Սեմինարիա
Մորոնի 7.20–43. Հույս գտնել Քրիստոսում


«Մորոնի 7․20–43. Հույս գտնել Քրիստոսում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)

«Մորոնի 7․20–43», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորոնի 7.20–43

Հույս գտնել Քրիստոսում

Նկար
Քրիստոսը ժպտում է երեխային

Երբևէ կարիք ունեցե՞լ եք ավելի շատ հույս ունենալու ձեր կյանքում: Մորոնին, որը երկար տարիներ միայնակ թափառեց իր ժողովրդի կործանումից հետո, գրի առավ իր հոր խոսքերն այն հույսի մասին, որ մենք կարող ենք ունենալ Քրիստոսում՝ մեծ բաների համար, որ գալու են: Այս դասը կօգնի ձեզ ավելի մեծ հույս զգալ Հիսուս Քրիստոսի միջոցով:

Օգնեք ուսանողներին հասկանալ Փրկչի ազդեցությունն իրենց կյանքում: Հնարավորություններ փնտրեք ընդգծելու Փրկչի վեհացնող զորությունն ու ողորմածությունը, ինչպես գրված է սուրբ գրություններում: Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը թեթևացրել իրենց բեռը և օգնել իրենց դիմանալ դժվարություններին: Հորդորեք նրանց հավատքով դիմել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ Ա Պետրոս 3.15 հատվածը և խորհել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը հույս տալիս իրենց:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ընդունել այն ամենը, ինչ բարի է

Հնարավորության դեպքում սեղանի վրա դրեք այնպիսի առարկաներ, որոնք ուսանողները կցանկանային, և այնպիսի առարկաներ, որոնք ուսանողները չէին ցանկանա (օրինակ, սեղանի վրա կարող են լինել համեղ ուտեստներ, ինչպես նաև հին բանջարեղեն և կոնֆետի դատարկ թղթեր): Սկսեք՝ առաջարկելով ուսանողներին գալ և «ընդունել» իրենց ընտրած առարկան: Հարցրեք նրանց, թե ինչու են իրենք ընտրել հատկապես դա, և արդյոք իրենք դա կդասեն «բարի բաների» շարքին:

Մորոնի 7 գլխում Մորմոնն ասաց, որ ցանկանում էր օգնել իր ժողովրդին, որպեսզի նրանք իմանան, թե ինչպես կարող են «ընդունել այն ամենը, ինչ բարի է» (հատված 21):

  • Ձեր կարծիքով, ինչի՞ մասին էր ակնարկում Մորմոնն՝ օգտագործելով «ամենը, ինչ բարի է» արտահայտությունը:

  • Որո՞նք են այն մի քանի հոգևոր և հավերժական «բարի բաները», որոնք դուք կցանկանայիք ընդունել կամ ստանալ այս կամ հաջորդ կյանքում:

Դուք կարող եք հիշել, որ Մորոնի 7.12–19 հատվածներում Մորմոնն ուսուցանել է, որ բոլոր բարի բաները գալիս են Հիսուս Քրիստոսից: Կարդացեք Մորոնի 7.20–26 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Մորմոնն այն մասին, թե ինչպես ստանալ այս բարի բաները Քրիստոսից:

  • Ի՞նչ գտաք:

    Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ Մորմոնն ընդգծել է, որ մենք պետք է հավատք ունենանք առ Հիսուս Քրիստոս: Մորմոնն ուսուցանել է, որ Երկնային Հայրը հրեշտակներ ուղարկեց՝ ուսուցանելու Իր Որդու մասին, որպեսզի օգնի մեզ հավատք ունենալ առ Քրիստոս:

  • Ի՞նչ պատմություններ կարող եք հիշել, որոնցում Երկնային Հայրը հրեշտակներ ուղարկեց՝ հռչակելու, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է:

Որոշ պատասխաններում կարող են հիշատակվել հրեշտակները, որոնք հայտնվեցին Ադամին և Եվային (Մովսես 5.6–9), Բենիամին թագավորին (Մոսիա 3.1–11) և հովիվներին (Ղուկաս 2.10–12):

Հույսի իմաստը

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիթեր Ֆ. Ուխդորֆի այս պատմությունը, որպեսզի պատրաստ լինեք ավելին իմանալ հույսի վերաբերյալ Մորմոնի ուսմունքների մասին.

Նախքան կլրանար իմ 12-ամյակը, մեր ընտանիքը երկու անգամ ստիպված էր լքել տունը և նոր կյանք սկսել պատերազմի ու քաղաքական պառակտման պատճառով առաջացած քաոսի, վախի և անորոշության պայմաններում: Ինձ համար անհանգիստ ժամանակ էր: …

Երկրորդ աշխարհամարտից հետո այս մռայլ ժամանակն իր հետքն է թողել աշխարհի վրա: Այն իր հետքն է թողել նաև ինձ վրա։

Այն ժամանակ իմ մենության երկար ժամերի մեջ ես հաճախ էի մտածում. «Կա՞ արդյոք հույս աշխարհում»: (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Աստված մեր մեջ», Լիահոնա, մայիս 2021, 8)

  • Ի՞նչ պատճառներով են մարդիկ այսօր հույսի պակաս զգում:

Կարող եք ուսանողների պատասխանները գրել գրատախտակին:

Երեց Ուխդորֆը հիշել է, որ «երբ աշխարհը խեղդվում էր ցինիզմի, դառնության, ատելության և վախի մեջ», նա գտավ մի բան, որը «լցրեց [նրան] հույսով» («Աստված մեր մեջ», Լիահոնա, մայիս 2021, 8):

Ձեր կյանքում հույսի պակաս ունե՞ք: Մտածեք, թե ինչն է ձեզ հույս տալիս նույնիսկ ամենադժվար հանգամանքներում: Շարունակելով այս դասի ուսումնասիրությունը՝ փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ լցվել հույսով։

Մորմոնն ուսուցանում է հույսի մասին

Կարդացեք Մորոնի 7.40–44 հատվածները՝ փնտրելով, թե մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս ինչպես է կապված հույսի հետ:

Որպես այս քննարկման մաս, կարող եք նշել, որ Մորմոնը նաև ուսուցանում է, որ գթությունն անհրաժեշտ է Քրիստոսից եկող բոլոր բարի բաներն ընդունելու համար: Գթությանը կանդրադառնանք հաջորդ դասին։

  • Ինչպե՞ս կամփոփեք հատված 41-ը ձեր բառերով։

Ճշմարտություն Մորմոնի ուսմունքներից

Ճշմարտություններից մեկը, որը մենք կարող ենք սովորել Մորմոնից այն է, որ երբ մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոս, մենք հույս կունենանք, որ Նրա Քավության միջոցով կարող ենք բարձրանալ դեպի հավերժական կյանք։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հույս ունենալ Հիսուս Քրիստոսում։

    Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց հասկանալ, որ այս տեսակի հույսն աշխարհիկ ցանկություն չէ: Հիսուս Քրիստոսում ունեցած հույսը պետք է լցված լինի վստահությամբ, որ մենք ի վերջո կարժանանանք հավերժական կյանքի:

  • Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ լինել խոնարհ, կամ «հեզ և սրտով խոնարհ» (Մորոնի 7.43), որպեսզի հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոս և հույս ունենանք:

Որպեսզի տեսնեք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով հույս գտած որևէ մեկի օրինակը, վերհիշեք հետևյալ պատմություններից մեկը: Երբ դա անեք, փնտրեք, թե ինչպես է մարդը լցվում հույսով Հիսուս Քրիստոսի միջոցով:

Ընտրեք հետևյալ պատմություններից մեկը՝ դասարանի հետ կիսվելու համար, կամ թույլ տվեք ուսանողներին ընտրել, թե որ պատմությունն իրենք կցանկանան կարդալ կամ դիտել:

Ուսանողներին առաջարկեք կիսվել մի իրավիճակով, երբ իրենք հույս են ունեցել Հիսուս Քրիստոսում՝ հավատք գործադրելու միջոցով, և թե այդ իրավիճակն ինչպես կարող էր այլ լինել առանց այդ հույսի:

Կարևոր է նշել, որ նույնիսկ երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս և հույս ենք դնում Իր առաջարկած օրհնությունների վրա, մեր կյանքում դեռ կարող են դժվար և փորձնական պահեր լինել: Սակայն երբ մենք շարունակում ենք հավատք գործադրել առ Փրկիչը և կենտրոնանալ Նրա և հավերժական կյանքի վրա, որը Նա հասանելի է դարձնում մեզ, մենք ձեռք ենք բերում այն հույսը, որը փնտրում ենք:

Հետևյալ վարժությունը կատարելու համար կարող եք ուսանողներին առաջարկել միասնական աշխատել փոքր խմբերով և լրացնել թերթիկը:

Հույս գտնել Հիսուս Քրիստոսում

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)․ «Մորոնի 7.20–43. Հույս գտնել Քրիստոսում»

Ընտրեք հետևյալ սցենարներից մեկը (կամ ինքներդ ստեղծեք այն), որպեսզի կարողանաք մտածել այն մասին, թե ինչպես կարող է Քրիստոսի շնորհիվ հույս ունենալը տարբեր հանգամանքներում ազդել մեր կյանքի վրա.

  • Ջեյմսը կրկին հայտնվել է մեղսավոր սովորությունների ազդեցության տակ, որոնք, ըստ իրեն, նա թողել էր ետևում:

  • Բեքայի հայրը դադարել է հաճախել եկեղեցի և հայտարարել է, որ այլևս չի հավատում Աստծուն:

  • Անալիսն իր ամբողջ եռանդով կատարում է իր բոլոր պարտականությունները դպրոցում, աշխատավայրում և տանը:

Ավարտեք այս երկու արտահայտությունները՝ նշելով, թե մարդն ինչպես կարող է այլ կերպ նայել իր իրավիճակին.

  • Առանց Հիսուս Քրիստոսի հույսի,

  • Հիսուս Քրիստոսի հույսով,

Քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կարող էր այս անձը հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս: Տեսեք՝ արդյոք կարող եք գտնել սուրբ գրություն, որը կներառեք ձեր պատասխանում:

  • Ինչպե՞ս կարող է այս եղանակով հավատք գործադրելն օգնել այդ մարդուն ավելի շատ հույս ունենալ Հիսուս Քրիստոսի միջոցով:

  • Ի՞նչ կարող եք ասել այդ մարդուն, եթե նա ձեզ հարցնի, թե ինչու դուք հույս ունեք Հիսուս Քրիստոսում (տես Ա Պետրոս 3․15):

Երբ խմբերն ավարտեն վարժությունը, առաջարկեք նրանց ընտրել մեկին, որը կկիսվի մի բանով, որի մասին իրենք խոսել են և որն, ըստ իրենց, առավել օգտակար կլինի:

Կիսվեք ձեր վկայությամբ Փրկչում հույս ունենալու մասին: Հիշեք, որ ձեր ուսանողներից ոմանք կարող են ավելի շատ հույս փնտրել իրենց կյանքում: Ձեր վկայությունը և նրանց դասընկերների վկայությունները կարող են մեծ օրհնություն լինել նրանց համար և ավելի մեծ հույս ներշնչել նրանց: