Վարդապետություն և Ուխտեր 2021
Հոկտեմբերի 25-31-ը Վարդապետություն և Ուխտեր 124. «Տուն … իմ անվան համար»


Հոկտեմբերի 25-31-ը Վարդապետություն և Ուխտեր 124. «Տուն … իմ անվան համար», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հոկտեմբերի 25-31-ը Վարդապետություն և Ուխտեր 124, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Նավու

Գեղեցիկ Նավուն Լարրի Վինբորգ

Հոկտեմբեր 25-31

Վարդապետություն և Ուխտեր 124

«Տուն իմ անվան համար»

Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 124 բաժինները, խորհեք այն օրհնությունների մասին, որոնք Տերը հրավիրեց Նավուի սրբերին ստանալ և այն օրհնությունների մասին, որոնք Նա առաջարկում է ձեզ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Թեև վերջին վեց տարիները շատ դժվար էին սրբերի համար, 1839 թվականի գարնանը իրավիճակը սկսեց թեթևանալ. փախստական սրբերի հանդեպ կարեկցանք ցուցաբերեցին Իլինոյսի Քվինսի քաղաքի բնակիչները։ Պահակները թույլ տվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու մյուս ղեկավարներին փախչել Միսսուրիի ստրկությունից։ Եկեղեցին հող գնեց Իլինոյս նահանգում, որտեղ սրբերը կարող էին կրկին հավաքվել։ Թեկուզ դա ճահճացած հող էր, որտեղ վխտում էին մոծակները, սակայն համեմատած սրբերի ունեցած դժվարությունների հետ, դա կառավարելի էր թվում։ Այսպիսով, նրանք չորացրին ճահիճը և ստեղծեցին կանոնադրություն մի նոր քաղաքի համար, որն անվանեցին Նավու։ Նավու եբրայերեն նշանակում է «գեղեցիկ», չնայած դա ավելի շուտ հավատքի արտահայտություն էր, քան ճշգրիտ նկարագիր, առնվազն՝ սկզբում։ Այդ ընթացքում, Տերը հրատապության զգացում էր հաղորդում Իր Մարգարեին։ Աստված ավելի շատ ճշմարտություններ և արարողություններ պիտի վերականգներ, և Նրան հարկավոր էր սուրբ տաճար, որտեղ սրբերը կստանային դրանք։ Այսօր ևս, շատ առումներով, հավատքի և հրատապության նույն զգացումները կարևոր են Տիրոջ գործում։

Չնայած Նավուն դառնում էր գեղեցիկ քաղաք՝ գեղեցիկ տաճարով, երկուսն էլ հետագայում լքվեցին։ Բայց Տիրոջ իսկապես գեղեցիկ գործը մշտապես եղել է այն, որ «պսակ[ի] ձեզ փառքով, անմահությամբ և հավերժական կյանքով» (Վարդապետություն և Ուխտեր 124․55), և այդ գործը երբեք չի ավարտվում։

Տես Saints, 1:399–427; “Organizing the Church in Nauvoo,” Revelations in Context, 264–71.

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 124․12-21

Ես կարող եմ լինել այն աշակերտը, ում Տերը վստահում է։

Չնայած մի քանի նշանավոր առաջնորդներ հեռացան Եկեղեցուց 1830-ականների վերջում, անդամների ճնշող մեծամասնությունը հավատարիմ մնաց։ Այս հավատարիմ սրբերի շարքերում էին նրանք, ովքեր համբերությամբ տարել էին Միսսուրիի փորձությունները, ինչպես նաև նրանք, ովքեր վերջերս էին միացել Եկեղեցուն։ Վարդապետություն և Ուխտեր 124․12-21 հատվածներում Տերը գովեստով է խոսել նրանցից մի քանիսի մասին։ Աշակերտության մասին ի՞նչ գաղափարներ գտաք Նրա խոսքերում։ Այս հավատարիմ սրբերի մասին գրված ո՞ր խոսքերն են ոգեշնչում ձեզ նմանվել նրանց։ Դուք կարող եք նաև խորհել, թե Տերն ինչպես է արտահայտել Իր սերը ձեր հանդեպ։

Վարդապետություն և Ուխտեր 124․22-24, 60-61

Տերը կամենում է, որ ես ընկերասեր լինեմ և ընդունեմ մարդկանց։

Միսսուրիում սրբերի կրած տառապանքները պատճառ էին դարձել, որ նրանց գայթակղեր մեկուսացումը և հուսահատեցներ Նավու այցելող մարդկանց։ Մտապահեք սա, երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 124․22-24, 60-61 հատվածները։ Ի՞նչն է տպավորում ձեզ «տուն՝ օթևանի համար» կառուցելու Տիրոջ հրահանգներում (հատված 23)։ Ի՞նչ են Նրա խոսքերը սովորեցնում ձեզ Իր Եկեղեցու առաքելության մասին։ Մտածեք, թե այս հրահանգներն ինչպե՞ս կարող են կիրառվել ձեր և ձեր տան համար։

Տես նաև “A Friend to All,” video, ChurchofJesusChrist.org.

Վարդապետություն և Ուխտեր 124․25-45, 55

Տերը պատվիրում է մեզ տաճարներ կառուցել, որպեսզի մենք ստանանք սուրբ արարողությունները։

Վերջին օրերի սրբերին իհարկե չզարմացրեց այն փաստը, որ երբ իրենք բնակություն հաստատեցին Նավուում, Տերը նրանց հրահանգներ տվեց տաճար կառուցելու վերաբերյալ, այնպես, ինչպես Նա արել էր Օհայոյում և Միսսուրիում։ Ի՞նչ եք գտնում Վարդապետություն և Ուխտեր 124․25-45, 55-ում, որն օգնում է ձեզ հասկանալ, թե Տերն ինչու ասաց․ «իմ ժողովրդին միշտ պատվիրվել է կառուցել [տաճարներ] իմ սուրբ անվան համար» (հատված 39

Նավուի տաճարի կառուցումից ի վեր կառուցվել կամ հայտարարվել է ավելի քան 200 տաճար։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․ «Մենք գիտենք, որ տաճարում մեր ժամանակը շատ կարևոր է՝ մեր փրկության և վեհացման, ինչպես նաև մեր ընտանիքի անդամների փրկության և վեհացման համար։ … Հակառակորդի հարձակումներն աճում են մեծ ուժգնությամբ, հաճախականությամբ և բազմազանությամբ։ Տաճարում պարբերաբար լինելու կարիքը երբեք այսքան մեծ չի եղել» («Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 114)։ Տաճարն ինչպե՞ս է օգնել ձեզ դիմակայել «հակառակորդի հարձակումներին»։ Ի՞նչ եք ոգեշնչվում անել Նախագահ Նելսոնի խուրհրդին հետևելու համար։

Տես նաև Եկեղեցու պատմության թեմաները, “Nauvoo Temple,” ChurchofJesusChrist.org/study/church-history.

Նկար
Ջոզեֆ Սմիթն ու մյուս տղամարդիկ կառուցում են Նավուի տաճարը

Ջոզեֆ Սմիթը և Նավուի տաճարը, Գերի Ի․ Սմիթ

Վարդապետություն և Ուխտեր 124․84-118

Տերը ցանկանում է հատուկ խորհուրդ տալ ինձ իմ կյանքի վերաբերյալ։

84-118 հատվածները հագեցած են որոշակի անձանց ուղղված խորհուրդներով և դրանցից մի քանիսը դիտարկելի չեն ձեր կյանքի համար։ Սակայն դուք կարող եք գտնել որոշակի բաներ, որոնք ձեզ հարկավոր է լսել։ Կարող եք հարցնել Տիրոջը, թե այս հատվածներում ի՞նչ ուղերձ ունի ձեզ համար և փնտրեք Հոգու առաջնորդությունը՝ այն գտնելու համար։ Այնուհետև որոշեք, թե ինչ եք անելու ըստ այդ ուղերձի գործելու համար։ Օրինակ, ավելի խոնարհ լինելով, ինչպե՞ս կարող եք ստանալ Հոգին (տես հատված 97

Կարող եք խորհել նաև մեկ այլ խորհրդի շուրջ, որը Տերը տվել է ձեզ։ Ինչպե՞ս եք գործում ըստ դրա։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 124․2-11։Եթե Տերն ասեր ձեր ընտանիքին «մի հանդիսավոր հռչակագիր գրել [իր] ավետարանի մասին», ուղղված «աշխարհի բոլոր թագավորներին» (հատվածներ 2-3), ապա ինչի՞ մասին կլիներ ձեր հռչակագիրը։ Փորձեք միասին կազմել հռչակագիրը և ընտանիքի անդամներին հրավիրեք առաջարկել ավետարանական ճշմարտություններ, որոնք նրանք ցանկանում են ներառել այդտեղ։

Վարդապետություն և Ուխտեր 124․15Ի՞նչ է նշանակում ազնիվ լինել: Ինչո՞ւ է Տերն արժևորում ազնվությունը։ Ազնվության ի՞նչ օրինակներ են տեսել ձեր ընտանիքի անդամները։ (Տես նաև Երիտասարդներին զորացնելու համար, 19

Վարդապետություն և Ուխտեր 124․28-29, 40-41, 55։Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից այն մասին, թե ինչո՞ւ է Տերը պատվիրում մեզ կառուցել տաճարներ։ Ձեր ընտանիքը գուցե ցանկանա նկարել որևէ տաճար կամ կառուցել այն խորանարդիկներով կամ այլ նյութերով։ Երբ կառուցեք, կարող եք քննարկել, թե ինչու եք շնորհակալ, որ այսօր ունենք տաճարներ և ինչու պետք է կանոնավոր երկրպագենք այնտեղ։

Վարդապետություն և Ուխտեր 124․91-92։Գուցե ձեր ընտանիքը օգուտ քաղի հայրապետական օրհնության մասին քննարկումից։ Ընտանիքի անդամները, ովքեր ստացել են իրենց հայրապետական օրհնությունը, կարող են պատմել այն ստանալու իրենց փորձառության մասին, և թե ինչպես է այն օրհնել իրենց։ Կարող եք նաև կարդալ «Հայրապետական օրհնություններ» (Ավետարանի թեմաներ, topics.ChurchofJesusChrist.org

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկում։

Առաջարկվող երգ՝ «Կուզեմ տեսնել տաճարը», Երեխաների Երգարան, 95։

Նկար
վերականգնման ձայների պատկերակ

Վերականգնման ձայները

Սփոփող միություն

Նկար
Ջոզեֆ և Էմմա Սմիթները և այլ կանայք

Սփոփող միության կազմակերպության նկարն ըստ Փոլ Մաննի

1842 թվականին Իլինոյսի Նավու քաղաքում Սփոփող միության կազմավորումից հետո մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Եկեղեցին կատարյալ կազմակերպված դարձավ այն պահից, երբ կանայք այդպես կազմակերպվեցին»։1 Նմանապես, Տիրոջ Եկեղեցու Վերականգնման և Նրա քահանայության մասին թեման (տես Վարդապետություն և Ուխտեր 107) ավարտուն չէ, եթե այն չի ընդգրկում Սփոփող միությունը, որն ինքնին «վաղեմի կառուցվածքի վերականգնում է»՝ Հիսուս Քրիստոսի կին աշակերտների օրինակով։2

Էլիզա Ռ․ Սնոուն կարևոր դեր ունեցավ այդ վերականգնման գործում։ Նա ներկա էր, երբ Սփոփող միությունն առաջին անգամ կազմավորվեց և, որպես համայնքի քարտուղար, գրառումներ էր կատարում կազմակերպության ժողովների ժամանակ։ Նա առաջիններից էր, ով վկա եղավ, որ Սփոփող միությունը կազմավորված է «քահանայության օրինակով»։3 Ստորև բերված են նրա խոսքերը, որոնք գրվել են այն ժամանակ, երբ նա ծառայում էր որպես Սփոփող Միության գերագույն նախագահ, որպեսզի օգներ քույրերին հասկանալ Աստծո ուխտյալ դուստրերին վստահված աստվածային աշխատանքի բնույթը։

Սփոփող Միության կազմավորման մասին ավելին իմանալու համար, տես Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2017), 1-25, The First Fifty Years of Relief Society (2016), 3-175։

Էլիզա Ռ․ Սնոու

Նկար
Էլիզա Ռ․ Սնոու, ըստ Լյուիս Ռամսեյի

«Չնայած [Սփոփող միությունն] ունի ժամանակակից անուն, կազմակերպությունը հին ծագում ունի։ [Ջոզեֆ Սմիթը] մեզ ասել է, որ նույն կազմակերպությունը գոյություն է ունեցել հին եկեղեցում, որի մասին ակնարկներ կան Նոր Կտակարանի որոշ թղթերում, որտեղ օգտագործվել է «ընտրյալ տիկին» անվանումը [տես Բ Հովհաննես 1․1, Վարդապետություն և Ուխտեր 25․3

«Սա մի կազմակերպություն է, որը չի կարող գոյություն ունենալ առանց Քահանայության այն պարզ պատճառով, որ իր ամբողջ իշխանությունն ու ազդեցությունը ստանում է այդ աղբյուրից։ Երբ Քահանայությունը հեռացվեց երկրից, այս հաստատությունը, ինչպես նաև երկրի վրա Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ճշմարիտ կարգի բոլոր մյուս հավելումները, վերացան։ …

Ներկա լինելով «Նավուի Կանանց Սփոփող միության» կազմավորմանը, … ինչպես նաև ունենալով զգալի փորձառություն այդ միության գործերում, գուցե կարող եմ տալ մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Սիոնի դուստրերին առաջ տանել այս շատ կարևոր դերը, որը լի է նոր և բազմապատկված պարտականություններով։ Եթե Իսրայելի դուստրերից ու մայրերից որևէ մեկը նվազագույն իսկ չափով իրեն սահմանափակված է զգում ներկայումս, նրանք այժմ կգտնեն յուրաքանչյուր զորության և ունակության միանգամայն բավարար հնարավորություն, գործելով բարին, ինչով նրանք ամենաշատն են օժտված։ …

Նկար
Կարմիր աղյուսե վաճառատունը

Սփոփող Միությունը կազմավորվել է Կարմիր աղյուսե վաճառատան վերևի հարկում։

Այս հարցը պետք է ծագի յուրաքանչյուրի մտքում՝ ո՞րն է Կանանց Սփոփող միության նպատակը։ Ես կպատասխանեի՝ բարիք գործել, օգտագործել մեր բոլոր ունակությունները՝ բարիք գործելու համար, ոչ միայն կարիքավորներին օգնելու, այլև հոգիները փրկելու համար։ Միասնական ջանքերով անհամեմատ ավելի շատ բան կարելի է անել, քան ամենաարդյունավետ անհատական եռանդով։ …

Կարիքավորներին սպասավորելիս, Կանանց Սփոփող միությունը պարտականությունների ավելի լայն շրջանակ ունի, քան զուտ մարմնական կարիքների թեթևացումը։ Մտքի աղքատությունը և սրտի տկարությունը նույնպես ուշադրություն են պահանջում, և հաճախ՝ բարի վերաբերմունքը, մի քանի խորհուրդները կամ թեկուզ ջերմ ու հոգատար ձեռքսեղմումը ավելի ընդունելի է և ավելի է գնահատվում, քան ոսկու քսակը։ …

Երբ սրբերը հավաքվում են տարբեր տեղերից, նրանք անծանոթ են բոլորի համար և խոցելի են՝ նրանց փորձում են մոլորության մեջ գցել նրանք, ովքեր խաբելու առիթ են փնտրում։ [Սփոփող] միությունը պետք է արագ գործի, հոգ տանելով [նրանց] մասին և ծանոթացնելով նրանց հասարակության հետ, ինչը բարելավող և վեհացնող է, և այդ ամենից բացի, Սփոփող միությունը պետք է ամրապնդի նրանց Ավետարանի հավատքի մեջ և այդպես գործելով՝ կարող է գործիք հանդիսանալ շատերին փրկելու համար։

Հատորներ կպահանջվեն, որպեսզի սահմանվեն այն պարտականությունները, արտոնությունները և պատասխանատվությունները, որոնք միության շրջանակներում են։ … Կատարեք այդ ամենը (ձեր եպիսկոպոսի ղեկավարությամբ) խաղաղ, մտածված, ջերմեռանդ, միասնաբար և աղոթքով, և Աստված հաջողությամբ կպսակի ձեր ջանքերը»։4

Հղումներ

  1. Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 451:

  2. Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2017), 1.

  3. Joseph Smith, in Sarah M. Kimball, “Auto-biography,” Woman’s Exponent, Sept. 1, 1883, 51.

  4. “Female Relief Society,” Deseret News, Apr. 22, 1868, 81.

Նկար
Նավուի տաճարը

Նավուի տաճարը, ըստ Ջորջ Դ․ Դյուրանթի