Սուրբ գրություններ
Մորմոն 7


Գլուխ 7

Մորմոնը հորդորում է վերջին օրերի Լամանացիներին հավատալ Քրիստոսին, ընդունել նրա ավետարանը և փրկվել – Բոլորը, ովքեր հավատում են Աստվածաշնչին, կհավատան նաև Մորմոնի Գրքին: Մոտ 385թ. Ք.ծ.հ.:

1 Եվ այժմ ահա, ես կկամենայի խոսել որոշ բան այս ժողովրդի ամնացորդի համար, ովքեր խնայվել են, եթե լինի այնպես, որ Աստված իմ խոսքերը տա նրանց, որպեսզի նրանք կարողանան իմանալ իրենց հայրերի գործերը. այո, ես խոսում եմ ձեզ համար, դո՛ւք, Իսրայելի տան մնացորդ. և սրանք են խոսքերը, որ ես ասում եմ.

2 Իմացեք, որ դուք Իսրայելի ատնից եք:

3 Իմացեք, որ դուք պետք է գաք ապաշխարության, այլապես դուք չեք կարող փրկվել:

4 Իմացեք, որ դուք պետք է վար դնեք ձեր պատերազմի զենքերը, և այլևս չհրճվեք արյուն թափելով, և կրկին դրանք չվերցնեք, մինչև Աստված չպատվիրի ձեզ:

5 Իմացեք, որ դուք պետք է գաք ձեր հայրերի աիմացությանը, և ապաշխարեք ձեր բոլոր մեղքերից ու անօրինություններից, և բհավատաք Հիսուս Քրիստոսին, որ նա Աստծո Որդին է, և որ նա սպանվել է հրեաների կողմից, և Հոր զորությամբ նա կրկին հարություն է առել, որով նա գհաղթանակ է ձեռք բերել գերեզմանի վրա. և նաև նրանում է մահվան խայթոցը կուլ գնացել:

6 Եվ նա իրականացնում է մեռելների ահարությունը, որի միջոցով մարդը պետք է բարձրացվի՝ կանգնելու նրա բատյանի առջև:

7 Եվ նա իրականացրել է աշխարհի ափրկագնումը, որի միջոցով, նա, ով դատաստանի օրն բանմեղ կգտնվի նրա առջև, նրան թույլ կտրվի գբնակվել Աստծո ներկայության մեջ, իր արքայությունում, անդադար գովքեր գովերգելու դերգչախմբերի հետ վերևում՝ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, որոնք եմեկ Աստված են, զերջանկության մի վիճակում, որը վերջ չունի:

8 Հետևաբար, ապաշխարեք և մկրտվեք Հիսուսի անունով, և կառչած մնացեք Քրիստոսի աավետարանից, որը մատչելի կդարձվի ձեզ, ոչ միայն այս հիշատակարանում, հիշատակարան, որը պիտի գա բձեզ հեթանոսներից, այլ նաև այն գհիշատակարանում, որը պիտի գնա հեթանոսներին դհրեաներից:

9 Քանզի ահա, ասա գրվում է այն նպատակով, որ դուք բհավատաք դրան. և եթե դուք հավատաք դրան, դուք կհավատաք նաև սրան. և եթե դուք հավատաք սրան, դուք կիմանաք ձեր հայրերի մասին, և նաև այն զարմանալի գործերի մասին, որոնք գործվել են նրանց մեջ Աստծո զորությամբ:

10 Եվ դուք կիմանաք նաև, որ դուք Հակոբի սերնդի մի մնացորդ եք. հետևաբար, դուք համարվում եք առաջին ուխտի ժողովրդի հետ. և եթե լինի այնպես, որ դուք հավատաք Քրիստոսին և մկրտվեք, նախ՝ ջրով, հետո՝ կրակով և Սուրբ Հոգով, հետևելով մեր Փրկչի աօրինակին, համաձայն նրա, ինչ նա պատվիրել է մեզ, ձեզ համար լավ կլինի դատաստանի օրը: Ամեն: