Սեմինարիա
1 Նեփի 4–5. «Ես առաջնորդվել եմ Հոգով»


«1 Նեփի 4–5. «Ես առաջնորդվել եմ Հոգով» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 4–5. «Ես առաջնորդվել եմ Հոգով» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 4–5

«Ես առաջնորդվել եմ Հոգով»

Նկար
Նեփին Երուսաղեմում

Լաբանից արույրե թիթեղները ստանալու երկու անհաջող փորձից հետո Նեփին գիշերով թաքուն գնաց Երուսաղեմ՝ Տիրոջ հանդեպ հավատքով: Սակայն նա գաղափար չուներ, թե ինչպես էր կատարելու իր առաջադրանքը: Նեփիի նման երբևէ ունեցե՞լ եք այնպիսի զգացողություն, որ մի բան հաստատ անելու եք, բայց չգիտեք, թե ինչպես: Այս դասը նպատակ ունի ամրապնդել ձեր վստահությունը Երկնային Հոր և ձեզ ուղղորդելու Նրա պատրաստակամության հանդեպ։

Օգնեք ուսանողներին պատրաստվել ուսմանը Սուրբ գրություններում խոսվում է հոգով և մտքով պատրաստ լինելու վիճակի մասին, որն ունեն հոգևոր ուսում փնտրողները: Ուսանողների հետ պարբերաբար քննարկեք սովորողի նախապատրաստման կարևորությունը և խրախուսեք նրանց ամեն օր կատարել ուսանողի նախապատրաստման առաջադրանքը:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին տվեք նախագահ Ռասսել Նելսոնի՝ դասի սկզբում ներկայացված ելույթի օրինակը: Նրանց առաջարկեք դասի համար պատրաստել գաղափարներ իրավիճակների մասին, երբ նրանք կարող էին անձնապես օգուտ քաղել Տիրոջ ուղղորդումը ստանալով։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչպես ստանալ Երկնային Հոր ուղղորդումը

Ցուցադրեք նախագահ Նելսոնի ստորև ներկայացվող խոսքը և ուսանողներին առաջարկեք կիսվել նախապատրաստման առաջադրանքի արդյունքում ունեցած իրենց մտքերով:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է անձնական հայտնություն ստանալու վերաբերյալ կարևոր խորհրդով: Նրա խոսքն ուսումնասիրելիս մտածեք, թե այն ինչպես է կիրառելի ձեզ համար:

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Մենք կարող ենք աղոթել մեր Երկնային Հորը և ստանալ առաջնորդություն և ուղղորդում, նախազգուշացվել վտանգներից ու շեղումներից, և հնարավորություն ունենալ իրականացնել բաներ, որոնք մենք ինքներս պարզապես չէինք կարող անել: Եթե մենք իսկապես ստանանք Սուրբ Հոգին և սովորենք զանազանել ու հասկանալ Նրա հուշումները, մենք կառաջնորդվենք մեծ ու փոքր հարցերում: (Ռասսել Մ. Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018թ., 94)

  • Ի՞նչ մեծ կամ փոքր իրավիճակներ կան ձեր կյանքում, որոնցում օգտակար կլիներ ստանալ Երկնային Հոր ուղղորդումը (կարող եք գրել ձեր պատասխանները):

Նախքան դասը սկսելը կարող եք գրատախտակին ցուցադրել ստորև ներկայացվող հարցերը և պատասխանների տարբերակներ կամ տպել դրանք յուրաքանչյուր ուսանողի համար: Ուսանողներին ժամանակ տվեք՝ հանգիստ գնահատելու իրենց զգացողությունները և գրի առնելու իրենց պատասխանները:

Ընտրեք այն պատասխանը, որը լավագույնս ցույց է տալիս ձեր զգացողությունը հետևյալ պնդումների վերաբերյալ:

  1. Ես ակտիվորեն փնտրում եմ Երկնային Հոր առաջնորդությունն ու ուղղորդումը, որպեսզի դրանք օգնեն ինձ իմ դժվարություններում, հարցերի լուծման և որոշումներ կայացնելու ժամանակ:

    • Հաճախ

    • Երբեմն

    • Հազվադեպ

  2. Ես վստահում եմ իմ կյանքը Հոգով ուղղորդելու Երկնային Հոր կարողությանն ու ցանկությանը:

    • Հաճախ

    • Երբեմն

    • Հազվադեպ

  3. Ես առաջանորդվում եմ հավատքով և գործում եմ Սուրբ Հոգու հուշումներով, նույնիսկ երբ ճանապարհս անորոշ է:

    • Հաճախ

    • Երբեմն

    • Հազվադեպ

Երբ ուսումնասիրեք այն ժամանակը, երբ Նեփին վստահ չէր՝ ինչ անել, փնտրեք այն ճշմարտությունները, որոնք ամրացնում են Երկնային Հոր հանդեպ ձեր վստահությունը և ձեզ ուղղորդելու Նրա պատրաստակամությունը:

«Եկեք ավելի բարձր գտնվենք»

Հիշեք, որ Լեքիի որդիները Լաբանից արույրե թիթեղները ստանալու երկու անհաջող փորձ էին ունեցել և վախենում էին իրենց կյանքի համար (տես 1 Նեփի 3.11–27): Ի՞նչ կզգայիք, եթե դուք նման իրավիճակում լինեիք: Ի՞նչ անհանգստություններ կունենայիք: Չնայած հրեշտակի վկայությանը՝ Լամանն ու Լեմուելը անհանգստացած էին և հարցեր ունեին, թե ինչպես կատարել իրենց առաջադրանքը (տես 1 Նեփի 3.31):

Կարդացեք 1 Նեփի 4.1–3 հատվածը և փորձեք գտնել, թե Նեփին ինչպես արձագանքեց իր եղբայրների անհանգստությանը:

  • Այդ հատվածներից ի՞նչը տպավորեց ձեզ:

  • Սուրբ գրություններից ի՞նչ օրինակ օգտագործեց Նեփին, որպեսզի վկայի Տիրոջ զորության մասին և ոգևորի իր եղբայրներին: Սուրբ գրություններից ո՞ր պատմություններն են ձեզ խիզախություն և ուժ տվել ձեր կյանքում:

  • «Եկեք ավելի բարձր գտնվենք» արտահայտությունն ինչպե՞ս կարող է կիրառվել ձեր կյանքի հանգամանքների ու մարտահրավերների համար: (Ամեն անգամ հատվածներ 1–3-ում այս արտահայտությանը հանդիպելիս փորձեք նշել այն սուրբ գրությունների ձեր օրագրում:)

Կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող տեսանյութը, որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ պատմության հիմքում ընկած գաղափարը: Օգտակար կլինի ժամանակ առ ժամանակ ընդհատել տեսանյութը և կատարել հղումներ սուրբ գրություններին: Օրինակ՝ տեսանյութը կարող է ընդհատվել 1:07-ում, որպեսզի ուսանողներն ընկալեն, թե ինչ է անում Նեփին: Այնուհետև, կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ և սուրբ գրությունների ուսումնասիրման իրենց օրագրում նշումներ կատարել 1 Նեփի 4.6–7 հատվածի վերաբերյալ:

Կարդացեք 1 Նեփի 4.4–8 հատվածը և գտեք, թե ինչ արեց Նեփին արույրե թիթեղները ստանալու երրորդ փորձի ժամանակ: Որպես ուսումնասիրության մաս կարող եք դիտել նաև «Հոգին ուղղորդում է Նեփիին սպանել Լաբանին» տեսանյութը (3:26), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Ի՞նչ գիտեր և ի՞նչ չգիտեր Նեփին, երբ սկսեց այս երրորդ փորձը:

  • Ձեզ համար ի՞նչն է հատկանշական 1 Նեփի 4.7 հատվածի «Այնուամենայնիվ ես առաջ գնացի» արտահայտության մեջ:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող եք սովորել Նեփիի խոսքերից:

Ահա ավետարանի մեկ սկզբունք, որի մասին գուցե մտածել եք. անորոշության ժամանակներում մենք կարող ենք Հոգու միջոցով ստանալ Երկնային Հոր ուղղորդումը, երբ առաջ ենք գնում հավատքով:

Կարող եք գրանցել այս սկզբունքը կամ մի սկզբունք, որի մասին մտածել եք սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության ընթացքում:

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է մեր գործողությունների կարևորության մասին, երբ հայտնություն և ուղղորդում ենք փնտրում.

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքս

Սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում ես նկատել եմ, որ Աստծո զավակները հայտնության մեծ բաժին ստանում են այն ժամանակ, երբ շարժման մեջ են, այլ ոչ թե իրենց տներում նստած սպասում են, որ Տերն ասի, թե որն է լինելու նրանց առաջին քայլը: …

Այսպիսով, մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք: Այնուհետև մենք սպասում ենք Տիրոջը՝ Նրա հայտնության համար: (Դալլին Հ. Օուքս, «Իր իսկ ժամանակին, Իր իսկ ձևով», Ensign, օգոստոս 2013, 22–24):

Մտածեք, թե այս ճշմարտությունը և նախագահ Օուքսի խոսքն ինչպես են կապված ձեր ավելի վաղ բացահայտած իրավիճակների հետ:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ Տերը ցանկանում է, որ անորոշության ժամանակներում հավատքով առաջ շարժվեք:

Տերը ճանապարհ է պատրաստում

Տերը պատվիրեց Նեփիին՝ սպանել Լաբանին: Նրան անհանգստացում էր կյանք խլելու գաղափարը, սակայն Հոգին շարունակում էր կոչ անել նրան առաջ շարժվել: Նեփին հնազանդվեց «Հոգու ձայնին» (1 Նեփի 4.18), հագավ Լաբանի հագուստը և Զորամին՝ Լաբանի ծառային, համոզեց գանձարանից հանել արույրե թիթեղները:

Այս պատմությունը կարող եք կարդալ 1 Նեփի 4.9–24 հատվածներում և դուրս գրել ձեզ համար նշանակություն ունեցող բառերն ու արտահայտությունները: Կարող եք դիտել նաև «Նեփին ստանում է սրբազան գրությունները» տեսանյութը (4:20), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Թիթեղները ձեռք բերելու Նեփիի փորձառությունն ինչպե՞ս է կապված 1 Նեփի 3.7 հատվածում նրա բերած վկայության հետ:

Ուսանողներին ժամանակ տվեք մտածելու իրենց հանգամանքների մասին, որոնք, գուցե, նրանցից պահանջեն հավատքով առաջ շարժվել: Նրանց խրախուսեք խորհել, թե ինչ սովորեցին Նեփիի փորձառությունից, երբ լուռ գրառում էին առաջ շարժվելումասին իրենց մտքերն ու ծրագրերը: Գրելն ավարտելուց հետո կարող եք մի քանի կամավորի առաջարկել կիսվել իրենց որոշ մտքերով ու գաղափարներով:

  • Ի՞նչ սովորեցի այսօր, որը կարող է օգնել ինձ իմ իրավիճակում:

  • Ի՞նչ զգացի այսօր, որը կարող է ամրապնդել իմ վստահությունն առ այն, որ Երկնային Հայրը կարող է և ցանկանում է ուղղորդել ինձ:

  • Ի՞նչ կարող եմ անել՝ Նեփիի օրինակին հետևելու և հավատքով առաջ շարժվելու համար, նույնիսկ եթե իմ ուղին հստակ չէ: