Սեմինարիա
Ալմա 40․ Հոգիների աշխարհը և Հարությունը


«Ալմա 40․ Հոգիների աշխարհը և Հարությունը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 40», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 40

Հոգիների աշխարհը և Հարությունը

Քրիստոսը հոգիների աշխարհում

Երբ Կորիանթոնի հայրը հորդորեց նրան ապաշխարել, Կորիանթոնը որոշ հարցեր ուներ Աստծո ծրագրի և այն մասին, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ մահից հետո։ Նրա հայրը՝ Ալման, պատասխանեց նրա հարցերին և վկայեց Երկնային Հոր ծրագրում Հիսուս Քրիստոսի կենտրոնական դերի մասին։ Այս դասը կօգնի ձեզ ավելի խորությամբ գնահատել այն, ինչ Փրկիչն արել է ձեզ համար և հնարավորություն կտա բացատրել, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք մահանում ենք։

Օգնեք ուսանողներին կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա։ Ավետարանի ճշմարտություններին առնչվող մանրամասները նկարագրելիս ուսուցիչները կարող են ակամա չափազանց շատ ժամանակ ծախսել։ Արդյունքում նրանք կարող են բաց թողնել հնարավորությունը՝ օգնելու ուսանողներին լիարժեք ծանոթանալ Փրկչին և սիրել Նրան։ Ժամանակ հատկացրեք, որպեսզի ուսուցանեք և վկայեք Հիսուս Քրիստոսի զորության, սիրո և ողորմածության, ինչպես նաև Երկնային Հոր փրկության ծրագրում Նրա կենտրոնական դերի մասին։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել այն հարցերի շուրջ, թե ինչ է տեղի ունենում մարդու մահից հետո և պատրաստվել կիսվելու։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հարցեր

Քույր Ըբարթոոյի կյանքից ստորև ներկայացվող պատմությունը կարող է օգնել ուսանողներին պատրաստվել ուսումնասիրելու Ալմա 40 գլուխը։ Որպես այլընտրանք՝ ուսանողները կարող են գրատախտակին գրել մահից հետո կյանքի մասին ունեցած որոշ հարցեր։

Սփոփող միության գերագույն նախագահության խորհրդական քույր Ռեյնա Ի․ Ըբարթոն կիսվել է անձնական փորձով՝ խոսելով մեզ հետաքրքրող այն հարցերի մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք մահանում ենք։ Դիտեք «Գերեզմանը հաղթանակ չունի» տեսանյութի 4:21-5:13 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք ստորև բերված խոսքերը․

9:18

Երբ ես ինը տարեկան էի, կորցրեցի իմ ավագ եղբորը ավերիչ երկրաշարժի ժամանակ։ Քանի որ դա տեղի ունեցավ անսպասելի, որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի ես կարողանայի ընկալել կատարվածը։ Վիշտը համակել էր ինձ, և ես ինքս ինձ հարցնում էի. «Ի՞նչ պատահեց եղբորս հետ։ Ո՞րտեղ է նա: Ո՞ւր գնաց նա: Ես երբևէ նորից կտեսնե՞մ նրան»։

Այդ ժամանակ ես չգիտեի Աստծո փրկության ծրագրի մասին և ցանկանում էի իմանալ, թե որտեղից ենք մենք գալիս, որն է կյանքի նպատակը, և ինչ է տեղի ունենում մեզ հետ մահից հետո։ Չէ՞ որ բոլորս էլ նույն հարցերն ենք ունենում, երբ կորցնում ենք սիրելիին կամ կյանքում դժվարություններ ենք ունենում։ (Ռեյնա Ի. Ըբարթո, «Գերեզմանը հաղթանակ չունի», Լիահոնա, մայիս 2021 թ․, 86)։

Ալմայի որդի Կորիանթոնը նույնպես մտահոգություններ ուներ մահից հետո կյանքի մասին։

Կարդացեք Ալմա 40.1 հատվածը և փնտրեք, թե ինչ մտահոգություն ուներ Կորիանթոնը։

  • Ըստ ձեզ՝ նա ինչո՞ւ կարող էր մտահոգվել այդ հարցի վերաբերյալ։

Հիշեք, որ Կորիանթոնը խախտել էր Աստծո պատվիրաններն ու մաքրաբարոյության օրենքը։ Գուցե նա իր ընտրությունների պատճառով էր մտահոգվում, թե ինչ վիճակում է հայտնվելու այս կյանքից հետո։ Ալման Կորիանթոնին ուսուցանեց վարդապետությունը, որպեսզի օգնի նրան հաղթահարել մտահոգությունները և ապաշխարել։ Պատասխանը, որ Ալման տվել էր Կորիանթոնի մտահոգություններին, կարող է օգնել նաև նրանց, ովքեր ունեն քույր Ըբարթոյի հարցերի նման հարցեր։

Ավելի ուշ քույր Ըբարթոյին ուսուցանեցին միսիոներները, որոնք օգնեցին նրան գտնել իր հարցերի պատասխանները։ Պատկերացրեք, որ դուք այդ միսիոներներից մեկն եք և պատրաստվում եք ուսուցանել նրան։ Ստորև ներկայացված նյութերի օգնությամբ պատրաստեք կարճ բացատրություն, որը կօգնի պատասխանել քույր Ըբարթոյի հարցերին։

թերթիկի պատկերակ Դասարանը բաժանեք զույգերի, որպեսզի պատրաստվեն ուսուցանել որպես միսիոներներ։ Յուրաքանչյուր զույգի հանձնարարեք ուսումնասիրել կամ հոգիների աշխարհը, կամ հարությունը՝ տրամադրելով նրանց համապատասխան աշխատաթերթը։

Ուսանողները կարող են պատկերացնել, որ պատրաստվում են ուսուցանել քույր Ըբարթոյին, ուստի որպես այլընտրանք կարող են փնտրել դասարանի անդամների հարցերի պատասխաններ։

Հոգիների աշխարհը

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024). «Ալմա 40․ Հոգիների աշխարհը և Հարությունը»

Կարդացեք Ալմա 40.6–7, 11–14 հատվածները և գտեք, թե Ալման ինչ ուսուցանեց Կորիանթոնին։ Ապա օգտագործեք հետևյալ նյութերը, որոնք կօգնեն ձեզ պատրաստվել ուսուցմանը։

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.

2:3

Սուրբ գրություններից սովորում ենք, որ մեր մարմնական մահից հետո, մենք, որպես հոգիներ, շարունակում ենք ապրել հոգիների աշխարհում: Սուրբ գրությունները նաև սովորեցնում են, որ հոգիների աշխարհը բաժանված է՝ այս կյանքում արդար ապրած կամ արդարակյաց մարդկանց և ամբարիշտ մարդկանց միջև: Սուրբ գրությունները նաև նկարագրում են, թե ինչպես են հավատավոր հոգիներից ոմանք ավետարանը ուսուցանում նրանց, ովքեր ամբարիշտ կամ ըմբոստ կյանքով են ապրել (տես Ա Պետրոս 3.19, Վարդապետություն և Ուխտեր 138.19–20, 29, 32, 37)։ (Դալլին Հ. Օուքս, «Ապավինիր Տիրոջը», Լիահոնա, նոյեմբեր 2019 թ․, 26)

Պատրաստվեք բացատրելու հետևյալ հարցերի պատասխանները․

  • Ի՞նչ է տեղի ունենում մեր հոգիների հետ, երբ մահանում ենք։

  • Ի՞նչ է տեղի ունենում մեր հոգիների հետ դրախտում։ Ի՞նչ է տեղի ունենում մեր հոգիների հետ այն վայրում, որը Ալման անվանում է «արտաքին խավար», որը սակայն նաև հոգիների բանտ (Ա Պետրոս 3.19) կամ դժոխք են (2 Նեփի 9.12) անվանում։

  • Դրախտի և բանտի մասին իմանալն ինչպե՞ս կարող է օգնել մեզ ավելի մեծ երախտագիտություն ունենալ Փրկչի հանդեպ։

  • Հոգիների աշխարհի մասին մեր գիտելիքն ինչպե՞ս կարող է օրհնել մեզ մեր մահկանացու կյանքում։

Ուսուցանելիս անպայման հստակեցրեք, որ մահվան և հարության միջև արդարների հոգիները բնակվում են դրախտում, իսկ ամբարիշտների հոգիները՝ հոգիների բանտում։ Կիսվեք, թե այս ճշմարտության ըմբռնումն ինչպես է ազդում այս կյանքում ձեր կատարած ընտրությունների վրա։

Հարություն

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024). «Ալմա 40․ Հոգիների աշխարհը և Հարությունը»

Կարդացեք Ալմա 40.2–5, 23–24 հատվածները և գտեք, թե ինչ էր ուսուցանել Ալման Կորիանթոնին։ Ապա օգտագործեք հետևյալ նյութերը, որոնք կօգնեն ձեզ պատրաստվել ուսուցմանը։

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.

2:3

Զատիկի այս օրերին մենք տոնում ենք Հարության իրողությունը։ Այն մեզ ուժ և հեռանկար է տալիս դիմակայելու մահկանացու կյանքի մարտահրավերներին, որոնց բախվում ենք մենք և մեր հարազատները, օրինակ՝ ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ տկարություններին, որ մեզ հետ են ի ծնե կամ ձեռք ենք բերում մահկանացու կյանքի ընթացքում: Հարության շնորհիվ մենք գիտենք, որ այդ մահկանացու տկարությունները ժամանակավոր են: (Դալլին Հ․ Օուքս, «Մեծ ծրագիրը», Լիահոնա, մայիս 2020 թ., 94–95)։

Պատրաստվեք բացատրելու հետևյալ հարցերի պատասխանները․

  • Ի՞նչ է հարությունը: Ո՞վ է հարություն առնելու:

  • Ըստ Ալմա 40.2–3 հատվածի՝ ի՞նչն է հնարավոր դարձնում Հարությունը։

  • Հարության մասին մեր գիտելիքն ինչպե՞ս կարող է օրհնել մեզ մեր մահկանացու կյանքում։

Ուսուցանելիս անպայման հստակեցրեք, որ Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ մենք նույնպես հարություն ենք առնելու։ Նշեք մեկ պատճառ, որով երախտապարտ եք հարության խոստման համար։

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Եթե ուսանողները լրացուցիչ օգնության կարիք ունենան, օգտագործեք հետևյալ տեսանյութը՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում մեր մահից հետո։

Կարող եք դիտել «Ի՞նչ է տեղի ունենում մեր մարմինների և հոգիների հետ, երբ մենք մահանում ենք» տեսանյութը (4:19), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, և փնտրեք այլ ճշմարտություններ, որոնք կարող եք բացատրել ուսուցանելիս։

4:19

Երբ ուսանողներն ավարտեն պատրաստվելը, առաջարկեք նրանց ուսուցանել մի քանի այլ ուսանողի, որոնք այլ թեմա են պատրաստել։ Անհրաժեշտության դեպքում կարող եք օգնել նրանց ուսուցանելու ժամանակ։

Երբ ուսանողներն ավարտեն ուսուցանել իրենց դասերը, կարող եք դասարանի հետ կարճ քննարկում անցկացնել՝ օգտագործելով հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը։

  • Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր այն, ինչ սովորեցիք հոգիների աշխարհի և հարության մասին։

  • Ինչպե՞ս է այդ գիտելիքն ազդում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր զգացմունքների վրա:

  • Ի՞նչ հարցեր ունեիք, որոնց պատասխանները այսօր ստացաք։

  • Ո՞ր հարցերի պատասխաններն եք ցանկանում շարունակել փնտրել:

Ուսանողներին հիշեցրեք, որ մենք դեռ չունենք բոլոր պատասխանները, և որ չպատասխանված հարցեր ունենալը նորմալ է։ Առաջարկեք նրանց պատասխաններ փնտրելիս հետևել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներին։

Կարող եք կիսվել ձեր վկայությամբ Հարության պարգևի և այն խաղաղության մասին, որը Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք ստանալ հոգիների աշխարհում։