Սեմինարիա
Վարդապետության սերտում. Մորոնի 7.45–48․ «Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»


«Վարդապետության սերտում Մորոնի 7․45–48․ Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում․ Մորոնի 7․45–48», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում․ Մորոնի 7․45–48

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»

Նկար
երկու կին գրկախառնվում են

Մորոնի 7.44–48 հատվածների ձեր ուսումնասիրության ընթացքում դուք սովորեցիք, թե ինչպես ձգտել զարգացնել գթությունը, Հիսուս Քրիստոսի մաքուր սերը: Այս դասը կօգնի ձեզ մտապահել Մորոնի 7․45–48 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական սուրբգրային արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Խրախուսեք ավելի հաճախակի կրկնել վարդապետության սերտումը: Խրախուսեք ուսանողներին շարունակել սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածների սերտումն ու օգտագործումը: Հիշեցրեք նրանց, որ այս հատվածներից սովորած հավերժական վարդապետության կիրառումն իրենց հոգևոր ուղղորդում և առաջնորդություն կտա ողջ կյանքի ընթացքում:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք հիշել իրավիճակներ, որոնք իրենց հետ են պատահել կամ որոնց ականատես են եղել, երբ իրենք կարող էին գթություն ցուցաբերել։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս հատվածը նախատեսված է ուսուցանել «Մորոնի 7․44–48» դասից հետո, որը վարդապետության սերտման Մորոնի 7․45–48 հատվածի համատեքստային դասն է: Եթե վարդապետության սերտման այս դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Բացատրեք և մտապահեք

Հետևյալ վարժությունը կատարելու համար ուսանողներին առաջարկեք աշխատել դասընկերոջ հետ: Մի քանի զույգ ուսանողի առաջարկեք կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ:

Պատկերացրեք, որ ձեր ընտանիքի հետ Եկ, հետևիր ինձ հատվածի քննարկման ժամանակ, երբ խոսում եք գթության նշանակության մասին, ձեր կրտսեր եղբայրն ասում է նման մի բան. «Մի՞թե գթությունը պարզապես մարդկանց համար լավ բաներ անելը չէ»: Դուք ասում եք ձեր եղբորը, որ բարի լինելը գթության մի մասն է, սակայն դրա մասին ավելի շատ տեղեկություններ դուք իմացել եք սեմինարիայում:

  • Գթության մասին ի՞նչ այլ մանրամասներ կպատմեք ձեր եղբորը:

Ուսանողներին օգնեք մտապահել Մորոնի 7․45–48 հատվածների հղումն ու սուրբգրային հիմնական արտահայտությունը: Կարող եք գրատախտակին նկարել հետևյալ պատկերը և առաջարկել ուսանողներից մեկին ճիշտ դասավորել սուրբ գրության հղումը և սուրբգրային հիմնական արտահայտության խոսքերը՝ դրանք ճիշտ հերթականությամբ գրելով սրտի ներսում: Ջնջեք սրտի ներսում գրվածը և առաջարկեք մեկ այլ ուսանողի կատարել վարժությունը: Յուրաքանչյուր ուսանողի խրախուսեք իր օրագրում նկարել սիրտ, որի ներսում ճիշտ գրված կլինեն սուրբ գրության հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը: Առաջարկեք ամբողջ դասարանով միասին բարձրաձայն արտասանել դրանք:

Նկար
սրտի գծանկար՝ Մորոնի 7.45–48 հատվածների սուրբ գրության հղումով և սուրբգրային հիմնական արտահայտությունով, որոնք պատահական կարգով գրված են սրտի նկարի շուրջ

Գործնական կիրառում

Որպեսզի օգնեք ուսանողներին վերհիշել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները, կարող եք խառնել հոգևոր գիտելիք ձեռք բերելու երեք սկզբունքների բառերի հերթականությունը, ինչպես ցուցադրված է ստորև: Խառնված տարբերակները գրեք գրատախտակին և առաջարկեք ուսանողներին ինքնուրույն հիշողությամբ ուղղել յուրաքանչյուր սկզբունք: Անհրաժեշտության դեպքում ուսանողները կարող են վերընթերցել «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–12Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023): Բավարար ժամանակ տրամադրելուց հետո երեք ուսանողի առաջարկեք գալ գրատախտակի մոտ և խնդրեք, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը ճիշտ գրի սկզբունքներից մեկը:

  1. Քննեք հավատքով։

  2. Ձգտեք մեծացնել հասկացողությունն աստվածայնորեն սահմանված հեռանկարի միջոցով:

  3. Գործեք հասկացություններն ու հարցերը հավերժության աղբյուրներով։

Ուսանողներին առաջարկեք հիշել իրավիճակներ, որոնք իրենց հետ են պատահել կամ որոնց ականատես են եղել, երբ երիտասարդները կարող էին գթություն ցուցաբերել կամ առաջարկեք օգտագործել հետևյալ սցենարներից մի քանիսը:

  • Օսկարին հեշտությամբ նյարդայնացնում են իր փոքր քույրերն ու եղբայրները: Նրանք հաճախ խնդրում են Օսկարին խաղալ իրենց հետ կամ օգնել իրենց կատարել տնային աշխատանքը: Օսկարը պարզապես ցանկանում է, որ իր քույրերն ու եղբայրները հանգիստ թողնեն իրեն, որպեսզի ինքը կարողանա իր գործն անել:

  • Հե-Վոնն իմացել է, որ Երիտասարդ կանանց իր դասարանից մեկ այլ աղջիկ լուրեր է տարածում իր մասին: Հե-Վոնը շփոթված և վիրավորված է դրանից և չգիտի՝ ինչպես արձագանքել:

  • Կապոն ցանկանում է հանրաճանաչ լինել դպրոցում և անվախ երևալ ընկերների առջև։ Նա հաճախ նսեմացնում է իր դասընկերներին և առանց թույլտվության վերցնում է նրանց իրերը։

Այս սցենարներից մեկը կարող է քննարկվել ամբողջ դասարանով կամ ուսանողներին կարող եք բաժանել փոքր խմբերի և քննարկման համար սցենար հանձնարարել: Խրախուսեք նրանց որոշել, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից որն է առավել օգտակար իրենց սցենարի համար և ինչու: Յուրաքանչյուր խմբին առաջարկեք կիսվել իրենց քննարկածով դասարանի մնացած մասի հետ: Հետևյալ հարցերից մի քանիսը կարող են ուղղորդել ուսանողներին այս քննարկման ընթացքում:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Ի՞նչով կարող եք կիսվել Մորոնի 7.45–48 հատվածներից, որը կարող է դրդել սցենարի մարդուն ավելի շատ գթություն ցուցաբերել իր իրավիճակում:

  • Ուրիշ ի՞նչ սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների խոսքեր կարող են օգտակար լինել։

Գործեք հավատքով

  • Ի՞նչ դժվարությունների կարող է հանդիպել այդ մարդը՝ կիրառելով այն, ինչով դուք կիսվել եք իր հետ:

  • Ինչպե՞ս կարող է նա հավատքով գործել նույնիսկ այդ դժվարությունների դեպքում:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության տեսանկյունից

  • Հավերժության տեսանկյունից իրավիճակին նայելն ինչպե՞ս կարող է օգնել նրան ավելի շատ գթություն ցուցաբերել ուրիշների նկատմամբ:

  • Մարդկանց հանդեպ Հիսուս Քրիստոսի վերաբերմունքի ուսումնասիրությունն ինչպե՞ս կարող է օգնել այդ մարդուն լինել ավելի գթասիրտ:

Դասարանով կամ խմբային քննարկումից հետո կարող եք ուսանողներին հարցնել, թե արդյոք կան հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների այլ ասպեկտներ, որոնք նույնպես կարող են օգտակար լինել այդ սցենարներում:

Վարդապետության սերտման կրկնություն

Հաջորդ դասերից մեկում գրատախտակին նկարեք մեծ սիրտ և առաջարկեք ուսանողներին հիշել, թե վարդապետության սերտման որ հղումն ու սուրբգրային հիմնական արտահայտությունն են առնչվում նկարին: Յուրաքանչյուր ուսանողի խրախուսեք իր օրագրում հիշողությամբ մի քանի անգամ գրել հղումը (Մորոնի 7.45–48) և սուրբգրային հիմնական արտահայտությունը («Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»):