Եկ, հետևիր ինձ
Հոկտեմբերի 19-25-ը: 3 Նեփի 27-4 Նեփի. «Ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել»


Հոկտեմբերի 19-25-ը: 3 Նեփի 27-4 Նեփի. «Ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հոկտեմբերի 19-25-ը: 3 Նեփի 27-4 Նեփի, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2020

Նկար
Հիսուսը Նեփիացիների հետ աղոթելիս

Քրիստոսի աղոթքը, Դերեկ Հեգստեդ

Հոկտեմբերի 19-25-ը

3 Նեփի 27-4 Նեփի

«Ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել»

Երբ կարդաք 3 Նեփի 274 Նեփի, գլուխները, մտածեք փորձառությունների, մտքերի, սուրբ գրությունների և պատմությունների մասին, որոնք երեխաներին կօգնեն հասկանալ այս գլուխների սկզբունքները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Օգնեք երեխաներին հիշել այն, ինչ նրանք սովորել են անցած մի քանի շաբաթվա ընթացքում այն մասին, թե Հիսուսն ինչ սովորեցրեց ժողովրդին Լիառատ երկրում: Բացատրեք, որ Մորմոնի Գիրքը մեզ պատմում է, թե ինչպես մարդիկ օրհնվեցին, երբ նրանք հնազանդվեցին նրան, ինչ Հիսուսն ուսուցանեց:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

3 Նեփի 27․1–22

Ես պատկանում եմ Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն։

Իր աշակերտներին ուղղված Փրկիչի խոսքերն ինչպե՞ս կարող են օգնել երեխաներին հասկանալ Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն պատկանելու կարևորությունը:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք, որ երեխաներից յուրաքանչյուրն ասի իր անունը։ Ինչո՞ւ են մեր անունները կարևոր։ Ասացեք նրանց, որ Հիսուսի աշակերտներն ուզում էին իմանալ, թե իրենք ինչ անուն պետք է տային Քրիստոսի եկեղեցուն։ Նրանց համար կարդացեք Փրկիչի պատասխանը 3 Նեփի 27․7-ում։ Հիսուսն ասաց, թե ո՞ւմ անունով պետք է Նրա Եկեղեցին անվանվի։

  • Յուրաքանչյուր երեխայի համար մի անվանապիտակ պատրաստեք և գրեք «Ես պատկանում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն», որ նրանք կրեն դա տանը։ Թույլ տվեք երեխաներին նկարազարդել իրենց անվանապիտակները։ Դասարանով երգեք “The Church of Jesus Christ” (Children’s Songbook, 77)։ Ասացեք, թե ինչու եք երախտապարտ Եկեղեցուն պատկանելու համար և հարցրեք երեխաներին, թե ինչու են նրանք երախտապարտ Եկեղեցու համար:

  • Օգնեք երեխաներին այս շաբաթվա վարժության էջում հավաքել գլուխկոտրուկը: Բացատրեք, որ Հիսուսը ցանկանում է, որ Իր Եկեղեցին կառուցվի Իր ավետարանի վրա և օգտվեք վարժության էջից՝ զրուցելով երեխաների հետ, թե ինչ է դա նշանակում:

4 Նեփի 1․2–3, 15–17

Ավետարանով ապրելը ինձ ուրախություն է բերում:

4 Նեփի գլխում նկարագրված ժողովրդի ուրախությունը կարող է երեխաներին օգնել սովորել այն ուրախության մասին, որը ստանում ենք ավետարանով ապրելիս։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչն է նրանց երջանիկ դարձնում։ Երեխաներին պատմեք 4 Նեփիի ժողովրդի երջանկության մասին և կարդացեք 2–3 և 15–17 հատվածների հիմնական արտահայտությունները։ Կարող եք անդրադառնալ նաև «Գլուխ 48. Խաղաղություն Ամերիկայում» (Մորմոնի Գրքի պատմությունները, 136-37, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Նշեք, որ ժողովուրդը երջանիկ էր, քանի որ նրանք դարձի էին եկել դեպի Տերը, նրանք ապրում են պատվիրաններով և սիրում էին միմյանց:

  • Ցույց տվեք երջանիկ մարդկանց նկարներ։ Բացատրեք, որ 4 Նեփիի ժողովուրդը գրեթե 200 տարի երջանիկ եղավ, քանի որ բոլոր մարդիկ անում էին ամեն հնարավոր բան՝ ավետարանով ապրելու համար։ Օգնեք երեխաներին մտածել որոշ պատվիրանների մասին, որոնց կարող են հնազանդվել: Օրինակ, դուք կարող եք նրանց համար կարդալ 4 Նեփի 1․15 հատվածը, որպեսզի ուսուցանեք նրանց, որ ժողովուրդն այլևս չէր կռվում իրար հետ։ Խնդրեք երեխաներին կիրառել այն պատվիրանները, որոնց մասին նրանք մտածել են։ Միասին երգեք մի երգ այն ուրախության մասին, որը գալիս է ավետարանով ապրելիս, օրինակ՝ “When We’re Helping” (Children’s Songbook, 198)։

  • Կարդացեք 4 Նեփի 1․24–29, 34–35, և 43 հատվածները, որոնք նկարագրում են, թե ինչ տեղի ունեցավ, երբ նեփիացիներից ոմանք դադարեցին պահել պատվիրանները։ Խնդրեք երեխաներին, որ կարդալու ընթացքում տխուր դեմք ընդունեն, երբ լսեն ինչ-որ տխուր բան։ Վկայեք, որ պատվիրանները պահելիս երջանիկ ենք դառնում։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

3 Նեփի 27․3–8

Ես պատկանում եմ Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն։

Մտածեք, թե ինչպես կօգնեք ձեր ուսուցանած երեխաներին ճանաչել այն մեծ օրհնությունները, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ լինելուց։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին կարդալ 3 Նեփի 27․3 հատվածը և ուշադրություն դարձնել այն հարցին, որը Հիսուսի աշակերտները տվեցին Նրան: Այնուհետև հրավիրեք նրանց պատասխանը փնտրել 3 Նեփի 27․5–8 հատվածներում։ Համաձայն այս հատվածների, ինչո՞ւ է Եկեղեցու անունը կարևոր։

  • Օգնեք երեխաներին մտածել մի քանի խմբերի մասին, որոնց պատկանում են, օրինակ՝ իրենց ընտանիքները կամ Երեխաների Միության դասարանը։ Խնդրեք նրանց պատմել, թե ինչն է նրանց դուր գալիս յուրաքանչյուր խմբում գտնվելիս։ Խնդրեք երեխաներին, որ նրանք օգնեն ձեզ Եկեղեցու անվան յուրաքանչյուր բառը գրել առանձին թղթի վրա։ Ապա խառնեք այդ թղթերը և հրավիրեք երեխաներին հերթականությամբ դասավորել դրանք։ Ի՞նչ օրհնություններ ենք ստացել՝ լինելով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ։

3 Նեփի 27․13-22

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կառուցված է Նրա ավետարանի վրա։

Փրկիչն ամփոփեց Իր ավետարանը 3 Նեփի 27-ում։ Ինչպե՞ս կարող են Նրա խոսքերն օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է ավետարանը։

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք երեխաներին, որ ավետարան բառը նշանակում է «բարի լուր» (see Bible Dictionary, “Gospels”)։ Օգնեք երեխաներին 3 Նեփի 27․13–15 հատվածներում փնտրել մի բան, որը նրանց համար հնչում է որպես բարի լուր։ Ինչո՞ւ ենք մենք երախտապարտ Հիսուս Քրիստոսի ավետարանն իմանալու համար։

  • Գրատախտակին գրեք ավետարանի սկզբունքները, ինչպիսիք են՝ հավատք, ապաշխարություն, մկրտություն, Սուրբ Հոգի, և դիմանալ մինչև վերջ։ Հրավիրեք երեխաներին քննել 3 Նեփի 27․19–21 հատվածները և ուշադրություն դարձնել այս կամ նմանատիպ բառերին՝ Իր ավետարանի Հիսուսի նկարագրության մեջ։

  • Հորդորեք երեխաներին պատկերացնել, որ ունեն մի ընկեր, ով հարցնում է, թե որպես Եկեղեցու անդամներ, ինչի՞ն են նրանք հավատում։ Օգնեք նրանց գտնել ճշմարտություններ 3 Նեփի 27․13–21 հատվածներում, որոնցով նրանք կարող են կիսվել, որպեսզի ամփոփեն այն, ինչին մենք հավատում ենք։

  • Հրավիրեք երեխաներին ընտրել ավետարանի ճշմարտություններից մեկը, որը Փրկիչն ուսուցանել է 3 Նեփի 27․13–21 հատվածներում, որի մասին նրանք ուզում են ավելի շատ իմանալ։ Օգնեք նրանց կիրառել ծանոթագրությունները, Թեմաների այբբենական ցանկը կամ Սուրբ Գրքերի Ուղեցույցը, որ գտնեն այդ ճշմարտությանը վերաբերող մեկ կամ երկու հատվածներ։ Հրավիրեք նրանց իրար հետ կիսվել իրենց հատվածներով և իրենց սովորածով։ Ինչո՞ւ ենք մենք երախտապարտ Հիսուս Քրիստոսի ավետարանն իմանալու համար։

4 Նեփի

Ավետարանով ապրելը ինձ ուրախություն է բերում:

Քանի որ նրանք դարձի եկան դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը, 4 Նեփի գլխում նկարագրված ժողովուրդը կարողացավ հաստատել խաղաղության և միասնության հասարակություն։ Ի՞նչ կարող են երեխաները սովորել նրանցից:

Հնարավոր վարժություններ

  • Պատրաստեք թղթի կտրտած կտորներ 4 Նեփի 1․2–3, 5, և 15–17 հատվածների արտահայտություններով, որոնք նկարագրում են այն օրհնությունները, որոնք մարդիկ ստացան (օրինակ, «երկրում չկար ոչ մի հակառակություն»)։ Թղթերը լցրեք տուփի մեջ և թող յուրաքանչյուր երեխա ընտրի մեկն ու կարդա այն։ Խրախուսեք երեխաներին գտնել իրենց արտահայտությունը 4 Նեփի գլխի այս հատվածներում։ Ի՞նչ ենք սովորում այս արտահայտություններից: Ի՞նչ նմանություններ ենք տեսնում այս հատվածների և Սիոնի սահմանման միջև: Մովսես 7․18

  • Որպեսզի օգնեք երեխաներին կիրառել 4 Նեփի 1․15–16 հատվածներում ուսուցանած նյութը, ներկայացրեք նրանց իրավիճակներ, երբ մարդիկ բարկացած են իրար վրա։ Հրավիրեք նրանց դերախաղով ցույց տալ, թե ինչպիսին կլիներ իրավիճակը, եթե փորձեին ապրել «առանց հակառակության»։ Ինչու՞ է հեշտ խուսափել հակառակությունից, երբ մենք ունենք «Աստծո սերը» մեր սրտերում։

  • Երեխաների հետ կարդացեք հետևյալ հատվածները և խնդրեք նրանց պատճառներ գտնել, թե նեփիացիներն ու լամանացիներն ինչո՞ւ այլևս խաղաղություն և երջանկություն չունեին․ 4 Նեփի 1․20, 24–29, 34–35, և 43։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել այդ վտանգներից։ Օգնեք երեխաներին բացահայտել եղանակներ, թե ինչպես կարող ենք խուսափել հպարտությունից՝ կարդալով Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Էզրա Թավտ Բենսոն (2014), 238–39։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին անել մի բան, որն ավելի շատ խաղաղություն և երջանկություն կբերի նրանց ընտանիքներին, և կիսվել դրանով իրենց ընտանիքների հետ։

Բարելավել մեր ուսուցումը

Աջակցեք երեխաների ծնողներին: «Ծնողներն ավետարանի ամենակարևոր ուսուցիչներն են իրենց երեխաների համար. նրանցն է և՛ հիմնական պատասխանատվությունը, և՛ ամենամեծ զորությունը իրենց երեխաների վրա ներգործելու համար (տես Երկրորդ Օրինաց 6.6–7): Եթե ուսուցանում եք երեխաներին Եկեղեցում, աղոթքով որոնեք եղանակներ, թե ինչպես աջակցել նրանց ծնողներին իրենց կարևոր դերում» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,25):