»


Հոկտեմբերի 4-10-ը Վարդապետություն և Ուխտեր 111-114․ «Ես կպատվիրեմ բոլոր բաները ձեր բարիքի համար», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հոկտեմբերի 4-10-ը Վարդապետություն և Ուխտեր 111-114, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Ջոզեֆ Սմիթը քարոզելիս

Հոկտեմբերի 4-10-ը

Վարդապետություն և Ուխտեր 111-114

«Ես կպատվիրեմ բոլոր բաները ձեր բարիքի համար»

Վարդապետություն և Ուխտեր 111-114 բաժինները կարդալիս աղոթեք Հոգու առաջնորդության համար և գրի առեք ձեր տպավորությունները։ Այնուհետև խորհեք, թե ինչպես կարող եք գործել համաձայն այդ տպավորությունների։

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբևէ ունեցե՞լ եք հոգևոր այնպիսի փորձառություն, որի շնորհիվ հավատքի մեջ վստահ և ապահով եք եղել, բայց հետո, երբ կյանքի չարչարանքները փորձել են ձեր հավատքը, դուք դժվարացել եք վերականգնել այն խաղաղությունը, որը զգում էիք նախկինում: Նմանատիպ մի բան տեղի էր ունեցել Կիրթլենդի սրբերի հետ։ Կիրթլենդի տաճարի նվիրագործման հետ կապված հոգևոր դրսևորումներից մի տարի անց խնդիրներ ի հայտ եկան։ Ֆինանսական ճգնաժամը, Տասներկուսի Քվորումի տարաձայնությունները և այլ փորձությունները ոմանց հավատքի սասանման պատճառ դարձան։

Մենք չենք կարող խուսափել փորձություններից, ուրեմն ինչպե՞ս կարող ենք անել, որ դրանք սպառնալիք չդառնան մեր հավատքի և վկայության համար: Գուցե պատասխանը մասամբ գտնենք Վարդապետություն և Ուխտեր 112 բաժնի Տիրոջ խորհրդում, որը տրվել էր այն ժամանակ, երբ հակառակությունը Կիրթլենդում գլուխ էր բարձրացրել։ Տերն ասել է․ «Մաքրեք ձեր սրտերն իմ առաջ» (հատված 28), «մի ապստամբեք» (հատված 15), «գոտեպնդիր մեջքդ աշխատանքի համար» (հատված 7), և «եղիր խոնարհ» (հատված 10)։ Եթե հետևենք այս խորհուրդներին, ապա Տերը «[մեր] ձեռքը բռնած կառաջնորդի» մեզ ձախորդության միջով դեպի բժշկում և խաղաղություն (տես հատվածներ 10, 13

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 111

Տերը «կպատվիրի բոլոր բաները [իմ] բարիքի համար»։

1836 թվականին Եկեղեցին պարտքեր էր կուտակել՝ կատարելով Տիրոջ աշխատանքը։ Քանի որ Ջոզեֆ Սմիթը և մյուսները մտահոգված էին այդ պարտքերի պատճառով և մտածում էին, թե ինչպես վճարել դրանք, նրանք ճանապարհ ընկան դեպի Սալեմ, Մասաչուսետս, որովհետև խոսակցություններ էին շրջանառվում, որ այնտեղ փողեր էին թողնվել ինչ-որ մի տանը (տես Վարդապետություն և Ուխտեր 111) բաժնի նախաբանը։ Երբ նրանք հասան Սալեմ, Տերը հայտարարեց․ «Այս քաղաքում ձեզ համար ավելի շատ գանձեր կան, քան մեկը» (հատված 10)։ Գանձերը՝ մարդիկ էին, ում, ինչպես Նա ասել էր․ «ես ժամանակին կհավաքեմ ձեր միջոցով՝ Սիոնի օգտի համար» (հատված 2, տես նաև Ելից 19․5)։ Չնայած Սալեմում փող չգտնվեց, սակայն դարձի եկածները, որոնք հավաքվում էին միսիոներական ջանքերի շնորհիվ, Տիրոջ խոստման իրականացման մասն էին կազմում:

Երբ կարդաք բաժին 111-ը, մտածեք այն բաների մասին, որոնք ձեզ անհանգստացնում են։ Խորհեք, թե Ջոզեֆին ասված Տիրոջ խոսքերն ինչպե՞ս կարող են վերաբերել ձեզ։ Ինչպե՞ս է Տերն օգնել ձեզ, որ գտնեք անսպասելի «գանձեր» (հատված 10)։ Մտածեք, թե Նա ինչ է արել, որ «պատվիրի բոլոր բաները ձեր բարիքի համար» (հատված 11)։ Ի՞նչ է բացահայտում Երկնային Հոր մասին հետևյալ արտահայտությունը՝ «այնքան արագ, որքան դուք ի վիճակի կլինեք ընդունելու դրանք»։

Տես նաև Մատթեոս 6․19-21, 33, “More Treasures Than One,” Revelations in Context, 229-34։

Վարդապետություն և Ուխտեր 112․3-15

Աստված կառաջնորդի նրանց, ովքեր խոնարհաբար կփնտրեն Իր կամքը։

Տասներկուսի քվորումում միասնությունը թուլանում էր 1837 թվականի ամռանը: Պարտականությունների վերաբերյալ տարաձայնություններ կային, և որոշ անդամներ մարգարե Ջոզեֆ Սմիթին դեմ էին արտահայտվում: Թոմաս Բ. Մարշը՝ այն ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, մտահոգված էր, և եկել էր Միսսուրիից Օհայո՝ մարգարեից խորհուրդ հարցնելու համար: Եղբայր Մարշը ստացավ այդ խորհուրդը 112 բաժնի հայտնության միջոցով։ Տիրոջ խորհուրդն ինչպե՞ս կարող էր օգնել նրան և նրա քվորումին: Ի՞նչ դաս է այն պարունակում ձեզ համար, երբ ձգտում եք հաղթահարել վեճերը և ծանր զգացմունքները:

Մասնավորապես, կարող եք խորհել հատված 10-ի շուրջ։ Ի՞նչ է նշանակում Տիրոջ համար առաջնորդել «ձեռքդ բռնած»։ Ինչո՞ւ է խոնարհություն պահանջվում այսպիսի առաջնորդության համար։

Տես նաև Ուլիսես Սոարես, «Եղեք հեզ ու սրտով խոնարհ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 9-11, “The Faith and Fall of Thomas Marsh,” Revelations in Context, 54-60։

Նկար
աղոթող մարդիկ

Եթե խոնարհ լինենք, Տերը կառաջնորդի մեզ և կպատասխանի մեր աղոթքներին։

Վարդապետություն և Ուխտեր 113

Ջոզեֆ Սմիթը «ծառա է Քրիստոսի ձեռքում»։

Եսայիան Հեսսեի ժառանգներից մեկին անվանում է «շառավիղ» և «արմատ» (Եսայիա 11․1, 10Բաժին 113-ում Տերը բացատրում է, որ այդ ժառանգը Քրիստոսի ծառան է, և վերջին օրերում նա գործիք կլինի Տիրոջ ժողովրդի հավաքման գործում (տես Վարդապետություն և Ուխտեր 113․4, 6)։ Այս մարգարեությունը բավականին լավ է նկարագրում Մարգարե Ջոզեֆ Սմիթին։ Ինչպե՞ս կարող էին բաժին 113-ի այս և մյուս ճշմարտությունները քաջալերել սրբերին Կիրթլենդում եղած իրարանցումների ժամանակ։ Ի՞նչ եք գտնում այս հայտնության մեջ, որը ոգեշնչում է ձեզ մասնակցել Տիրոջ աշխատանքին այս օրերում։

Տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց՝ «Հեսսե», scriptures.ChurchofJesusChrist.org, 2 Նեփի 21․10-12, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․40։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 111․2, 9-11։Այս հատվածները կարող են քննարկման թեմա լինել այն մասին, թե ձեր ընտանիքի համար որո՞նք են հավերժական «գանձերը»: Դուք կարող եք խաղալ գանձերի որոնում՝ տան տարբեր անկյուններում թաքցնելով առարկաներ, որոնք ներկայացնում են Տիրոջ գանձերը կամ արժեքները: Երբ ձեր ընտանիքի անդամները գտնում են պահած հերթական առարկան, քննարկեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի ցույց տաք, որ գնահատում եք այդ արժեքը։

Վարդապետություն և Ուխտեր 112․10։Երեց Ուլիսես Սոարեսը խոնարհ մարդկանց այսպես է նկարագրել․ «Խոնարհները ուսուցանվող են, գիտակցում են, թե որքան կախված են Աստծուց, և ցանկանում են ենթարկվել Նրա կամքին: Խոնարհները հեզ են և ունակ են իրենց ազդեցության շնորհիվ ներազդել ուրիշների վրա, որպեսզի նրանք անեն նույնը» («Եղեք հեզ ու սրտով խոնարհ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 10)։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ձեր ընտանիքի անդամներին հասկանալ, թե ինչ է նշանակում լինել խոնարհ: Կարող եք խոնարհության մասին երգ երգել, ինչպես օրինակ՝ “Be Thou Humble” (Hymns, no. 130)։ Երգի ընթացքում ընտանիքի մի անդամը մյուսների ձեռքից բռնած «առաջնորդում է» տան մեջ։ Կարող եք կիսվել այնպիսի փորձառություններով, երբ Տերն առաջնորդել է ձեր ընտանիքի անդամներին «ձեռքը բռնած» և պատասխանել է «[ձեր] աղոթքներին»:

Վարդապետություն և Ուխտեր 112․11-14, 26։Ո՞րն է ինչ-որ մեկի անունը իմանալու և նրան ճանաչելու միջև տարբերությունը։ Ի՞նչ ենք մենք սովորում 11-14 հատվածներից այն մասին, թե ինչ է նշանակում ճանաչել Տիրոջը:

Վարդապետություն և Ուխտեր 112․15։Ի՞նչ է նշանակում «ապստամբել» մարգարեի դեմ: Մենք ի՞նչ ենք գտնում այս հատվածում, որն օգնում է մեզ աջակցել մարգարեին։

Վարդապետություն և Ուխտեր 113․7-8։Մենք ի՞նչ ենք պարզում հատված 8-ից՝ ինչի՞ շնորհիվ կլինի «ետ բերել Սիոնը» և փրկագնել Իսրայելը։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկում։

Առաջարկվող երգ. “Be Thou Humble,” Hymns, no. 130.

Բարելավել մեր ուսուցումը

Ապրեք ըստ ձեր վկայության: «Դուք ուսուցանում եք այն, ինչ դուք ձեզանից ներկայացնում եք»,- ասել է Երեց Նիլ Ա. Մաքսվելը: «Ձեր բնավորության գծերն ավելի հիշվող կլինեն … քան որոշակի դասի որոշակի մի ճշմարտություն» ( Ուսուցանել Փրկիչի ձևով,13):

Նկար
Թոմաս Բ. Մարշը և Ջոզեֆ Սմիթը

Թոմաս Բ. Մարշը գրի է առնում հայտնությունը, որն իրեն է տրվել Ջոզեֆ Սմիթի միջոցով։ Եղիր խոնարհ, ըստ Ջուլի Ռոջերսի։