Սեմինարիա
Մորոնի 7–9․ Ակնարկ


«Մորոնի 7–9․ Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)

«Մորոնի 7–9», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորոնի 7–9

Ակնարկ

Մորոնին, որը երկար տարիներ միայնակ թափառեց իր ժողովրդի կործանումից հետո, գրի առավ իր հոր խոսքերն այն հույսի մասին, որ մենք կարող ենք ունենալ Քրիստոսում՝ մեծ բաների համար, որ գալու են: Նա հորդորեց մեզ օգտագործել Քրիստոսի լույսը՝ ճիշտն ու սխալլն իրարից տարբերելու համար: Նա ուսուցանեց, թե ինչպես «հետևել այն ամենին, ինչը բարի է» (Մորոնի 7.20, 25), հատկապես գթությանը՝ «Քրիստոսի մաքուր սիրուն» (Մորոնի 7.47): Նա նաև կիսվեց իր հոր նամակով, որն ուսուցանում էր, որ փոքր երեխաները փրկվում են Քրիստոսի Քավությամբ և մկրտության կարիք չունեն:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Մորոնի 7.1–19

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին ապավինել Հիսուս Քրիստոսին՝ դատելու բարու և չարի միջև:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստ լինել կիսվելու, թե ինչպես է իրենց կատարած ընտրությունն ազդում Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքի վրա:

  • Նկարներ ցուցադրման համար. մոխրագույնի տարբեր երանգներ ունեցող երկու քառակուսիներով պատկեր

  • Առարկա. լապտեր՝ առաջարկվող առարկայական դասի համար

  • Առցանց ուսուցման առաջարկ․ լապտերով առարկայական դասը կատարելու համար ձեր շուրջը պետք է մութ լինի: Կարող եք փակել շերտավարագույրները, տեղափոխվել քիչ պատուհաններով սենյակ կամ ծածկոցով ծածկել ձեզ և ձեր համակարգիչը: (Կարող եք դա փորձել՝ դասերից առաջ օգտագործելով ձեր համակարգչի տեսախցիկը, որպեսզի համոզվեք, որ տարածքը մութ է)։ Երբ մութ է, ուսանողներին առաջարկեք կարդալ սուրբ գրություն կամ որևէ բացիկ, որը պահում եք տեսախցիկի առաջ: Այնուհետև բացիկը կամ սուրբ գրությունը լուսավորեք լապտերով և խնդրեք ուսանողներին կրկին փորձել կարդալ: Արդյունավետ կլինի նաև նախապես առաջարկել որևէ ուսանողի դասարանում անցկացնել այս առարկայական դասը:

Մորոնի 7.20–43

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծ հույս զգալ Հիսուս Քրիստոսի միջոցով:

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ Ա Պետրոս 3.15 հատվածը և խորհել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը հույս տալիս իրենց:

  • Առարկա. սեղան, որի վրա դրված են տարբեր իրեր, այդ թվում՝ նախուտեստներ, որոնք ուսանողները կարող են համարել լավը կամ վատը

  • Տեսանյութեր․ «Ալման վկայում է Իր որդի Հելամանին» (7:09, դիտել 1:30-ից մինչև 2:32-ը), «Հույս գտնել Քրիստոսի Հարության միջոցով» (4:41), «Բժշկող Տերը» (13:00, դիտել 8:49-ից մինչև 11:53-ը)

  • Աշխատաթերթ․ «Հույս գտնել Քրիստոս Քրիստոսում»

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ձեր տեսախցիկի միջոցով ցուցադրել առարկայական դասի համար պատրաստված սեղանը և հարցնել ուսանողներին, թե որ առարկաներն իրենք կհամարեն լավը, իսկ որոնք՝ ոչ:

Մորոնի 7.44–48

Դասի նպատակը. այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին հասկանալ և փնտրել գթություն իրենց կյանքում:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք հիշել Փրկչի սիրո դրսևորման և մեր օրերում քրիստոսանման սիրո օրինակներ:

  • Տեսանյութեր․ «Վերարկուն» (2:07), «Գորդոն Հինքլի․ դասեր, որոնք ես յուրացրել եմ երեխա ժամանակ» (4:04), «Գթություն. Հավատացյալների օրինակ» (4:50), «Գթությունը երբեք չի խափանվում» (19:48, դիտել 15:05-ից մինչև 17:22-ը)

  • Նկարներ ցուցադրման համար. Փրկչի նկարը

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք առաջարկել ուսանողներին օգտվել զրուցարանից՝ կիսվելու գթության վերաբերյալ իրենց ունեցած հարցերով: Այդպիսով իրենց հարցերը հասանելի կդառնան դասընկերներին՝ դասի հաջորդ հատվածի ընթացքում կարդալու համար: Այնուհետև ցուցադրեք այն վարժությունները, որոնք ուսանողները կարող են կատարել, որպեսզի փորձեն գտնել իրենց հարցերի պատասխանները:

Վարդապետության սերտում․ Մորոնի 7․45–48

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Մորոնի 7․45–48 հատվածների վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածներում ուսուցանվող վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառել կյանքի իրական իրավիճակներում։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք հիշել իրավիճակներ, որոնք իրենց հետ են պատահել կամ որոնց ականատես են եղել, երբ իրենք կարող էին գթություն ցուցաբերել։

  • Բովանդակություն ցուցադրման համար․ սրտի նկար գրատախտակին՝ սուրբ գրության հղումով և սուրբգրային հիմնական արտահայտության բառերով, որոնք պատահական կարգով գրված են սրտի նկարի շուրջ

  • Առցանց ուսուցման առաջարկ․ որպեսզի օգնեք ձեր ուսանողներին վերհիշել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, կարող եք խառնել երեք սկզբունքներից յուրաքանչյուրի բառերի հերթականությունը: Զրուցարանում մեկ առ մեկ մուտքագրեք խառը հերթականությամբ գրված սկզբունքները և առաջարկեք ուսանողներին հնարավորինս արագ պատասխանել ճիշտ ձևակերպմամբ:

Մորոնի 8

Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե փոքր երեխաներն ինչու մկրտության կարիք չունեն, և ինչ է դա մեզ ուսուցանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք կիսվել դասի սկզբում ներկայացված պատմությամբ կամ նմանատիպ այլ պատմությամբ և խնդրել ուսանողներին մտածել, թե իրենք ինչպես կարող են արձագանքել այդ իրավիճակին:

  • Տեսանյութ. «Եվ մանուկը կառաջնորդի նրանց» (16:55, դիտել 4:40-ից մինչև 5:59-ը)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք պատկերել աղյուսակը թվային տարբերակով և կիսվել դրանով ձեր ուսանողների հետ: Երբ նրանք հայտնեն, թե ինչ են գտել իրենց ուսումնասիրության ընթացքում, կարող եք մուտքագրել իրենց գտածը համապատասխան սյունակում: