Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 13. Գտնել և նշել Ալմա 7.11–13-ից Մորոնի 10.4–5-ը


«Վարդապետության սերտման կրկնություն 13. Գտնել և նշել Ալմա 7.11–13-ից Մորոնի 10.4–5-ը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 13», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 13

Գտնել և նշել Ալմա 7.11–13-ից Մորոնի 10.4–5

Նկար
Աղջիկը նշումներ է կատարում սուրբ գրություններում

Վարդապետության սերտմաննպատակներից մեկն է օգնել ձեզ գալ դեպի Քրիստոսը՝ մեծացնելով սուրբ գրություններում հիշատակվող ավետարանի ճշմարտությունների ձեր հասկացողությունը։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ Մորմոնի Գրքի երկրորդ կեսում գտնել վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 12 հատվածները։

Ստեղծեք պատկանելության միջավայր Ուսանողներին միմյանց մասին ավելին իմանալու հնարավորություն տալով՝ կարող եք օգնել ստեղծել ընդունելության և պատկանելության միջավայր:։ Փնտրեք առիթներ, երբ ուսանողները կարող են միմյանց հետ կիսվել իրենց կյանքի մասին համապատասխան տեղեկություններով։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք, որ ընկերներին կամ ընտանիքի անդամներին խնդրեն ցույց տալ, թե ինչ տարբեր եղանակներով են նշում սուրբ գրությունների հատվածները, և ինչու։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Ուսումնասիրեք շրջանի կամ տարածաշրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված ժամանակացույցը, որպեսզի հավաստիանաք, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման յուրաքանչյուր հատվածի դասն անցկացվելու է այն ժամանակ, երբ ընթանում են սեմինարիայի դասերը։

Սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

Անհրաժեշտության դեպքում, նախքան ուսանողներին կառաջարկեք արձագանքել ստորև ներկայացվող սցենարին, հիշեցրեք նրանց, որ սուրբ գրություններում նշումներ կատարելը անհարգալից չէ ու նաև պարտադիր չէ, և դա անելու ճիշտ կամ սխալ ձև չկա։ Կարևոր է ձգտել գտնել, սովորել ու հիշել, թե ինչ են ուսուցանում սուրբ գրությունները։

Պատկերացրեք, որ ձեր կրտսեր քույրը կամ եղբայրը նկատում է, որ ուսումնասիրելիս ձեր սուրբ գրություններում նշումներ եք անում։ Բոլոր այդ նշումներով էջը տեսնելուց հետո ձեր կրտսեր քույրը կամ եղբայրը հարցնում է, թե ինչու եք նշումներ անում սուրբ գրություններում։

  • Ի՞նչ կպատասխանեիք դուք:

Կարող եք ուսանողներին առաջարկել, որ փոքր խմբերում կիսվեն, թե ինչ տարբեր եղանակներով են նշումներ կատարում իրենց սուրբ գրություններում, և ինչու։ Ուսանողներին օգնեք հասկանալ, որ սուրբ գրությունների հատվածները նշելը կարող է օգնել սուրբ գրություններն ավելի անձնական դարձնել, ընդգծել կարևոր գաղափարները և հեշտացնել հետագայում հատվածներ գտնելը։

Երբ ուսանողները ավարտեն կիսվելը, ցուցադրեք հետևյալ աղյուսակը կամ այն տրամադրեք տպագիր տարբերակով՝ ստորև ներկայացվող վարժության մեջ օգտագործելու համար։

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Ալմա 7.11-13

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 34.9-10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի մեծ և վերջին զոհաբերություն»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 39.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»:

Սուրբ գրության հղումը

Ալմա 41.10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

Սուրբ գրության հղումը

Հելաման 5.12

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դա մեր Քավչի վեմի վրա է, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 11.10-11

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 12.48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 27.20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.6

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Սուրբ գրության հղումը

Մորոնի 7.45–48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»

Սուրբ գրության հղումը

Մորոնի 10.4–5

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

Առաջարկեք ուսանողներին աշխատել զուգընկերոջ հետ։ Յուրաքանչյուր զույգին հանձնարարեք պատրաստվել՝ դասարանին ներկայացնելու վարդապետության սերտման առնվազն մեկ հատված։ Համոզվեք, որ բոլոր 12 հատվածները հանձնարարված են։ Պատրաստվելու համար ժամանակ հատկացնելուց հետո յուրաքանչյուր զույգին առաջարկեք անել հետևյալը․

  1. Դասարանին ներկայացնել զուգընկերոջը՝ որևէ հետաքրքիր կամ կարևոր բան պատմելով միմյանց մասին

  2. Դասարանին ներկայացնել իրենց վարդապետության սերտման հատվածը՝

    • խրախուսելով ուսանողներին բացել և նշել հատվածը,

    • դասարանի համար կարդալով ամբողջ հատվածը և մատնանշելով սուրբ գրության հիմնական արտահայտությունը,

    • բացատրելով, թե երիտասարդների համար այսօր ինչու է կարևոր հասկանալ սուրբ գրության հիմնական արտահայտության ճշմարտությունը

Երբ բոլոր ուսանողները ներկայացնեն, կարող են դասի մնացած ժամանակն օգտագործել՝ սկսելով մտապահել սուրբ գրությունների հղումներն ու հիմնական արտահայտությունները։ Կարող են օգտագործել Doctrinal Mastery բջջային հավելվածը (եթե հասանելի է), որը կօգնի նրանց մտապահել ։