Սեմինարիա
Մորմոն 8․27–41, 9․1–6, 27–37․ Գրված մեր օրերի համար


«Մորմոն 8․27–41, 9․1–6, 27–37․ Գրված մեր օրերի համար», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորմոն 8․27–41, 9․1–6, 27–37», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորմոն 8․27–41, 9․1–6, 27–37

Գրված մեր օրերի համար

Նկար
Մորոնին գրում է թիթեղների վրա

Պատկերացրեք, որ ապրում եք հարյուրավոր տարիներ առաջ, սակայն գիտեք, թե ինչպիսին է լինելու կյանքը մեր օրերում։ Մորոնին գիտեր դա․ Տերը նրան ցույց էր տվել մեր օրերը։ Մորոնին նկարագրում էր մեղքերն ու մոտեցումները, որոնք գերիշխելու էին վերջին օրերում։ Նա հրավիրել է մեզ «[դառնալ] … դեպի Տերը» (Մորմոն 9․6) և այլ խորհուրդ է տվել՝ օգնելու մեզ հետևել Հիսուս Քրիստոսին։ Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, որ Մորմոնի Գիրքը գրվել է, որպեսզի օգնի մեզ վերջին օրերում դառնալ դեպի Տերը։

Ճանաչեք Հիսուս Քրիստոսին՝ ուսումնասիրելով Նրա խոսքը։ Սուրբ գրությունների ուսումնասիրությունը կարող է օգնել մեզ ավելի մոտ լինել Հիսուս Քրիստոսին։ Օգնեք ուսանողներին ուսումնասիրության ընթացքում փորձել նայել Հիսուս Քրիստոսին։ Այդպես նրանք կամրապնդեն իրենց հարաբերությունը Նրա հետ և կվայելեն ավետարանի օրհնությունները։

Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել պատրաստվել և դասի ընթացքում կիսվել Մորմոնի Գրքի որևէ հատվածով, որը կարող է օգնել մեզ դառնալ դեպի Հիսուս Քրիստոսը։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մորոնին մեզ համար է գրել

Մի տուփ բերեք, որը ժամանակի պարկուճ է հիշեցնում։

Պատկերացրեք, որ հին ժամանակներում եք ապրել, և ձեզ խնդրել են մի ուղերձ գրել, որը դրվելու է ժամանակի պարկուճի մեջ և բացվելու է մեր օրերում։

Ուսանողներին թղթեր բաժանեք, որի վրա պետք է գրեն իրենց պատասխանները հետևյալ հարցին։ Ուսանողներին խնդրեք իրենց թղթերը տեղավորել ժամանակի պարկուճի մեջ, հետո մի քանիսը կարդացեք դասարանի համար։

  • Ի՞նչ նախազգուշացում, խորհուրդ կամ խրախուսանք կտայիք ինչ-որ մեկին, որպեսզի օգնեք նրան դիմակայել մեր օրերի դժվարություններին։

Մահից առաջ Մորմոնն իր որդի Մորոնիին վստահեց ոսկե թիթեղները (տե՛ս Մորմոն 8․1)։ Մորոնին նկարագրում էր, թե ինչպես է Տերն օգնել իրեն իմանալ՝ ինչ ուղերձ գրել այսօրվա մարդկանց։ Կարդացեք Մորմոն 8․34–35, 9․30 հատվածները և փնտրեք, թե ինչ եղանակներով է Տերն օրհնել Մորոնիին նրա սրբազան պարտականության համար։

  • Տերն ի՞նչ ցույց տվեց Մորոնիին։

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել դրանից:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել, այն է, որ Հիսուս Քրիստոսը Մորմոնի Գրքի մարգարեներին ոգեշնչում էր գրել՝ մտածելով մեր օրերի մասին։

  • Ինչպե՞ս կկարդանք Մորմոնի Գիրքը, երբ իմանանք, որ Մորմոնի Գրքի մարգարեները տեսել են մեր օրերը։

Կարդացեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերը Մորմոնի Գրքի մարգարեների մասին․

Եթե նրանք տեսել են մեր օրերը և ընտրել այն, ինչն առավել մեծ արժեք կունենար մեզ համար, ապա ինչպե՞ս պետք է ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը։ Մենք պետք է շարունակ հարցնենք ինքներս մեզ. «Ինչո՞ւ Տերը ոգեշնչեց Մորմոնին (կամ Մորոնիին, Ալմային) ընդգրկել այդ հատվածն իր հիշատակարանի մեջ։ Ի՞նչ դաս կարող եմ ես սովորել դրանից, որը կօգնի ինձ ապրել այս ժամանակաշրջանում» (Էզրա Թավտ Բենսոն, «Մորմոնի Գիրքը. մեր կրոնի պորտաքարը», Ensign, նոյեմբեր 1986 թ․, 6)։

Նախագահ Բենսոնի առաջարկած հարցերը տալը սուրբ գրությունների ուսումնասիրության արդյունավետ հմտություն է, որը կարող է օգնել ուսանողներին ավելի իմաստալից ձևով և կարևորությամբ կատարել Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը։ Ուսանողները կարող են նշել այս հարցերը և այսօր ուսումնասիրելիս, ինչպես նաև հետագայում անհատական ուսումնասիրություն կատարելիս անդրադառնալ դրանց։

  • Ըստ ձեզ՝ այդ հարցերն ինչպե՞ս կօգնեն ավելի արդյունավետորեն ուսումնասիրել սուրբ գրությունները։

Կարող եք դասարանը բաժանել երկու մասի կամ ուսանողներին բաժանել զույգերի և զույգի յուրաքանչյուր անդամի հանձնարարել կարդալ հետևյալ հատվածներից մեկը։ Ուսանողներին առաջարկեք գտածը գրել գրատախտակին, օրինակ, Հոգևոր խնդիրները մեր օրերում վերնագրի տակ։ Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին հասկանալ Մորոնիի նկարագրության մեջ օգտագործված բառերի իմաստը։

«Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում ներկայացված Քույր Օսկարսոնի խոսքերը կարող են օգնել ուսանողներին հասկանալ այդ հատվածները։

Կարդացեք Մորմոն 8․27–33 կամ Մորմոն 8․36–41 հատվածները և փնտրեք, թե ինչպես էր Մորոնին նկարագրում մարդկանց հոգևոր վիճակը մեր օրերում։

  • Մորոնիի նկարագրած վիճակներից որո՞նք եք տեսնում մեր հասարակության մեջ։

  • Այդ հատկանիշներն ու վարքագծերն ինչպե՞ս կարող են ազդել Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ունեցած հավատքի վրա։

Հոգևոր լուծումները մեր օրերում

Ուսանողներին առաջարկեք հետևյալ հատվածներում գտածը գրել գրատախտակին, օրինակ, Հոգևոր լուծումները մեր օրերում վերնագրի տակ։ Օգնեք ուսանողներին քննարկել, թե առանձին լուծումներն ինչպես կարող են օգնել մեզ հաղթահարել առանձին հոգևոր խնդիրները։ Խրախուսեք ուսանողներին քննարկել, թե ինչպես է Մորոնին մատնանշում Հիսուս Քրիստոսին։

Մորմոն 9․7–26 հատվածներն ուսումնասիրվելու են հաջորդ դասի ընթացքում։

Կարդացեք Մորմոն 9․6, 27–31 հատվածները և փնտրեք, թե ինչ էր Տերը ոգեշնչում Մորոնիին գրել, որպեսզի օգնի մեզ հաղթահարել բացասական հոգևոր վիճակները։

  • Ի՞նչ էր ուսուցանել Մորոնին, որը կարող է օգնել մեզ հաղթահարել մեր օրերում տարածված մեղքերն ու մոտեցումները։

  • Այդ ուսմունքներից որո՞նք կարող են լավագույնս օգնել այս սերնդի երիտասարդներին ավելի շատ ապավինել Հիսուս Քրիստոսին։

  • Հաջորդ հարցը նախատեսված է անհատական մտորումների, այլ ոչ դասարանային քննարկման համար։

    Ըստ ձեզ՝ այդ ուսմունքներից որո՞նք կարող են ամենաշատն օգնել ձեզ հենց այս պահին։ Ինչո՞ւ։

Մորմոնի Գրքի ուսմունքները

Մորմոնի Գիրքը գրվել է, որպեսզի օգնի մեզ հավատալ Հիսուս Քրիստոսին և դառնալ դեպի Նա (տե՛ս 1 Նեփի 6․4, Մորմոն 7․5, Մորոնի 10․30, 32

Մի քանի ուսանողի առաջարկեք գտնել ու կիսվել Մորմոնի Գրքի այն հատվածներով, որոնք կարող են օգնել մեզ դառնալ դեպի Հիսուս Քրիստոսը։ Ուսանողները կարող են օգտվել դասի համար պատրաստած նյութից։ Նրանք կարող են կիսվել տարբեր ձևերով, օրինակ՝ գրատախտակին գրել սուրբ գրությունների հղումները կամ գրել դրանք թղթի վրա և փոխանցել դասարանում։

Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե հատվածներն ինչո՞ւ են կարևոր իրենց համար։ Կարող եք քննարկել նաև, թե հատվածներն ինչպե՞ս կարող են օգնել մեզ հավատալ Հիսուս Քրիստոսին և դառնալ դեպի Նա (տե՛ս Մորմոն 9․6

Կարող եք նաև առաջարկել ուսանողներին ժամանակի պարկուճում մի թերթիկ թողնել, որի վրա նշված կլինեն Փրկչի մասին սուրբ գրությունը և ուղերձը։ Կարող եք այս հատվածները կարդալ առաջիկա դասերից մեկի ժամանակ։

Կիսվեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ: Ուսանողներին առաջարկեք տալ նախագահ Բենսոնի առաջ քաշած հարցերը։