Սեմինարիա
Մորմոն 7․ «Երջանկության մի վիճակ, որը վերջ չունի»


«Մորմոն 7․ «Երջանկության մի վիճակ, որը վերջ չունի»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորմոն 7», Մորմոնի Գիրքը․ Ուսուցչի ձեռնարկ

Մորմոն 7

«Երջանկության մի վիճակ, որը վերջ չունի»

Նկար
Մորմոն

Պատկերացրեք, թե ինչ կարող էր զգալ Մորմոնը՝ ականտես լինելով նեփիացիների և լամանացիների միջև տեղի ունեցած վերջին ճակատամարտերի պատճառած վշտին ու կործանմանը։ Մինչ այս ճակատամարտերը կխլեին նրա կյանքը, Մորմոնն իր գրվածքներն ավարտեց Հիսուս Քրիստոսի և Նրան հետևողներին սպասվող հավերժական երջանկության մասին ուսմունքով։ Այս դասը կարող է օգնել ձեզ հետևել Հիսուս Քրիստոսին և պատրաստվել ապրելու Աստծու հետ հավերժական երջանկության մեջ։

Խրախուսեք սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության սովորությունը: Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության սովորություն զարգացնելը կօգնի ուսանողներին օրհնվել ամբողջ կյանքում։ Փնտրեք եղանակներ՝ ուսանողներին սովորեցնելու սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության օրհնությունների մասին:

Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել պատրաստվել և դասի ընթացքում կիսվել, թե ինչն է իրենց երջանիկ դարձնում։ Ուսանողները կարող են խոսել նաև ընտանիքի անդամի հետ՝ պարզելու, թե նրան ինչն է երջանիկ դարձնում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կարող եք օգտագործել ստորև ներկայացվող ստուգարքը, որը կօգնի ուսանողներին մտածել, թե ինչ գիտեն Մորմոնի մասին։ Ուսանողները կարող են պատասխանել էլեկտրոնային եղանակով կամ բարձրացնել ձեռքը, երբ ճիշտ պատասխանը կարդացվի։ Ստուգարքն անցկացնելու փոխարեն կարող եք ցուցադրել Մորմոնի որևէ նկար և խնդրել ուսանողներին, որ կիսվեն, թե ինչ գիտեն նրա մասին։ Քանի որ Մորմոնի գրվածքները (իր սեփական խոսքերը և նեփիացիների պատմության կրճատված տարբերակը) պարունակում են այն ամենը, ինչ կա Մորմոնի խոսքերըՄորմոն 7 գրքերում, կարող եք տպագիր սուրբ գրքերն ունեցող ուսանողներին առաջարկել, որ բացեն այդ գլուխները և պատկերացնեն, թե Մորմոնի Գրքի քանի էջ է նա կրճատել։

Ստուգարքի ատասխաններ․ 1) գ, 2) ա, 3) բ (Մորմոնի խոսքերըՄորմոն 7 և Մորոնի 7–9)

Մորմոնի կյանքը

Կատարեք հետևյալ ստուգարքը, որպեսզի տեսնեք, թե ինչ եք հիշում մարգարե Մորմոնի մասին։

  1. Մորմոնն ինչպե՞ս է նկարագրվում որպես երիտասարդ (տե՛ս Մորմոն 1․2

    1. Նա նեփիական բանակի բարձրաստիճան զինվորական էր

    2. Նա վախեցած էր

    3. Նա արագ էր ընկալում

  2. Ի՞նչ փորձառություն էր ունեցել Մորմոնը 15 տարեկանում (տե՛ս Մորմոն 1․15

    1. Նրան այցելել էր Տերը

    2. Նրա քարոզը դարձի էր բերել հարյուրավոր մարդկանց

    3. Նա վիրավորվել էր ճակատամարտում

  3. Մորմոնի Գրքի մոտավորապես որքա՞ն մասն է գրել կամ կրճատել Մորմոնը։

    1. 1/2

    2. 2/3

    3. 3/4

Մորմոնի պատասխանատվությունն էր կրճատել, գրել և պահպանել սրբազան գիրքը, որն այժմ մեզ հայտնի է որպես Մորմոնի Գիրք։ Կյանքի վերջին շրջանում Մորմոնը նեփիացիների և լամանացիների միջև ծավալված մի մեծ պատերազմի ականատեսն ու մասնակիցը եղավ։ Այդ պատերազմն, ի վերջո, խլեց Մորմոնի կյանքը (տե՛ս Մորմոն 8․3)։ Նախքան սրբազան հիշատակարանն իր որդի Մորոնիին փոխանցելը Մորմոնն իր վերջին ուղերձը գրեց Մորմոնի Գրքի ապագա ընթերցողներին։

Ուսանողներին առաջարկեք փոքր խմբերով խորհել հետևյալ հարցի շուրջ և քննարկել այն։ Այդպես ավելի շատ ուսանողներ կկարողնան կիսվել իրենց մտքերով։

  • Երբ մտածում եք Մորմոնի կյանքի, փորձառության և վկայության մասին, ըստ ձեզ նա ի՞նչ կարող էր գրել Մորմոնի Գրքի ապագա ընթերցողներին ուղղված իր վերջին ուղերձում։ Ինչո՞ւ։

Մորմոն 7 գլուխն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, թե Մորմոնի ուղերձն ինչ նշանակություն կարող էր ունենալ մարդկանց համար ոչ միայն պատերազմի ընթացքում, այլև կյանքի ցանկացած իրավիճակում։

Ինչ է ցանկանում Մորմոնը, որ մենք իմանանք

Մորմոն 7 գլուխն ուսումնասիրելու ընթացքում ուսանողները կարող են Մորմոնի ուսմունքները համեմատել այն ճշմարտությունների հետ, որոնք իրենց կանխատեսմամբ նա կուսուցաներ։

Կարդացեք Մորմոն 7․2–7 հատվածները։ Ձեր սուրբ գրություններում նշեք կամ ձեր օրագրում թվարկեք այն բաները, որոնք Մորմոնը ցանկանում էր, որ ընթերցողներն իմանան։ Հատկապես ուշադրություն դարձրեք, թե ինչ էր ուսուցանում Մորմոնը Հիսուս Քրիստոսի մասին հատվածներ 5–7-ում։

  • Ըստ ձեզ՝ Մորմոնն ինչո՞ւ կարող էր կարծել, որ դրանք կարևոր ճշմարտություններ են, որոնք մենք պետք է իմանանք։

  • Այդ ճշմարտություններից որո՞նք են հատկապես կարևոր ձեզ համար։ Ինչո՞ւ։

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, «դուք Իսրայելի տնից եք» (Մորմոն 7․2

Եթե կարծում եք, որ ուսանողների համար օգտակար կլինի 2–7 հատվածներն ավելի խորությամբ ուսումնասիրելը, կարող եք առաջարկել նրանց օգտվել ուսումնասիրման աղբյուրներից, ինչպիսիք են Gospel Library հավելվածը, ծանոթագրությունները կամ գերագույն համաժողովի ելույթները։ Նման աղբյուրները կարող են օգնել նրանց ավելի լավ հասկանալ այն ամենի կարևորությունն, ինչը Մորմոնն առաջարկում էր մեզ իմանալ։ Օրինակ՝ ոմանք կարող են ուսումնասիրել «դուք Իսրայելի տնից եք» արտահայտությունն իմանալու կարևորությունը (հատված 2)։ Մյուսները կարող են փորձել հասկանալ «[վար դնել] ձեր պատերազմի զենքերը» արտահայտության կարևորությունը (հատված 4

Գուցե նկատած լինեք, որ երբ Մորմոնը շրջապատված էր ամբարշտությամբ ու պատերազմով, նա նայում էր Հարությանն ու Հիսուս Քրիստոսի փրկագնմանը։ Նա ուսուցանում էր, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք ներվել մեր մեղքերից և պատրաստվել Աստծո հետ երջանկության վիճակում ապրելուն (տե՛ս Մորմոն 7․7

  • Ի՞նչ դժվարություններ կամ բացասական ազդեցություններ են շրջապատում ձեզ։

  • Հիսուս Քրիստոսի Քավության և հավերժական երջանկության հավանականության մասին իմանալն ինչպե՞ս է ձեր կյանքում հենց այս պահին որպես հույսի և ամրապնդման աղբյուր ծառայում։

Գիտելիքը գործի վերածել

Մեզ մեծ հույս կարող է տալ այն, երբ իմանանք, որ կարող ենք Աստծո հետ հավերժական երջանկության մեջ բնակվել։ Մորմոնը խրախուսում էր մեզ գիտելիքը գործի վերածել, որպեսզի օգնի մեզ հասնել այս երջանկությանը։ Այդ մասին է վկայում նրա կողմից «հետևաբար» բառի օգտագործումը հատված 8-ում։

Կարող եք հետևյալ անավարտ սկզբունքը գրել գրատախտակին։ Նախադասությունն ավարտելու համար ուսանողները կարող են հատվածներ 8–10-ում գրված Մորմոնի խոսքերը տարբեր եղանակներով օգտագործել։

Ձեր օրագրում գրեք հետևյալ անավարտ նախադասությունը․ «Ես կարող եմ Աստծո հետ ապրել երջանկության վիճակում, երբ ես …»

Կարդացեք Մորմոն 7․8–10 հատվածները և ավարտեք նախադասությունը՝ գրելով առնվազն երեք գործողություն, որոնք Մորմոնն առաջարկում է մեզ անել։ Նկատի ունեցեք, որ հատված 9-ում «սա» բառը վերաբերում է Մորմոնի Գրքին, իսկ «դրան» բառը՝ Սուրբ Աստվածաշնչին։

Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին հայտնաբերել գործողությունները, ինչպիսիք են ահա այս գործողությունները․

  • «… ապաշխարե[մ] և մկրտվե[մ] Հիսուսի անունով» (Մորմոն 7․8

  • «… կառչած մնա[մ] Քրիստոսի ավետարանից [սուրբ գրություններում]» (Մորմոն 7․8

  • «… [հետևեմ] մեր Փրկչի օրինակին» (Մորմոն 7․10

Ուսանողներին կարելի է բաժանել փոքր խմբերի և հանձնարարել երեք գործողություններից մեկը։ Նրանք կարող են միասին քննարկել հետևյալ հարցերը։

  • Ի՞նչ եղանակներով կարող ենք կատարել այդ գործողությունները։

  • Այդ գործողություններն ինչպե՞ս կարող են պատրաստել մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով տրվող խոստացված երջանկությունն ստանալուն։

Հնարավորության դեպքում ուսանողներին տրամադրեք հետևյալ սանդղակը։ Կամ տարբերակները բարձրաձայն կարդացեք, որպեսզի ուսանողները կարողանան մտածել իրենց պատասխանները։

Մտածեք, թե որքանով եք գործում Մորմոնի խորհրդի համաձայն։ Նայեք հետևյալ սանդղակին և յուրաքանչյուր կատեգորիայի համար գնահատեք ինքներդ ձեզ (1 = երբեք, 5 = գրեթե միշտ)։

Նկար
1-ից 5 միավորով սանդղակ յուրաքանչյուր պնդման համար

Կարող եք կիսվել անձնական պատմությամբ կամ վկայությամբ՝ ցույց տալու, թե ինչ խաղաղություն կարող է գալ ապաշխարությունից, սուրբ գրությունների ուսումնասիրությունից, Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելուց և Աստծո հետ հավերժական երջանկության ուղղությամբ նայելիս։ Ուսանողները կարող են իրենց օրագրերում կատարել հետևյալը։

Ընտրեք Մորմոնի հրավերներից մեկը, որն ըստ ձեզ կարող է օգնել ձեզ փնտրել Հիսուս Քրիստոսի միջոցով տրվող երջանկությունը։ Որոշեք, թե ինչ կարող եք անել ըստ այդ հրավերի գործելու համար, և դա ինչպես կարող է օգնել ձեզ կենտրոնանալ Փրկչի վրա։