Սեմինարիա
2 Նեփի 4. Նեփիի սաղմոսը


«2 Նեփի 4. Նեփիի սաղմոսը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 4. Նեփիի սաղմոսը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 4

Նեփիի սաղմոսը

Նկար
Նեփին աղոթում է

Բոլորն էլ բախվում են գայթակղության և ժամանակ առ ժամանակ ընկճվում կամ հուսահատվում են: Մարգարե Նեփին նույնպես այդպիսի զգացողություններ է ունեցել: Հոր՝ Լեքիի մահը վերապրելուց և իր եղբայրների բարկությանը բախվելուց հետո Նեփին գրեց իր ամենախոր զգացմունքներից մի քանիսի մասին: Նա արտահայտեց ինչպես իր ուրախությունը, այնպես էլ՝ վիշտը: Նրա օրինակը ցույց է տալիս մեզ, թե ինչպես կարող ենք դիմել Տիրոջը, երբ հանդիպում ենք մահկանացու կյանքի դժվարություններին: Այս դասը կօգնի ձեզ հավատքով արձագանքել գայթակղությանը և հուսահատությանը՝ դիմելով Տիրոջը:

Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց զգացողություններով, փորձառություններով և վկայություններով: Ձեր դասարանում յուրաքանչյուրը կարող է ներդրում ունենալ: Երբ օգնում եք ուսանողներին կիսվել իրենց զգացողություններով, փորձառություններով և վկայություններով, նրանք կարող են օրհնել իրենց շրջապատի մարդկանց կյանքը: Յուրաքանչյուրը դասարանում կարող է ամրապնդվել Սուրբ Հոգով:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարող եք առաջարկել օգնություն խնդրել Աստծուց՝ իրենց հանդիպած գայթակղությունը կամ դժվարությունը հաղթահարելու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մահկանացու կյանքի դժվարությունները

Որպես դասը սկսելու մեկ տարբերակ կարող եք քննարկել կյանքի դժվարությունները, որոնք ընդհանուր են բոլորի համար: Օրինակ՝ բոլորս էլ հանդիպում ենք գայթակղության և ժամանակ առ ժամանակ տխրում կամ հուսահատվում ենք: Ուսանողներին ժամանակ հատկացրեք, որպեսզի լուռ խորհեն ստորև ներկայացվող հարցերի շուրջ: Ուսանողները կարող են իրենց օրագրում գրել նաև որևէ հատուկ գայթակղություն կամ պատճառ, որի արդյունքում իրենք հուսահատվել են:

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ է յուրաքանչյուր ոք ժամանակ առ ժամանակ գայթակղվում և հուսահատվում:

  • 1-10-ը սանդղակով գնահատեք, թե ըստ ձեզ, ինչպես եքհաղթահարում այդ դժվարությունները:

  • Ինչպե՞ս կօրհնվեր ձեր կյանքը, եթե ավելի լավ կարողանայիք հաղթահարել գայթակղությունը և հուսահատությունը:

Նեփիի սաղմոսը

Կարդացեք 2 Նեփի 4.12–13, 18 հատվածները և գտեք մի քանի դժվարություն, որոնց բախվել էր Նեփին:

  • Ձեր պատկերացմամբ, այս դժվարությունների արդյունքում ի՞նչ էր զգում Նեփին:

2 Նեփի 4.16–35 հատվածները հաճախ կոչվում են Նեփիի սաղմոս: Սաղմոսը «ոգեշնչված պոեմ կամ հիմն է» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Սաղմոս», scriptures.ChurchofJesusChrist.org): Այս հատվածներում Նեփին գրել է իր ամենախոր զգացմունքներից մի քանիսի մասին: Նա կիսվել է իր դժվարություններով և թե ինչպես է արձագանքել գայթակղությանն ու հուսահատությանը: Այդ հատվածներն ուսումնասիրելիս փնտրեք ոգեշնչում Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի իմանաք, թե ինչ կարող եք անել այն դժվար իրավիճակներում, որոնցում հայտնվել եք:

Կարող եք հիշել այն չորս քայլերը, որոնք կօգնեն սուրբ գրությունները նմանեցնել ձեր կյանքին.

  1. Գտեք կարևոր մանրամասներ:

  2. Կատարեք համեմատություններ ձեր կյանքի հետ:

  3. Հայտնաբերեք արժեքավոր դասեր:

  4. Որոշեք անձնական կիրառումը:

Ուսանողներին տրամադրեք թերթիկի օրինակը, որը կարող են անհատապես լրացնել: Մեկ այլ տարբերակ․ կարող եք առաջին երկու տողերը դասարանով լրացնել, ապա վերջին երեք տողերը խմբերի միջև բաժանել և յուրաքանչյուր խմբին հանձնարարել ներկայացնել այն, ինչ սովորեցին:

Ուսանողներին կարելի է խրախուսել իրենց սուրբ գրությունների օրագրում գրել այդ հատվածների մասին անձնական մտքերն ու զգացողությունները:

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. 2 Նեփի 4.16-35: Կարող եք տալ ստորև ներկայացվող հարցերից մի քանիսը:

«Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում ներկայացված որոշ դրույթներ կարող են նպաստել քննարկմանը:

Նեփիի սաղմոսը և ես (2 Նեփի 4.16–35)

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024). «2 Նեփի 4. Նեփիի սաղմոսը»

Նեփիի փորձառությունը

Իմ փորձառությունը

2 Նեփի 4.16

Նեփիի փորձառությունը

Ի՞նչ էր զգում Նեփին

Իմ փորձառությունը

Ես ե՞րբ եմ նման զգացողություններ ունեցել:

2 Նեփի 4.17–19

Նեփիի փորձառությունը

Ի՞նչ էր զգում Նեփին

Իմ փորձառությունը

Ես ե՞րբ եմ նման զգացողություններ ունեցել:

2 Նեփի 4.20–25

Նեփիի փորձառությունը

Աստծո հետ ունեցած ո՞ր փորձառություններն օգնեցին Նեփիին հավատքով արձագանքել իր գայթակղություններին և հուսահատություններին:

Իմ փորձառությունը

Ի՞նչ հոգևոր փորձառություններ կարող եմ հիշել, երբ գայթակղվում կամ հուսահատվում եմ:

2 Նեփի 4.26–29

Նեփիի փորձառությունը

Ինչպիսի՞ մտքեր օգնեցին Նեփիին ուժեղ լինել գայթակղության կամ հուսահատության պահին:

Իմ փորձառությունը

Ինչպիսի՞ մտքեր կարող են օգնել ինձ ուժեղ լինել գայթակղության կամ հուսահատության պահին:

2 Նեփի 4.30–35

Նեփիի փորձառությունը

Ի՞նչն է տպավորում ինձ Նեփիի աղոթքում:

Իմ փորձառությունը

Ինչպե՞ս կարող եմ կիրառել Նեփիի օրինակն իմ սեփական աղոթքներում:

  • 2 Նեփի 4 գլխում ո՞ր հատվածները կամ արտահայտություններն են տպավորում ձեզ: Ինչո՞ւ։

  • Ի՞նչ սովորեցիք Փրկչի մասին 2 Նեփի 4-րդ գլխից:

  • Սուրբ գրությունները ձեր կյանքին նմանեցնելն ինչպե՞ս է ազդում 2 Նեփի 4 գլխի ուսումնասիրության վրա:

  • Որո՞նք են ձեր բացահայտած որոշ սկզբունքները:

    Որպես քննարկման մաս՝ ուսանողներին օգնեք բացահայտել տարբեր սկզբունքներ: Օրինակ.

    • Վստահելով Տիրոջը և հիշելով նախկին հոգևոր փորձառությունները՝ կարող եմ օգնել ինձ հավատքով արձագանքել գայթակղությանը և հուսահատությանը:

    • Եթե գայթակղության և հուսահատություն զգալու պահին անկեղծորեն աղոթեմ Աստծուն, կարող եմ ստանալ Նրա օգնությունը:

  • Ըստ ձեզ՝ այս ակզբունքներն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ դիմել Տիրոջը գայթակղության կամ հուսահատության պահին:

Գայթակղությունը և հուսահատությունը հաղթահարելու իմ ծրագիրը

Դիտեք «Երկնային Հայրը ճանաչում է ինձ» տեսանյութը (3:18) (հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում) և տեսեք, թե ինչպես է մի երիտասարդ կին դիմում Տիրոջը դժվար պահին:

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե ինչպես են ուրիշները դիմել Տիրոջը փորձության պահերին, կարող եք ցուցադրել «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում առաջարկվող տեսանյութերից մեկը:

Կարող եք ուսանողներին առաջարկել խոսել այն մասին, երբ նրանք դժվար պահերին դիմել են Տիրոջը:

Հետևեք Նեփիի օրինակին և գրեք ձեր սեփական սաղմոսը: Հետևյալ հարցերից մի քանիսը կարող են օգնել․

  • 2 Նեփի 4-րդ գլխի ո՞ր սկզբունքը, ուսմունքը կամ հատված(ներ)ը կարող եք կիրառել ձեր կյանքում:

  • Ինչպե՞ս եք կիրառելու դրանք ձեր կյանքում:

  • Ըստ ձեզ՝ դա ինչպե՞ս կօգնի ձեզ դիմել Փրկչին:

  • Երբ կյանքում դժվարարության եք հանդիպում, ինչպե՞ս կարող եք արձագանքել Փրկչի հանդեպ ունեցած հավատքով:

Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք իրենց սաղմոսով կիսվել դասարանի հետ: Կարող եք կիսվել Փրկչի վերաբերյալ ձեր վկայությամբ: Օգտակար կլինի հիշեցնել ուսանողներին, որ նրանք բախվելու են խոչընդոտների և հաճախ կրկնվող փորձերի կարիք կունենան դրանք հաղթահարելու համար: Սակայն Հիսուս Քրիստոսի ողորմածությամբ նրանք կարող են զորանալ և հաղթահարել կամ դիմանալ այդ ամենին: