Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 113


Բաժին 113

Եսայիայի գրությունների վերաբերյալ որոշ հարցերի պատասխաններ՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի կողմից, 1838թ. մարտին (History of the Church, 3.9–10):

1–6՝ Հեսսեի Բունը, նրանից դուրս եկող շառավիղը, և Հեսսեի արմատը նույնացվում են. 7–10՝ Սիոնի ցրված մնացորդը քահանայության իրավունք ունի և կանչված է վերադառնալու դեպի Տերը:

1 Ո՞վ է աՀեսսեի Բունը, որի մասին խոսվում է Եսայիայի ԺԱ գլխի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ հատվածներում:

2 Ճշմարիտ այսպես է ասում Տերը. Դա Քրիստոսն է:

3 Ի՞նչ է նշանակում շառավիղը, որի մասին խոսվում է Եսայիայի ԺԱ գլխի առաջին հատվածում, որը դուրս պիտի գա Հեսսեի Բնից:

4 Ահա, այսպես է ասում Տերը. Դա մի ծառա է Քրիստոսի ձեռքում, որը մասամբ Հեսսեի հետնորդ է, ինչպես նաև աԵփրեմի, կամ Հովսեփի տան, որի վրա մեծ բզորություն է դրվել:

5 Ի՞նչ է նշանակում Հեսսեի արմատը, որի մասին խոսվում է Եսայիայի ԺԱ գլխի տասներորդ հատվածում:

6 Ահա, այսպես է ասում Տերը. Դա Հեսսեի մի հետնորդ է, ինչպես նաև Հովսեփի, որին իրավ պատկանում են քահանայությունը և արքայության աբանալիները, որ նա լինի բդրոշ և վերջին օրերին գհավաքի իմ ժողովրդին:

7 Հարցեր Եղիաս Հիգբիի կողմից. Ի՞նչ է նշանակում Եսայիայի ԾԲ գլխի 1-ին հատվածի հրամանը, որն ասում է. Հագիր զորությունդ, ո՛վ Սիոն,– և ի՞նչ ժողովրդի ի նկատի ուներ Եսայիան:

8 Նա ի նկատի ուներ նրանց, ում Աստված կկանչի վերջին օրերին, ովքեր կկրեն քահանայության զորությունը, որպեսզի ետ բերեն աՍիոնը և Իսրայելի փրկագնումը. իսկ նրա բզորություն հագնելը քահանայության իշխանությունը հագնելն է, որի համար նա՝ Սիոնը, գիրավունք ունի՝ ըստ ազգատոհմի, և նաև վերադարձն է այն զորությանը, որը նա կորցրել էր:

9 Ի՞նչ պետք է հասկանանք Սիոնի կողմից իր պարանոցի կապերը բաց անելը՝ 2-րդ հատվածում:

10 Մենք պետք է հասկանանք, որ ացրված մնացորդին հորդորվում է բվերադառնալ Տիրոջ մոտ, որտեղից նրանք ընկել են. որը, եթե նրանք անեն, Տիրոջ խոստումն է, որ նա կխոսի նրանց հետ կամ հայտնություն կտա նրանց: Տե՛ս 6-րդ, 7-րդ և 8-րդ հատվածները: Նրա պարանոցի կապերն Աստծո անեծքներն են նրա վրա կամ Իսրայելի մնացորդը հեթանոսների մեջ իր ցրված վիճակում: