Սեմինարիա
Ալմա 26․ «Մենք կհրճվենք Տիրոջով»


«Ալմա 26․ «Մենք կհրճվենք Տիրոջով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 26», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 26

«Մենք կհրճվենք Տիրոջով»

Նկար
երջանիկ երիտասարդների խումբ

Երբևէ ունեցե՞լ եք այնպիսի զգացողություն, որ անհամբեր եք ինչ-որ մեկին մի բան հայտնելու համար։ Ի՞նչ եք ցանկանում, որ մարդիկ իմանան։ Նույն կերպ Ամմոնը և նրա եղբայրներն էին ցնծում լամանացիների մոտ ունեցած իրենց 14-ամյա առաքելության համար և ցանկանում էին կիսվել իրենց փորձառություններով։ Նրանք Աստծո զորության և սիրո ականատեսը եղան, երբ հազարավոր լամանացիներ իմացան ճշմարտությունը։ Այս դասը կարող է օգնել ձեզ խոր երախտագիտություն և սեր զգալ Տիրոջ հանդեպ և շնորհակալ լինել ձեր կյանքում Նրա պարգևած օրհնությունների համար։

Պատրաստվեք գործիք լինել Սուրբ Հոգու համար։ Երբ ձգտեք հետևել Փրկչի հնազանդության օրինակին և ամբողջ սրտով ապրել ավետարանով, Հոգին ձեզ հետ կլինի։ Պարտադիր չէ կատարյալ լինել, ընդամենը պետք է ջանասիրաբար փորձել։ Երբ սայթաքեք, ներում խնդրեք Փրկչի Քավության միջոցով։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողները կարող են կարդալ Ալմա 26.11–16 հատվածը և խորհել, թե իրենց կարծիքով, ինչ է նշանակում «հրճվել Տիրոջով»։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ի՞նչն է ձեզ ոգևորում

Ուսանողները կարող են հետևյալը քննարկել զույգերով կամ փոքր խմբերով։ Որպես այլընտրանք կարող եք մեկ կամ երկու ուսանողի առաջարկել համառոտ ներկայացնել դասարանին։

Մի քանի րոպե մտածեք, թե ինչն է ձեզ ոգևորում կամ խանդավառում․ մի բան, որի մասին սկսում եք խոսել ու չեք կարողանում կանգ առնել։

  • Ինչո՞ւ եք այդքան մեծ ցանկություն զգում խոսել այդ մասին:

  • Ի՞նչ եք ակնկալում, որ ուրիշները զգան, երբ խոսում եք դրա մասին։ Ինչո՞ւ։

Երբ Մոսիայի որդիները լամանացիների մոտ անցկացրած 14-ամյա միսիայից հետո վերադարձան, Ամմոնը եղբայրների հետ խոսում էր իր փորձառությունների մասին։ Կարդացեք Ալմա 26.8, 16 հատվածները և փնտրեք, թե ինչն էր ոգևորում ու խանդավառում Ամմոնին։

Ալմա 26.16 հատվածում Տիրոջ մասին խոսելիս Ամմոնն օգտագործում էր հրճվել, ուրախանալ և գովաբանել բառերը։ Հրճվել նշանակում է ուրախանալ կամ «գովաբանել երկրպագությամբ, պատվել ու շնորհակալ լինել» (Merriam-Webster.com, «Glory», տես նաև «Հրճվել» Սուրբ գրքերի ուղեցույցում, scriptures.ChurchofJesusChrist.org)։ Այս բառերը կարող եք նշել հատված 16-ում ու այլ հատվածներում, որոնք ուսումնասիրում եք այսօր։

Կարող եք ուսանողներին առաջարկել իրենց օրագրերում գրել հրճվել բառի սահմանումը կամ նշում կատարել Ալմա 26.16 հատվածի կողքին։ Դասին նախապատրաստվելիս ուսանողները գուցե լրացուցիչ սահմանումներ կամ մտքեր ունենան, որոնցով կցանկանան կիսվել։

Մի քանի րոպե մտածեք հետևյալի շուրջ․

  • Ինչպե՞ս եք վերաբերվում Երկնային Հոր հետ ունեցած ձեր հարաբերություններին: Ինչո՞ւ։

  • Արդյո՞ք Նրա մասին հիացմունքով և ուրախությամբ եք խոսում ուրիշների հետ։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ:

Այսօր Ալմա 26 գլուխն ուսումնասիրելիս մտածեք, թե Աստծո հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին կիսվելու Ամմոնի օրինակն ինչպե՞ս կարող է մեծացնել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած սերն ու երախտագիտությունը։

«Որքան մեծ օրհնություններ»

Որոշեք, թե որը կլինի ամենաօգտակարը ուսանողների համար՝ սուրբ գրությունների հետևյալ հատվածները (և դասի ընթացքում ավելի ուշ ուսումնասիրվող այլ հատվածները) կարդալ դասարանով, փոքր խմբերով, թե՞ զույգերով։ Օգտագործեք տրված հարցերը կամ այլ հարցեր, որոնք կարծում եք, կօգնեն ուսանողներին հասկանալ և վերլուծել բովանդակությունն ու համատեքստը։

Կարդացեք Ալմա 26.1–4, 8–16 հատվածները և փնտրեք, թե ինչպես էր Ամմոնը խոսում Աստծո մասին և այն մասին, թե ինչ էր Նա արել իր եղբայրների ու լամանացիների համար։

  • Ի՞նչը տպավորեց ձեզ Աստծո մասին Ամմոնի խոսքում։

  • Ի՞նչ ճշմարտություններ գտաք, որոնք կարող են ոգեշնչել մարդուն հրճվել Տիրոջով։

Ուսանողներին կարող եք հանձնարարել, որ գրատախտակին գրեն իրենց բացահայտած ճշմարտությունները։ Կամ մինչև գրատախտակին գրելը ուսանողները կարող են այդ ճշմարտությունները գրել կպչուն թղթերի վրա և բարձրաձայն կարդալ։ Օրինակ՝ Աստված մեծ օրհնություններ է տալիս (հատվածներ 1–3), Աստված կարող է աշխատել մեր միջոցով՝ Իր մեծ աշխատանքն ավարտելու և ուրիշներին օրհնելու համար (հատված 3), Տիրոջ ուժով մենք կարող ենք անել բոլոր բաները (հատված 12) և Աստված զորեղ է, ողորմած ու համբերատար իր զավակների հանդեպ (հատված 16

Այդ ժամանակ կարող եք ցուցադրել ստորև ներկայացված նկարները՝ հիշեցնելով ուսանողներին Ամմոնի միսիոներական փորձառությունները, որոնք մղեցին նրան գովաբանելու Աստծուն։ Կարող եք ուսանողներին առաջարկել համառոտ վերապատմել Ալմա 17–21 գլուխներում նկարագրված իրադարձություններից մի քանիսը։

Նկար
Ամմոնը կռվում է լամանացիների հետ
Նկար
Ամմոնը ուսուցանում է Լամոնիին
Նկար
թագուհին սգում է Լամոնիի մահը

Չնայած մեր փորձառությունները տարբերվում են Ամմոնի փորձառություններից, մենք էլ կարող ենք Աստծուն գովաբանելու նման պատճառներ ունենալ։

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել, թե Աստծուն գովաբանելու ինչ պատճառներ ունեն, կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը։ Ուսանողներին ժամանակ տվեք, որպեսզի իրենց օրագրերում պատասխանեն հարցերից մեկին, ապա կամավորներին առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով։

  • Մտածեք, թե ուրիշներին օրհնելու համար ինչպես եք «Աստծո ձեռքում [գործիք] եղել կամ կարող եք լինել» (Ալմա 26.3)։ Այդ փորձառություններն ինչպես են բերել նրան, որ գովաբանել եք Աստծուն։

  • Աստծուն գովաբանելու ի՞նչ այլ պատճառներ ունեք։

  • Ինչպե՞ս կարող է փոխվել մարդու կյանքը, երբ նա հրճվում է այն ամենով, ինչ Աստված արել է իր համար։

«Ցնծալու այսպիսի մեծ պատճառ»

Իր միսիոներությունը և Աստծո հետ ունեցած հաղորդակցումը հիշելիս Ամմոնը հրճվում և ցնծում էր նրանով, թե ով է Աստված, և ինչ է Նա հնարավոր դարձրել իր կյանքում։

Կարող եք ուսանողներին թղթեր տալ՝ ուսումնասիրության հետևյալ վարժությունը կատարելու համար։ Այս անգամ վարժության առաջին մասը կարելի է դասարանով կատարել։ Ուսանողները կարող են ուսումնասիրել տարբեր խմբերը և գրատախտակին գրել այն, ինչ կգտնեն։ Կարող եք օգտագործել պարբերակով հարցը կամ այլ հարցեր, որոնք կարծում եք, կօգնեն ուսանողներին հրճվել Տիրոջով։

Թուղթը երեք տակ ծալեք կամ ձեր օրագրի էջի վրա երեք սյունակ գծեք։ Յուրաքանչյուր սյունակի վերևում որպես անվանում գրեք մարդկանց հետևյալ խմբերից մեկը․

Կարդացեք յուրաքանչյուր խմբին վերաբերող սուրբ գրությունները և սյունակում գրեք, թե Աստված ինչ է արել նրանց համար։

  • Մարդկանց այս խմբերի համար Աստծո արածներից ի՞նչն էր տպավորիչ ձեզ համար։ Դա ինչո՞ւ կարող է պատճառ լինել, որ մարդիկ հրճվեն Նրանով։

Ուսանողներին բավարար ժամանակ տվեք՝ այս վարժության անհատականացված մասը կատարելու համար։ Խրախուսեք ուսանողներին աշխատելու ընթացքում մտածել ու աղոթել։

Ծալած թուղթը շրջեք կամ ձեր օրագրում երեք նոր սյունակ նկարեք։ Յուրաքանչյուր սյունակին տվեք հետևյալ վերնագրերից մեկը․

  • Աստված ինչպես է օրհնել ինձ

  • Աստված ինչպես է օրհնել իմ սիրելի մարդկանց

  • Ինչ գիտեմ Աստծո մասին և Նրա հետ կապված ինչ զգացողություն ունեմ

Կարող եք աղոթել Երկնային Հորը՝ խնդրելով Նրան մտքեր ու հիշողություններ արթնացնել ձեր գլխում։ Երբ հիշեք, թե ինչպես է Աստված օրհնել ձեզ և ուրիշներին ու մտածեք Նրա հանդեպ ձեր վերաբերմունքի մասին, Սուրբ Հոգին կարող է օգնել ձեզ զգալ Աստծո սերը ձեր հանդեպ։

Յուրաքանչյուր սյունակում գրեք ձեր պատասխանները և բացատրեք, թե ինչու են այդ բաները մղում ձեզ հրճվել Աստծով։

Կարող եք օգտագործել հետևյալ հարցերը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ ճշմարտությունը և իրենց ունեցած զգացողությունների կարևորությունը։ Պատրաստակամ ուսանողներին խրախուսեք կիսվել, թե ինչ էին զգում, երբ Տիրոջով հրճվելու իրենց պատճառների մասին էին մտածում։

  • Այս վարժությունն ինչպես օգնեց ձեզ ավելի մեծ ուրախություն կամ ավելի մեծ սեր ու երախտագիտություն զգալ Աստծո հանդեպ։

  • Ըստ ձեզ՝ Տիրոջ հետ ձեր հարաբերությունն ինչպե՞ս կփոխվի, եթե ավելի հաճախ ժամանակ հատկացնեք ու հրճվեք Նրանով։

Խրախուսեք ուսանողներին վարվել հետևյալ առաջարկի համաձայն:

Երբ մտածեք, թե այսօր ինչ սովորեցիք և զգացիք, կարող եք Աստծուն հիշելու և Նրանով հրճվելու համար ժամանակ տրամադրելու նպատակ սահմանել։ Դուք գուցե նաև հուշում ստանաք՝ ինչ-որ մեկի հետ կիսվելու ձեր մտքերով, ինչպես դա արեց Ամմոնը: Որևէ մեկի հետ կիսվելու հնարավորություն փնտրեք և մտածեք, թե ինչպես կարող եք օգնել մյուս անձին զգալ այն, ինչ դուք եք զգացել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։