Սեմինարիա
Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.25. «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»


«Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.25. «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.25. «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.25

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»

Նկար
Ադամի ու Եվայի ընտանիքը

«2 Նեփի 2.17–26» դասում դուք իմացաք Ադամի ու Եվայի Անկման մասին: Անկման մասին գիտելիքը կարող է օգնել ձեզ մահկանացու կյանքի դժվարություններին բախվելիս դիմել Փրկչի օգնությանը: Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել 2 Նեփի 2.25-ի վարդապետության սերտման հատվածի հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Օգնեք ուսանողներին իմանալ, որ իրենց ներդրումը գնահատվում է: Հաճախ ուսանողները խիզախություն պետք է դրսևորեն՝ իրենց մտքերով կամ մտահոգություններով դասարանի հետ կիսվելու համար: Հայտնելով շնորհակալություն ուսանողներին նրանց ներդրման համար՝ ցույց կտաք նրանց, որ գնահատում եք գաղափարներով, հարցերով ու վկայություններով կիսվելու նրանց պատրաստկամությունը: Դա կխրախուսի նրանց նաև ապագայում կիսվել:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել և դասին անգիր մեջբերել 2 Նեփի 2.25 հատվածն ու ներկայացնել մի եղանակ, որով նրանք Ադամի ու Եվայի Անկման շնորհիվ ուրախություն են զգում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս դասը նախատեսված է անցկացնել «2 Նեփի 2.17–26» դասից հետո, որը վարդապետության սերտման 2 Նեփի 2.25 հատվածի համատեքստային դասն է: Եթե վարդապետության սերտման այս դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Բացատրեք և անգիր սովորեք

Դասարանի մեծ մասին առաջարկեք փակել աչքերը, իսկ մի քանի ուսանողի՝ աչքերը բաց պահել: Ձեռքում պահեք մի առարկա և բաց աչքերով ուսանողներին առաջարկեք նկարագրել այն՝ առանց այդ առարկայի անունը տալու: Արդյո՞ք նրանք կարող են դասարանի մյուս կեսին օգնել գուշակել այդ առարկայի անունը: Այս վարժությունը կարող է օգնել ուսանողներին վարժվել՝ ուրիշներին հասկացությունները պարզ եղանակով բացատրելու մեջ:

Գուցե դժվար լինի բացատրել Երկնային Հոր ծրագրի որոշ մասերը, այդ թվում՝ Ադամի ու Եվայի Անկումը: Նախորդ դասում դուք ուսումնասիրեցիք Անկումը: Կարդացեք 2 Նեփի 2.25 հատվածը՝ մտածելով այն մասին, թե ինչ սովորեցիք: Հիշեք, որ Անկումը Երկնային Հոր երջանկության ծրագրի կարևորն մասն է:

Գրեք, թե ինչպես կնկարագրեիք Ադամի ու Եվայի Անկումը 8 տարեկան երեխային, և ինչու է կարևոր հասկանալ Անկումը:

Որպեսզի օգնեք ուսանողներին ուսումնասիրել այս վարդապետությունը, կարող եք առաջարկել նրանց փոքր խմբերով կիսվել իրենց գրածով: Քայլեք սենյակով և լսեք նրանց բացատրությունները: Անհրաժեշտության դեպքում վերանայեք նախորդ դասի նյութը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Անկումը և վերոնշյալ ճշմարտությունը:

Կատարեք վարդապետության սերտման հատվածը անգիր հիշելու վարժությունը: Անգիր հիշելու համար կարելի է սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը բաժանել հետևյալ հինգ հատվածների.

  • 2 Նեփի 2.25

  • «Ադամն ընկավ,

  • որպեսզի մարդիկ լինեն.

  • և մարդիկ կան,

  • որպեսզի ունենան ուրախություն»:

Հնարավորության դեպքում ստեղծեք հինգ խումբ և յուրաքանչյուրին հանձնարարեք բաժիններից մեկը: Երբ մատնացույց անեք որևէ խմբի, նրանք կարող են ասել իրենց հատկացված մասը: Ապա փոխեք խմբերին հատկացված մասերը և կրկնեք վարժությունը:

Այդ հատվածները գրեք թղթի վրա և կրկնեք յուրաքանչյուր հատվածը, երբ այն մատով ցույց տաք: Ապա սուրբ գրությունը կրկնելիս բառերը կամ արտահայտությունները ջնջեք կամ ծածկեք: Շարունակեք ջնջել այնքան, մինչև ամբողջը ջնջվի, և կարողանաք անգիր կրկնել հղումը և հիմնական արտահայտությունը:

Գործնական կիրառում

Ուսանողներին օգնեք կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Դա անելու եղանակներից մեկն է՝ հանձնարարել ուսանողներին անգիր հիշելով գրել բոլոր երեք սկզբունքները:

Եթե այդ սկզբունքները հիշելու համար օգնություն է հարկավոր, օգտվեք Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթից (2022):

Այդ սկզբունքները կիրառեք հետևյալ սցենարում.

Կիրակնօրյա դպրոցում իր դասի ժամանակ Ադամի ու Եվայի Անկման մասին սովորելու ընթացքում Գիդեոնը զարմանում է, երբ լսում է իր ուսուցչից, որ Անկումը Երկնային Հոր փրկության ծրագրի առանցքային մասն է: Նա սկսում է մտածել բոլոր բացասական բաների մասին, որոնք կարող են պատահել Անկման հետևանքով. մեղք, մահ, հիվանդություն, հաշմանդամություն, հոգեկան հիվանդություն, փորձություններ և շատ այլ բաներ: Նա հասկանում է, որ այն, ինչից նա ամենաշատն է բողոքում, հաճախ Անկման հետևանք է: Նա զարմանում է, թե Անկումն ինչպես կարող է լինել մի բան, որը տեղի կունենար Երկնային Հոր ցանկությամբ:

Երբ ուսանողները պատասխանում են, կարող եք օգնել նրանց այդ մտահոգությունը լուծելու ծրագիր կազմել: Կարող եք հետևյալի նման հարցեր տալ. Ի՞նչ կանեիք առաջինը: Ինչպիսի՞ գրառումներ կկատարեիք ձեր օրագրում: Ի՞նչ այլ հարցերի պատասխաններ կցանկանայիք փնտրել:

Դասին պատրաստվելիս ժամանակ հատկացրեք և մտածեք այլ եղանակներ, որոնցով կօգնեք ուսանողներին վարժվել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ու Անկման վարդապետությունն օգտագործելու մեջ:

Կարող եք ուսանողների հետ քննարկել նաև մի քանի կամ բոլոր հարցերը:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 11–12Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս սկզբունքը Գիդեոնի մտահոգությունը հաղթահարելու համար:

Այս սկզբունքն օգտագործելու այլ ձևեր

  • Աստվածայնորեն սահմանված ի՞նչ աղբյուրներ կառաջարկեիք Գիդեոնին՝ լրացուցիչ օգնության համար:

Եթե ուսանողները դժվարանում են աղբյուրներ գտնել, կարող եք հիշեցնել 2 Նեփի 2.24–26 կամ Մովսես 5.9–10 մասին: Կարող եք Աստվածաշնչի բառարանում նրանց ցույց տալ նաև «Ադամի ու Եվայի Անկումը» հատվածը:

  • Ինչո՞ւ կառաջարկեիք այդ աղբյուրները:

Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 8-10Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս սկզբունքը Գիդեոնի մտահոգությունը հաղթահարելու համար:

Այս սկզբունքն օգտագործելու այլ ձևեր

  • Ինչպե՞ս կարող է Անկման և փրկության ծրագրում դրա տեղի մասին ձեր ընկալումը օգնել այս իրավիճակում:

  • Ի՞նչ գիտեք Փրկչի և Նրա Քավության մասին, որը կարող է օգնել:

  • Այս սցենարն ուրիշ ի՞նչ կերպ կարող ենք դիտարկել հավերժության հեռանկարով։

Գործեք հավատքով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-6 Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում։

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս սկզբունքը Գիդեոնի մտահոգությունը հաղթահարելու համար:

Այս սկզբունքն օգտագործելու այլ ձևեր

Մտածեք Անկման հետ կապված դժվարություններին բախվելու ձեր փորձառության մասին: Խորհեք, թե ինչ եք արել հավատքով գործելու և Փրկչի օգնությանը դիմելու համար, երբ մահկանացու կյանքի հետ կապված դժվարությունների եք հանդիպել:

  • Ձեր փորձառություններն ինչպե՞ս կարող են օգնել Գիդեոնի իրավիճակում:

  • Գիդեոնն ուրիշ ի՞նչ կերպ կարող էր ցույց տալ հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Վարդապետության սերտման կրկնություն

Հետագա դասի համար կարող եք սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը խառը հերթականությամբ գրել գրատախտակին (կարող եք օգտագործել այս դասի՝ անգիր հիշելու վարժության համար օգտագործված հատվածները): Յուրաքանչյուր ուսանողի առաջարկեք փորձել դրանք ճիշտ հերթականությամբ գրել:

Հնարավորության դեպքում կարող եք հղումը և հիմնական արտահայտությունները գրել առանձին թղթերի վրա, որպեսզի ցուցադրեք դրանք դասարանին: Մի ուսանող կարող է գալ և դասարանի օգնությամբ արտահայտությունները դասավորել ճիշտ հերթականությամբ: