Սեմինարիա
2 Նեփի 5.1–9. Աստծո նախազգուշացումները


«2 Նեփի 5.1–9. Աստծո նախազգուշացումները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 5.1–9. Աստծո նախազգուշացումները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 5.1-9

Աստծո նախազգուշացումները

Նկար
Նեփիի ընտանիքը՝ անապատ փախչելիս

Նեփիի համար պետք է որ հոգեպես շատ դժվար լիներ: Քանի որ Լամանը և Լեմուելը ծրագրում էին սպանել նրան, Նեփին նախազգուշացում ստացավ՝ վերցնելու «բոլոր նրանց, որոնք հավատում էին Աստծո նախազգուշացումներին և հայտնություններին» (2 Նեփի 5.6) և փախչել անապատ: Երբեմն մենք նույնպես կարող ենք մեզ շրջապատող ֆիզիկական և հոգևոր վտանգների նախազգուշացում ստանալ Տիրոջից: Այս դասը կարող է օգնել ձեզ հետևել այն նախազգուշացումներին, որոնք Տերը սիրով տալիս է, որպեսզի պաշտպանի ձեզ:

Ընդունման և հարգանքի միջավայրի ձևավորում Յուրաքանչյուր սովորողի մեջ արթնացրեք մեծ համայնքի մասնիկը լինելու զգացողություն՝ անկեղծորեն ցույց տալով, որ յուրաքանչյուր ուսանողի կարիքը կա՝ արժևորելով տարբեր պատմություններն ու հանգամանքները և ուսանողներին հնարավորություն տալով ամրապնդվել միմյանցով ու Փրկչի օգնությամբ: Կարող եք օգնել ուսանողներին տեսնել, որ իրենք դերակատարում ունեն Աստծո գործերում:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարող եք առաջարկել պատրաստվել և դասին կիսվել մի փորձառությամբ, երբ որևէ մեկը իրենց նախազգուշացրել է, որի համար իրենք երախտապարտ են եղել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նախազգուշացումներ

Կարող եք մի քանի նախազգուշացնող նշաններ ցույց տալ և տալ ստորև ներկայացված հարցերի նման հարցեր, որպեսզի օգնեք ուսանողներին քննարկել, թե նախազգուշացնող նշաններն ինչպես կարող են օրհնություններ լինել:

Կարող եք նաև մի կեղտոտ կամ կպչուն բան դնել նստարաններից մեկի վրա և այդ նստարանի շուրջը նախազգուշացնող նշաններ դնել:

Նկար
նախազգուշացնող նշաններ
  • Ինչո՞ւ են այս տեսակի նախազգուշացնող նշանները կարևոր:

  • Ինչո՞ւ են որոշ մարդիկ երախտագիտությամբ կամ բարկությամբ նայում նախազգուշացնող նշաններին:

  • Ե՞րբ եք երախտապարտ եղել այն բանի համար, որ ձեզ նախազգուշացրել են:

Այսօր ուսանելիս մտածեք, թե ինչու է Աստված մեզ նախազգուշացումներ ուղարկում: Փորձեք նաև հիշել, թե ինչ տարբեր ձևերով եք արձագանքել Նրա նախազգուշացումներին:

Աստծո նախազգուշացումները Նեփիի համար

Կարդացեք 2 Նեփի 5.1–9 հատվածները և փնտրեք այն նախազգուշացումը, որը Տերը տվել էր Նեփիին, երբ նա Լեքիի մահից հետո դարձավ ընտանիքի հոգևոր առաջնորդը: Կամ կարող եք դիտել «Նեփիացիները փախչում են անապատ» տեսանյութի 0:00-3:21 հատվածը:

Փորձեք պատկերացնել ձեզ նեփիացի պատանիներից մեկի տեղում, որի ընտանիքին առաջարկվել էր հետևել Նեփիին:

  • Ինչո՞ւ էր դժվար հեռանալը:

  • Ի՞նչ կպահանջվեր ձեզնից՝ որոշելու համար հետևել Նեփիին և գնալ անապատ:

  • Ըստ հատված 6-ի՝ ի՞նչն էր որոշիչ նրանց համար, ովքեր գնացին նրա հետևից:

Մի ճշմարտություն, որ կարող ենք սովորել այս պատմությունից, այն է, որ Աստված կարող է հեռացնել մեզ վտանգից, եթե որոշենք հավատալ Նրա հայտնություններին և լսենք Նրա մարգարեներին:

Դասարանային քննարկումը կարող է օգնել ուսանողներին երախտագիտություն զգալ այն բանի համար, որ Աստված այնքան է սիրում, որ նախազգուշացնում է վտագներից:

Քննարկում ծավալելու համար կարող եք ուսանողներին խրախուսել, որ փորձեն պատկերացնել, թե աշխարհը (կամ մեր անձնական կյանքը) ինչպիսին կլիներ, եթե Աստված երբեք ոչնչի մասին չնախազգուշացներ մեզ: Ապա ուսանողներին խնդրեք դասարանի հետ կիսվել իրենց մտքերով: Երբ ուսանողները քննարկում են իրենց մտքերը, օգնեք նրանց տեսնել, որ Աստծո նախազգուշացումները Նրա սիրո և մեր մասին հոգալու նշան են: Ստորև ներկայացվող տեսանյութը և հարցերից մի քանիսը կարող են օգտագործվել դասարանի քննարկումն ավելի ընդլայնելու համար:

Կարող եք դիտել «Թշնամու տարածքը» տեսանյութը (3:38), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում և հասկանալ, թե Աստծո նախազգուշացումներն ինչպես կարող են օրհնել մեր կյանքը:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ մեր օրերում մեզ անհրաժեշտ են Աստծո նախազգուշացումները:

  • Ինչպիսի՞ տարբեր եղանակներով է Աստված Իր նախազգուշացումները հասցնում մարդկանց ընդհանուր առմամբ և անհատներին՝ իրենց անհատական հանգամանքների մասին:

  • Որո՞նք են այն պատճառները, որոնցից ելնելով՝ մարդը կարող է որոշել չհետևել Աստծո նախազգուշացումներին, և ինչպես կպատասխանեիք մեկին, ով այդ պատճառներից մեկը կբերեր:

  • Դուք կամ ձեր մտերիմներից որևէ մեկը պաշտպանվե՞լ եք Աստծո նախազգուշացումներին հետևելու արդյունքում: Բերեք որևէ օրինակ, եթե մտաբերում եք այդպիսի դեպք:

Աստված նախազգուշացնում է մեզ Իր մարգարեների միջոցով

Եղանակներից մեկը, որով Աստված սիրով նախազգուշացնում է մեզ վտանգի մասին, Իր ապրող մարգարեների միջոցով է: Օրինակ՝ 2 Նեփի 5.5–6 հատվածներում Նեփիի ընտանիքի շատ անդամներ ականջ դրեցին Տիրոջից նրան տրված դեպի անապատ հեռանալու նախազգուշացմանը (տես նաև Ամովս 3.7): Աստծո մարգարեական նախազգուշացումներից շատերը մենք գտնում ենք նաև Նրա սուրբ գրություններում:

Մի փոքր ժամանակ հատկացրեք և սուրբ գրություններում գտեք նախազգուշացումներ, որոնք Աստված անցյալում մեզ է տվել Իր մարգարեների միջոցով (մի քանի օրինակներ են՝ Ալմա 41.10, Մորոնի 10.30, 32, Վարդապետություն և Ուխտեր 63.57–58, 89.1–4):

Կարող եք ուսանողներին թույլ տալ ինքնուրույն գտնել Աստծո նախազգուշացումները սուրբ գրություններում: Եթե օգնության կարիք ունենան, կարող եք բերել վերևում ներկայացված օրինակները կամ այլ օրինակներ:

Ուսումնասիրության ժամանակ ցուցադրեք ստորև ներկայացվող հարցերը: Ապա նրանց առաջարկեք փոքր խմբերում կիսվել իրենց պատասխաններով:

  • Ի՞նչ նախազգուշացումներ գտաք, որոնց կարիքն, ըստ ձեզ, աշխարհն այսօր ամենից շատ ունի:

  • Ըստ ձեզ՝ որո՞նք են այդ նախազուշացումներին հնազանդվելու կամ դրանք անտեսելու հետևանքները:

  • Այդ նախազգուշացումներն ինչպե՞ս են Աստծո սիրո նշան հանդիսանում:

  • Նախազգուշացումներին հնազանդվելն ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին:

  • Նրա նախազգուշացումների անտեսումն ինչպե՞ս կարող է հեռացնել մեզ Նրանից:

Աստծո նախազգուշացումները մեզ համար

Կարող եք կիսվել անձնական վկայությամբ, երբ օրհնվել եք՝ հետևելով Աստծո նախազգուշացումներին:

Ապա ուսանողներին բավարար ժամանակ տվեք, որպեսզի դասն ավարտելու համար խորհեն և իրենց օրագրում գրեն իրենց մտքերն ու զգացողությունները: Ստորև ներկայացվող խոսքերը և հուշումները կարող են օգնել ուսանողներին պատրաստվել՝ նախքան գրելը:

Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Բոյդ Ք. Փաքերն (1924–2015) ուսուցանել է.

Հասկանալի է, որ ձեր կյանքը չի լինի առանց սխալների, սակայն, եթե մեծ սխալի առաջ կանգնեք, Սուրբ Հոգին կնախազգուշացնի ձեզ դրա մասին: Այս խոստումը վերաբերում է Եկեղեցու բոլոր անդամներին: (Բոյդ Ք. Փաքեր, «Խորհուրդ երիտասարդներին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 18):

  • Արդյո՞ք Երկնային Հայրը նախազգուշացրել է ինձ իմ կյանքի ինչ-որ հատուկ բանի մասին՝ Հոգուց եկող մտքերի կամ զգացողությունների միջոցով:

  • Արդյո՞ք կան Աստծո հատուկ նախազգուշացումներ, որոնք ստացել եմ Եկեղեցու առաջնորդների, ծնողների, քահանայության օրհնությունների կամ այլ միջոցներով: Ինչպե՞ս եմ հետևում դրանց:

  • Ի՞նչն է, որն ըստ իս, Երկնային Հայրը ցանկանում է, որ անեմ իմ այսօրվա սովորածի կամ զգացածի միջոցով: