Սուրբ գրություններ
4 Նեփի 1
նախորդ հաջորդ

Չորրորդ Նեփի

Գիրքը Նեփիի
Որը Նեփիի որդին է՝ Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը

Նեփիի ժողովրդի մի պատմություն՝ ըստ նրա հիշատակարանի:

Գլուխ 1

Նեփիացիները և Լամանացիները՝ բոլորը դարձի են գալիս առ Տերը – Նրանց բոլոր բաներն ընդհանուր են, գործում են հրաշքներ և բարգավաճում են երկրում – Երկու դար հետո առաջանում են բաժանումներ, չարիքներ, կեղծ եկեղեցիներ և հալածանքներ – Երեք հարյուր տարի հետո, ինչպես Նեփիացիները, այնպես էլ Լամանացիներն ամբարիշտ են – Ամմարոնը թաքցնում է սրբազան հիշատակարանները: Մոտ 35–321թթ. Ք.ծ.հ.:

1 Եվ եղավ այնպես, որ երեսունևչորսերորդ տարին անցավ, և նաև երեսունևհինգերորդը, և ահա, շրջակա բոլոր երկրներում Հիսուսի աշակերտները Քրիստոսի մի եկեղեցի էին կազմավորել: Եվ բոլոր նրանք, ովքեր եկան նրանց մոտ և իսկապես ապաշխարեցին իրենց մեղքերից, մկրտվեցին Հիսուսի անունով. և նրանք նաև ստացան Սուրբ Հոգին:

2 Եվ եղավ այնպես երեսունևվեցերորդ տարում, ամբողջ ժողովուրդը դարձի էր եկել դեպի Տերը՝ ողջ երկրի երեսին, ինչպես Նեփիացիները, այնպես էլ Լամանացիները, և նրանց մեջ չկային հակառակություններ և վիճաբանություններ, և ամեն մարդ արդար էր վարվում մեկը մյուսի հետ:

3 Եվ նրանց մեջ աբոլոր բաներն ընդհանուր էին. հետևաբար, չկային հարուստ ու աղքատ, ճորտ ու ազատ, այլ նրանք բոլորը դարձվել էին ազատ, և երկնային պարգևի ճաշակողներ:

4 Եվ եղավ այնպես, որ երեսունևյոթերորդ տարին նույնպես անցավ, և երկրում դեռ շարունակվում էր խաղաղություն տիրել:

5 Եվ մեծ ու զարմանալի գործեր էին գործվել Հիսուսի աշակերտների կողմից, այնպես որ նրանք աբժշկել էին հիվանդներին, և բարձրացրել մեռածներին, իրականացրել կաղերի քայլելը, և կույրերին շնորհել իրենց տեսողությունը, խուլերին՝ լսելը. և ամեն ձևի բհրաշքներ էին գործել մարդկանց զավակների մեջ. և ոչ մի բանում նրանք հրաշքներ չէին գործել, եթե չլիներ Հիսուսի անունով:

6 Եվ այսպես երեսուևութերորդ տարին անցավ, և նաև երեսունևիններորդը, և քառասունևմեկերորդը, քառասունևերկուերորդը, այո, նույնիսկ մինչև քառասունևինը տարիներ անցան, և նաև հիսունևմեկերորդը, հիսունևերկուերորդը, այո, և նույնիսկ մինչև հիսունևինը տարիներ անցան:

7 Եվ Տերը խիստ բարգավաճեցրեց նրանց երկրում. այո, այնպես որ նրանք կրկին կառուցեցին քաղաքներ, որտեղ քաղաքներ էին այրվել:

8 Այո, նույնիսկ այն մեծ աքաղաք Զարահեմլան նրանք կրկին կառուցել տվեցին:

9 Բայց կային շատ քաղաքներ, որոնք ասուզվել էին, և ջրերը եկել էին դրանց տեղը. ուստի այս քաղաքները չկարողացան վերականգնվել:

10 Եվ այժմ ահա, եղավ այնպես, որ Նեփիի ժողովուրդը զորացավ, և շատ արագ բազմացավ, և դարձավ մի չափազանց ագեղեցիկ և հմայիչ ժողովուրդ:

11 Եվ նրանք ամուսնանում էին, և ամուսնացնում, և օրհնվում էին՝ ըստ այն մեծաքանակ խոստումների, որոնք Տերը տվել էր նրանց:

12 Եվ նրանք այլևս չէին քայլում ըստ Մովսեսի աօրենքի բծիսակատարությունների և արարողությունների. այլ նրանք քայլում էին՝ ըստ այն պատվիրանների, որոնք ստացել էին իրենց Տիրոջից և իրենց Աստծուց՝ շարունակելով գծոմապահությունով ու աղոթքով, և հաճախ հավաքվելով միասին, ինչպես աղոթելու, այնպես էլ լսելու Տիրոջ խոսքը:

13 Եվ եղավ այնպես, որ հակառակություն չեղավ ամբողջ ժողովրդի մեջ, ողջ երկրում, այլ եղան հզոր հրաշքներ՝ գործված Հիսուսի աշակերտների մեջ:

14 Եվ եղավ այնպես, որ յոթանասունևմեկերորդ տարին անցավ, և յոթանասունևերկուերորդ տարին ևս, այո, և ի վերջո, մինչև յոթանասունևիններորդ տարին անցավ. այո, նույնիսկ հարյուր տարի անցավ, և Հիսուսի աշակերտները, որոնց նա ընտրել էր, գնացել էին բոլորն Աստծո ադրախտը, բացի այն բերեքից, որոնք պիտի մնային. և ուրիշ գաշակերտներ կային նրանց փոխարեն դկարգված. և նաև այդ սերնդից շատերը մահացել էին:

15 Եվ եղավ այնպես, որ աչկար ոչ մի հակառակություն երկրում Աստծո սիրո շնորհիվ, որը բնակվում էր մարդկանց սրտերում:

16 Եվ աչկային նախանձություններ, ոչ էլ պայքարներ, ոչ էլ խլրտումներ, ոչ էլ պոռնկություններ, ոչ էլ ստախոսություններ, ոչ էլ սպանություններ, ոչ էլ որևէ ձևի բհեշտասիրություն. և, անկասկած, ավելի գերջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով:

17 Չկային ո՛չ ավազակներ, ո՛չ մարդասպաններ, ո՛չ էլ կային Լամանացիներ կամ որևէ այլ տեսակի -ացիներ. այլ նրանք ամեկ էին՝ Քրիստոսի զավակները և Աստծո արքայության ժառանգները:

18 Եվ որքա՜ն օրհնված էին նրանք: Քանզի Տերն օրհնում էր նրանց բոլոր իրենց գործերում. այո, նրանք օրհնված էին ու բարգավաճում էին նույնիսկ մինչև հարյուր և տաս տարիներ անցնելը, և առաջին սերունդը՝ Քրիստոսից սկսած, անց էր կացել. և ողջ երկրում չկար ոչ մի հակառակություն:

19 Եվ եղավ այնպես, որ Նեփին, նա, որը գրում էր այս վերջին հիշատակարանը (և նա գրում էր դա Նեփիի աթիթեղների վրա) մահացավ, և նրա որդին՝ Ամովսը գրեց այն նրա փոխարեն. և նա նույնպես գրեց այն Նեփիի թիթեղների վրա:

20 Եվ նա գրեց այն ութսունևչորս տարիներ, և դեռ կար խաղաղություն երկրում, բացի ժողովրդի մի փոքր մասից, ովքեր ընդվզել էին եկեղեցու դեմ և վերցրել իրենց վրա Լամանացիներ անունը. հետևաբար, սկսեցին կրկին Լամանացիներ լինել երկրում:

21 Եվ եղավ այնպես, որ Ամովսը նույնպես մահացավ, (և դա հարյուր և իննսունևչորս տարի էր Քրիստոսի գալուց ի վեր), և նրա որդին՝ Ամովսը, գրեց հիշատակարանը նրա փոխարեն. և նա նույնպես գրեց այն Նեփիի թիթեղների վրա. և դա նույնպես գրվեց Նեփիի գրքում, որն այս գիրքն է:

22 Եվ եղավ այնպես, որ երկու հարյուր տարի էր անցել. և բոլոր երկրորդ սերունդն անցել էր, բացի մի քանիսից:

23 Եվ այժմ, ես՝ Մորմոնս, կկամենայի, որ դուք իմանայիք, որ ժողովուրդն այնքան էր բազմացել, որ նրանք տարածվել էին ամբողջ երկրի երեսին, և որ նրանք դարձել էին անչափ հարուստ՝ Քրիստոսում իրենց բարգավաճման հետևանքով:

24 Եվ այժմ, այս երկու հարյուր և մեկերորդ տարում, նրանց մեջ սկսեցին լինել այնպիսիք, ովքեր բարձրամտացած էին ահպարտությունից, ինչպես օրինակ՝ կրելով թանկարժեք հանդերձներ և բոլոր տեսակի գեղեցիկ մարգարիտներ և աշխարհի գեղեցիկ բաներ:

25 Եվ այդ ժամանակից ի վեր նրանց ապրանքներն ու նրանց ստացվածքն այլևս աընդհանուր չէր իրենց մեջ:

26 Եվ նրանք սկսեցին բաժանվել դասերի. և նրանք իրենց համար սկսեցին հիմնել աեկեղեցիներ՝ բշահ ստանալու համար, և սկսեցին ուրանալ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցին:

27 Եվ եղավ այնպես, որ երբ երկու հարյուր և տասը տարի անցավ, եղան շատ եկեղեցիներ երկրում. այո, եղան շատ եկեղեցիներ, որոնք ձևացնում էին, թե գիտեին Քրիստոսին, և սակայն նրանք աուրացել էին նրա ավետարանի շատ մասերը, այնպես որ նրանք ընդունեցին ամեն ձևի ամբարշտություն, և սպասավորեցին այն, ինչը սրբազան էր նրան, ում դա բարգելված էր՝ անարժանավորության պատճառով:

28 Եվ այս աեկեղեցին չափազանց բազմացավ անօրինության պատճառով, և Սատանայի զորության պատճառով, որն ազդեցություն էր ձեռք բերել նրանց սրտերի վրա:

29 Եվ բացի դրանից, կար մեկ այլ եկեղեցի, որն ուրանում էր Քրիստոսին. և նրանք ահալածում էին Քրիստոսի ճշմարիտ եկեղեցին՝ նրանց համեստության և Քրիստոսում նրանց հավատքի պատճառով. և նրանք արհամարհում էին նրանց, այն շատ հրաշքների պատճառով, որոնք գործվել էին նրանց մեջ:

30 Հետևաբար, նրանք զորություն և իշխանություն էին գործադրում Հիսուսի աշակերտների վրա, որոնք մնացել էին իրենց հետ, և նրանք աբանտ էին գցում նրանց. բայց Աստծո խոսքի զորությամբ, որը նրանց մեջ էր, բանտերը երկու մասի էին ճեղքվում, և նրանք դուրս էին գալիս՝ հզոր հրաշքներ գործելով նրանց մեջ:

31 Այնուամենայնիվ, և չնայած բոլոր այս հրաշքներին, մարդիկ կարծրացրեցին իրենց սրտերը, և ջանացին սպանել նրանց, ճիշտ ինչպես հրեաները Երուսաղեմում ջանացին սպանել Հիսուսին՝ համաձայն նրա պատմածի:

32 Եվ նրանք գցեցին նրանց ակրակի բհնոցները, և նրանք դուրս եկան՝ ոչ մի վնաս չկրելով:

33 Եվ նրանք նաև գցեցին նրանց վայրի գազանների աորջերը և նրանք խաղում էին վայրի գազանների հետ, ճիշտ ինչպես երեխան գառան հետ. և նրանք դուրս եկան նրանց միջից՝ չկրելով ոչ մի վնաս:

34 Սակայն, մարդիկ կարծրացրել էին իրենց սրտերը, քանզի նրանք առաջնորդվում էին շատ քահանաների և կեղծ մարգարեների կողմից՝ հիմնելու բազմաթիվ եկեղեցիներ և գործելու ամեն ձևի անօրինություն: Եվ նրանք ազարկում էին Հիսուսի ժողովրդին. բայց Հիսուսի ժողովուրդը չէր զարկում ի պատասխան: Եվ այսպես, նրանք ընկան անհավատության և ամբարշտության մեջ՝ տարեց տարի, նույնիսկ մինչև երկու հարյուր և երեսուն տարիներ անցան:

35 Եվ այժմ եղավ այնպես, որ այս տարում, այո, երկու հարյուր և երեսունևմեկերորդ տարում, մարդկանց միջև բաժանում եղավ:

36 Եվ եղավ այնպես, որ այս տարում հայտնվեց մի ժողովուրդ, որոնք կոչվեցին Նեփիացիներ, և նրանք Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներ էին. և նրանց մեջ կային այնպիսիք, ովքեր Լամանացիների կողմից կոչվեցին Հակոբացիներ, և Հովսեփացիներ, և Զորամացիներ.

37 Հետևաբար, Քրիստոսի ճշմարիտ հավատացյալները, և Քրիստոսի ճշմարիտ երկրպագողները (որոնց մեջ էին Հիսուսի աերեք աշակերտները, ովքեր պիտի մնային) կոչվեցին Նեփիացիներ, և Հակոբացիներ, և Հովսեփացիներ, և Զորամացիներ:

38 Եվ եղավ այնպես, որ նրանք, ովքեր մերժեցին ավետարանը, կոչվեցին Լամանացիներ, և Լեմուելացիներ, և Իսմայելացիներ. և նրանք չէին ընկել անհավատության մեջ, ինչպես սկզբում իրենց հայրերն էին ընկել, այլ նրանք կանխամտածված աապստամբել էին Քրիստոսի ավետարանի դեմ. և նրանք սովորեցնում էին իրենց զավակներին, որ նրանք չպետք է հավատան:

39 Եվ դա նրանց հայրերի ամբարշտության և պղծության պատճառով էր, ճիշտ ինչպես ի սկզբանե էր: Եվ նրանց ասովորեցրել էին ատել Աստծո զավակներին, ճիշտ ինչպես Լամանացիներին էին սովորեցրել ատել Նեփիի զավակներին ի սկզբանե:

40 Եվ եղավ այնպես, որ երկու հարյուր և քառասունևչորս տարիներ անցան, և այսպիսին էին ժողովրդի գործերը: Եվ ժողովրդի առավել ամբարիշտ մասն ուժեղացավ, և դարձավ շատ ավելի բազմաթիվ, քան Աստծո ժողովուրդն էր:

41 Եվ նրանք շարունակում էին իրենց համար հիմնել եկեղեցիներ, և զարդարել դրանք ամեն ձևի թանկարժեք բաներով: Եվ այսպես, երկու հարյուր և հիսուն տարիներ անցան, և երկու հարյուր և վաթսուն տարիներ ևս:

42 Եվ եղավ այնպես, որ ժողովրդի ամբարիշտ մասը սկսեց կրկին հիմնել Գադիանթոնի գաղտնի երդումները և ախմբակցությունները:

43 Եվ նաև ժողովուրդը, որ կոչվում էր Նեփիի ժողովուրդ, սկսեց իր սրտում լինել հպարտ, իր մեծ հարստությունների պատճառով, և դարձավ սնապարծ, ինչպես իրենց եղբայրները՝ Լամանացիները:

44 Եվ այս ժամանակից սկսած, աշակերտները սկսեցին վշտանալ՝ աշխարհի ամեղքերի համար:

45 Եվ եղավ այնպես, որ երբ երեք հարյուր տարիներ անցան, ինչպես Նեփիի ժողովուրդը, այնպես էլ Լամանացիները դարձան չափազանց ամբարիշտ՝ մեկը մյուսի նման:

46 Եվ եղավ այնպես, որ Գադիանթոնի ավազակները տարածվեցին երկրի ողջ երեսին. և չկար ոչ մեկը, որ արդար լիներ, բացի Հիսուսի աշակերտներից: Եվ ոսկին ու արծաթը նրանք հավաքում էին՝ առատորեն կուտակում, և առ ու տուր էին անում առևտրի ամեն ձևով:

47 Եվ եղավ այնպես, որ երեք հարյուր և հինգ տարիներ անցնելուց հետո (և ժողովուրդը դեռ մնում էր ամբարշտության մեջ) Ամովսը մահացավ. և նրա եղբայր Ամմարոնը նրա փոխարեն պահեց հիշատակարանը:

48 Եվ եղավ այնպես, որ երբ երեք հարյուր և քսան տարիներ անցան, Ամմարոնը, պարտադրվելով Սուրբ Հոգու կողմից, թաքցրեց ահիշատակարանները, որոնք սրբազան էին, այո, նույնիսկ բոլոր սրբազան հիշատակարանները, որոնք փոխանցվել էին սերնդե-սերունդ, որոնք սրբազան էին, նույնիսկ մինչև Քրիստոսի գալստից սկսած երեք հարյուր և քսաներորդ տարին:

49 Եվ նա թաքցրեց դրանք Տիրոջ համար, որպեսզի դրանք կրկին ահայտնի դարձվեին Հակոբի տան մնացորդին, Տիրոջ մարգարեությունների ու խոստումների համաձայն: Եվ այսպիսին է Ամմարոնի հիշատակարանի վերջը: