Եկ, հետևիր ինձ
Հոկտեմբերի 19-25-ը: 3 Նեփի 27-4 Նեփի. «Ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել»


Փետրվարի 19-25-ը։ 3 Նեփի 27-4․ «Ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունվարի 19-25-ը։ 3 Նեփի 27-4 Նեփի, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Հիսուսը նեփիացիների հետ աղոթելիս

Քրիստոսի աղոթքը, Ջերեկ Հեգսեդ

Հոկտեմբերի 19-25-ը

3 Նեփի 27-4 Նեփի

«Ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել»

Տերը պատվիրեց Իր աշակերտներին գրել այն ամենը, ինչ նրանք զգացին (տես 3 Նեփի 27.23–24): Երբ ուսումնասիրեք, գրի առեք ձեր հոգևոր փորձառությունները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Հիսուս Քրիստոսի ուսմունքները պարզապես գեղեցիկ փիլիսոփայություն չէ, որի շուրջ պետք է խորհենք։ Դրանք ավելին են, քան փիլիսոփայությունը. դրանք նախատեսված են փոխելու մեր կյանքը: 4 Նեփի գիրքը տրամադրում է սրա հիանալի օրինակը, ցույց տալով, թե Փրկիչի ավետարանն ինչպես կարող է ամբողջովին փոխել մարդկանց: Փրկիչի կարճ ծառայությունից հետո նեփիացիների ու լամանացիների միջև դարեր տևած հակառակությունն ավարտվեց: Երկու ազգերը, որոնք հայտնի էին տարաձայնություններով և հպարտությամբ, դարձան «մեկ՝ Քրիստոսի զավակները» (4 Նեփի 1.17), և նրանց «բոլոր բաներն ընդհանուր էին» (4 Նեփի 1.3): «Աստծո սերը … բնակվում էր մարդկանց սրտերում» և «ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով» (4 Նեփի 1.15–16): Ահա ինչպես Փրկիչի ուսմունքները փոխեցին նեփիացիներին ու լամանացիներին: Ինչպե՞ս են դրանք փոխում ձեզ։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

3 Նեփի 27․1-12 

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կոչվում է Նրա անունով:

Երբ Փրկիչի աշակերտները սկսեցին հիմնել Նրա Եկեղեցին ամբողջ երկրում, մի հարց բարձրացավ, որոշ մարդկանց համար աննշան թվացող, թե ի՞նչ պետք է լինի Եկեղեցու անունը (տես 3 Նեփի 27.1–3): Փրկիչի պատասխաններից ի՞նչ եք սովորում այս անվան կարևորության մասին 3 Նեփի 27.4–12: 1838թ. Տերը հայտնեց Իր Եկեղեցու ներկայիս անունը (տես ՎՈւ 115.4): Խորհեք այդ անվան յուրաքանչյուր բառի մասին: Այս բառերն ինչպե՞ս են օգնում մեզ իմանալ, թե ովքեր ենք մենք, և ինչպե՞ս պետք է գործենք:

Տես նաև Ռասսել Մ. Նելսոն, «Եկեղեցու ճիշտ անունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 87–80: Մ. Ռասսել Բալլարդ, “Անվան կարևորությունը,” Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 79–82:

3 Նեփի 28․3-11 

Երբ ես մաքրում եմ իմ ցանկությունները, ես դառնում եմ ավելի հավատարիմ աշակերտ։

Ի՞նչ կասեիք, եթե Փրկիչը հարցներ ձեզ, ինչպես Նա հարցրեց Իր աշակերտներին. «Ի՞նչ ես փափագում ինձանից» (3 Նեփի 28․1)։ Մտածեք այդ մասին, երբ կարդաք Փրկիչի աշակերտների փորձառության մասին 3 Նեփի 28.1–11: Դուք ի՞նչ եք սովորում աշակերտների սրտի ցանկությունների մասին Փրկիչի հարցին տված նրանց պատասխաններից: Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է. «Մեր հավերժական ճակատագրին հասնելու նպատակով մենք կցանկանանք և կաշխատենք այն հատկանիշների վրա, որոնք պահանջվում են հավերժական էակ դառնալու համար: … Մենք կցանկանանք դառնալ [Հիսուս Քրիստոսի] նման («Desire», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 44–45): Ի՞նչ կարող եք անել ձեր սրտի ցանկություններն ավելի արդար դարձնելու համար: (Երեք աշակերտների «մարմինների վրա մի փոփոխության» մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես՝ 3 Նեփի 28.37 և “Translated Beings,” Guide to the Scriptures, scriptures.ChurchofJesusChrist.org:)

4 Նեփի 1․1-18 

Դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը հանգեցնում է միասնության և երջանկության:

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ի՞նչ կլիներ, եթե դուք ապրեիք Փրկիչի այցելությանը հաջորդող տարիներին։ Ժողովուրդն ինչպե՞ս պահպանեց այդ աստվածային խաղաղությունն այդքան երկար՝ համարյա 200 տարի: Երբ ուսումնասիրեք 4 Նեփի 1.11–18 գլուխները, նշեք ընտրությունները, որոնք մարդիկ կատարել են, որպեսզի ապրեն այս օրհնված կյանքով:

Խորհեք, թե ինչ կարող եք անել, որ օգնեք ձեր ընտանիքին, ծխին կամ համայնքին ապրել ավելի մեծ միասնության և երջանկության մեջ, ինչպես մարդիկ 4 Նեփի գրքում: Հիսուս Քրիստոսի ո՞ր ուսմունքներով կարող եք լիարժեք ապրել, որպեսզի իրականացնեք այդ նպատակը: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք ուրիշներին հասկանալ և ապրել այս ուսմունքներով:

4 Նեփի 1.19-49

Ամբարշտությունը հանգեցնում է բաժանման ու վշտի:

Ցավոք, Սիոնի հասարակությունը, որը նկարագրված է 4 Նեփի գրքում (տես նաև Մովսես 7.18), ի վերջո, քայքայվեց: Երբ կարդաք 4 Նեփի 1.19-49-ը, փնտրեք այն վարվելակերպն ու վարքագիծը, որը հանգեցրեց այս հասարակության քայքայմանը։ Արդյո՞ք ձեր մեջ նկատում եք նմանատիպ վարվելակերպ ու վարքագիծ:

Տես նաև «Գլուխ 18․ Զգուշացեք հպարտությունից» (Եկեղեցու նախագահների ուսմունքներ. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 229–40)։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

3 Նեփի 27․13-21

Այս հատվածները կարող են օգնել ընտանիքի անդամներին ավելի լավ հասկանալ՝ ինչ նկատի ուներ Տերը, երբ հղում էր կատարում «իմ ավետարանին»: Այդ հատվածները կարդալուց և քննարկելուց հետո կարող եք խնդրել ընտանիքի անդամներին մի նախադասությունով ամփոփել, թե ինչ է ավետարանը:

3 Նեփի 27․23-26

Մենք ի՞նչ հաջողությամբ ենք գրանցում այն բաները, որոնք «տեսանք և լսեցինք» անհատապես և ընտանիքով: Ինչո՞ւ է կարևոր պահել հոգևոր բաների գրանցումները:

3 Նեփի 27․30-31

Որպեսզի օգնեք ընտանիքի անդամներին հասկանալ ուրախությունը, որը Փրկիչը նկարագրել է այս հատվածներում, կարող եք խաղ խաղալ, որում ընտանիքի անդամները թաքնվում են, իսկ ընտանիքի մեկ այլ անդամ փորձում է գտնել նրանց: Սա կարող է հանգեցնել խոսակցության այն մասին, թե ինչու է կարևոր գտնել ընտանիքի յուրաքանչյուր անդամի, որպեսզի «նրանցից ոչ մեկը չկորչի»: Ինչպե՞ս կարող ենք օգնել ընտանիքի անդամներին ամուր մնալ ավետարանում կամ վերադառնալ, եթե նրանք հեռացել են:

3 Նեփի 28․17-18, 36-40

Ի՞նչ կարող ենք սովորել Մորմոնի օրինակից, երբ նա չհասկացավ ամեն բան այն փոփոխության մասին, որը տեղի ունեցավ երեք նեփիացի աշակերտների հետ: Ի՞նչ կարող ենք անել, երբ չենք հասկանում ամեն բան ավետարանի որևէ սկզբունքի մասին: Նախագահ Ուխդորֆն ուսուցանել է․ «Աստված մտահոգվում է ձեզ համար։ Նա կլսի և Նա կպատասխանի ձեր անձնական հարցերին։ Ձեր աղոթքների պատասխանները կգան Նրա ձևով և Նրա ժամանակին, և, ուստի, դուք պետք է սովորեք լսել Նրա ձայնը» («Ստանալ վկայություն լույսի և ճշմարտության մասին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 21):

4 Նեփի 1.15

Հակառակությունը ձեր տանը թուլացնելու համար, հավանաբար, ընտանիքի անդամները կարող են նպատակ դնել ավելի շատ սիրել միմյանց այս շաբաթ: Երբ շաբաթն ավարտվի, կրկնեք ձեր առաջընթացը միասին և քննարկեք, թե ավելի մեծ սեր ցուցաբերելը ինչպես է ազդել ձեր ընտանիքի վրա:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Ամեն օր հայտնություն փնտրեք։ Հայտնությունը հաճախ գալիս է «տող առ տող» (2 Նեփի 28.30): Երբ խորհեք հատվածների շուրջ, որոնք ուսումնասիրում եք, գաղափարներն ու հուշումները կստանաք ամբողջ օրվա ընթացքում: Չկարծեք, թե [ավետարանի ուսումնասիրությունը] մի բան է, որին դուք պետք է ժամանակ հատկացնեք․ դա մի բան է, ինչը դուք միշտ անում եք» (տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,12):

Նկար
Հիսուսը խոսում է երեք նեփիացի աշակերտների հետ

Քրիստոսը երեք նեփիացի աշակերտների հետ, Գարի Լ. Քափ