Սեմինարիա
Վարդապետության սերտում. 1 Նեփի 3.7. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»


«Վարդապետության սերտում. 1 Նեփի 3.7. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. 1 Նեփի 3.7. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. 1 Նեփի 3.7

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»

Նկար
Նեփին՝ Լեքիի հետ՝ իր վրանում

Նախորդ դասին իմացաք, որ Տերը մշտապես ճանապարհ է պատրաստում մեզ համար՝ կատարելու այն, ինչ Նա է մեզ պատվիրում: Այս դասը կօգնի ձեզ մտապահել 1 Նեփի 3.7 հատվածի հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Սովորեք բացատրել վարդապետությունը և սկզբունքները Ուսանողները ընդլայնում են իրենց ընկալումը, երբ միմյանց բացատրում են ավետարանը: Ստեղծեք միջավայր, որտեղ ուսանողները հարմարվետ կզգան՝ ավետարանի ճշմարտությունների իրենց հասկացողությամբ ուրիշների հետ կիսվելով:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել իրենց կամ հարազատների ունեցած այն փորձառությունների մասին, որոնք ցույց են տալիս, որ Տերը պատրաստում է մի ճանապարհ՝ իրականացնելու այն, ինչ Նա է խնդրում մեզանից:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս դասը նախատեսված է անցկացնել «1 Նեփի 3» գլխի ուսումնասիրման համար նախատեսված դասից հետո, որը վարդապետության սերտման 1 Նեփի 3.7 հատվածի ուսումնասիրման համատեքստային դասն է: Եթե վարդապետության սերտման այս դասը անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Բացատրեք և անգիր սովորեք

Գտեք որևէ արդյունավետ միջոց, որով ուսանողներին կօգնեք անգիր սովորել 1 Նեփի 3.7 հատվածի հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը և բացատրեք այդ հատվածում բացահայտած ճշմարտությունները:

Ստորև ներկայացվող վարժությունները դա անելու առաջարկներ են:

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է՝ թույլ տալ ձեզ վարժվել և բացատրել Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունները ձեր սեփական բառերով: Գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ, որոնցով կարող եք օրհնել ձեզ շրջապատող մարդկանց կյանքը, երբ ավելի լավ ընկալեք Փրկչի վարդապետությունը, որը գրված է Նրա սուրբ գրություններում և վարժվեք բացատրել այն:

Կարդացեք 1 Նեփի 3.7 հատվածը և ձեր սեփական բառերով ամփոփեք, թե ինչ է այն ուսուցանում:

Առաջարկեք, որ յուրաքանչյուր ուսանող որևէ դասընկերոջ ներկայացնի իր ամփոփումը:

Փորձեք մտածել մի իրավիճակի մասին, երբ այս հատվածում ուսուցանվող ճշմարտությունները կարող են օգնել ինչ-որ մեկին: Ապա պատասխանեք հետևյալ հարցերին.

Հետևյալ հարցերի պատասխանները պատրաստելու համար ժամանակ տրամադրելուց հետո կարող եք ուսանողներին առաջարկել բացատրել իրենց պատասխանները որևէ դասընկերոջ, որպեսզի յուրաքանչյուր ուսանող հնարավորություն ունենա բարձրաձայն արտահայտելու իր մտքերը:

  • Այս հատվածից ո՞ր ճշմարտություններով կկիսվեիք մի մարդու հետ, ով այն իրավիճակում է, որի մասին մտածում էիք: Ինչո՞ւ:

  • Որո՞նք են այն տարբեր եղանակները, որոնցով Աստված ճանապարհ է պատրաստում մեզ համար՝ կատարելու այն, ինչ Նա է մեզ խնդրում:

  • Ի՞նչ փորձառություններով կարող եք կիսվել, որպեսզի ներկայացնեք այն ճշմարտությունը, որ Աստված ճանապարհ է պատրաստում մեզ համար՝ կատարելու այն, ինչ Նա է խնդրում մեզ:

Եթե ուսանողները կատարել են նախապատրաստման վարժությունը, կարող եք առաջարկել ցանկացողներին դասարանի հետ կիսվել իրենց փորձառություններով:

Կարող եք ուսանողներին ցուցադրել դասի սկզբում ներկայացված Նեփիի նկարը, որտեղ նա խոսում է հոր հետ, որպեսզի օգնեք ուսանողներին հիշել սուրբ գրության հիմնական արտահայտությունը և հղումը: Ուսանողներին առաջարկեք նայել նկարին և մեկ րոպեի ընթացքում, որքան կարող են, կրկնել. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է».1 Նեփի 3.7»:

Այնուհետև, որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ մտապահել վարդապետության սերտման այս հատվածը, դասի համար նախատեսված ընդմիջման ընթացքում կարող եք մեկ կամ երկու անգամ ընդմիջել վարժությունը, ապա կրկին ցուցադրել նկարը ուսանողներին և առաջարկել նրանց բարձրաձայն վերընթերցել սուրբ գրության հիմնական արտահայությունն ու հղումը:

Գործնական կիրառում

Մեր կյանքում բոլորս բախվում ենք դժվար իրավիճակների, և Աստված խնդրում է մեզ դժվար գործեր կատարել: Այդ իրավիճակներում հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների կիրառումը կարող է օգնել ձեզ ամրապնդել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Ստորև ներկայացված սցենարների փոխարեն ուսանողները կարող են կենտրոնանալ Տիրոջ պատվիրած որևէ բանի վրա, որն առնչվում է հենց նրանց կյանքին: Նրանք գուցե ինչ-որ բան գտած լինեն «1 Նեփի 3» դասում: Այս ճշգրտումը կատարելու դեպքում կարող եք հնարավորություն տալ ուսանողներին աշխատել անհատապես, քանի որ որոշ բաներ, որոնց վրա նրանք կնախընտրեն կենտրոնանալ, կարող են խիստ անձնական լինել:

Կարդացեք հետևյալ սցենարները և ընտրեք մեկը, որի վրա կցանականայիք կենտրոնանալ հաջորդ վարժության ժամանակ:

  1. Սառան սիրում է Տիրոջը և ցանկանում է ծառայել Նրա Եկեղեցում: Վերջերս նա Եկեղեցուց մի հանձնարարություն է ստացել, բայց համարում է, որ չունի համապատասխան որակավորում դրա կատարման համար: Նա ընդունել է հանձնարարությունը, բայց վարանում է կատարել այն:

    Ստորև ներկայացվող սցենարում կարող եք ավելացնել որևէ պատվիրան, որին ուսանողները հիանալիորեն ծանոթ են: Որոշ օրինակներ են՝ ծոմապահությունը, տասանորդի վճարումը, Եկեղեցու կոչման պարտականությունների կատարումը կամ ազնիվ լինելը:

  2. Ռոզան ընկճված է, քանի որ դժվարանում է որոշակի պատվիրան պահել: Նա երբեմն հնազանդվել է պատվիրանին, բայց հետևողականորեն չի արել դա:

Առաջարկվող սցենարներն օգտագործելու դեպքում ուսանողներին կարող եք առաջարկել կազմել նույն սցենարն ընտրած երեք հոգուց բաղկացած խմբեր: Խմբի յուրաքանչյուր անդամի հանձնարարեք ուսումնասիրել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու ստորև ներկայացված սկզբունքներից մեկը և պատասխանել այդ հատվածի հարցերին: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին առաջարկեք ներկայացնել, թե ինչ սովորեցին իրենց խմբի քննարկումից։

Օգտակար կլինի ցուցադրել կամ տպել հետևյալ բաժինների օրինակները, որպեսզի ուսանողները կարողանան անդրադառնալ դրանց ուսումնասիրության ժամանակ:

Գործեք հավատքով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–7-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):

  • Ինչպե՞ս կարող են պարբերություն 6-ում ներկայացված երեց Հոլլանդի խոսքերն օգնել Սառային կամ Ռոզային:

  • Եթե Սառան կամ Ռոզան չեն կարող անմիջապես կատարել այն, ինչ Աստված է խնդրում, ինչպե՞ս կարող են օգնել պարբերություն 7-ում ներկայացված ճշմարտությունները Երկնային Հոր մասին:

  • Եթե ունեցել եք մտքեր, ինչպես Սառան կամ Ռոզան, ի՞նչն է օգնել կամ կարող էր օգնել ձեզ մեծացնել հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

Կարդացեք պարբերություն 8-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում: Կարող եք նշել առնվազն երկու արտահայտություն կամ գաղափար, որոնք կարծում եք, որ կարող էին օգնել Սառային կամ Ռոզային:

  • Ձեր ընտրած արտահայտություններից յուրաքանչյուրն ինչպե՞ս կարող է օգնել Սառային կամ Ռոզային:

  • Ի՞նչ գիտեք Երկնային Հոր մասին, և ինչպե՞ս է Նա վարվում Իր զավակների հետ, ինչը կարող է օգնել:

  • Ինչպե՞ս կարող է օգնել իրավիճակը փրկության ծրագրի համատեքստում դիտարկելը:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Կարդացեք պարբերություն 11-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում:

  • Որտե՞ղ խորհուրդ կտայիք Սառային կամ Ռոզային փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել նրանց:

Մի քանի րոպե հատկացրեք և փնտրեք ճշմարտությունների աստվածային աղբյուրներ, որոնք կարծում եք, որ կարելի է կիրառել այս իրավիճակի համար: Մեկ աղբյուրը, որը կարող եք ընտրել, վարդապետության սերտման հատվածների ցանկն է, որը ներկայացված է Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի վերջում: Կարող եք ընթերցել Մորմոնի Գրքի սուրբ գրությունների հատվածների հիմնական արտահայտությունները՝ որոնելով նրանք, որոնք կարող են օգտակար լինել: Որպես աղբյուրներից մեկը անպայման ներառեք 1 Նեփի 3.7 հատվածը:

  • Ձեր գտածից ինչո՞վ կարող եք կիսվել:

  • Ձեր գտած ճշմարտություններն ինչպե՞ս են փոխել ձեր կյանքը:

Կարող եք քայլել սենյակով և օգնել այն ուսանողներին, որոնք վստահ չեն, թե ինչպես կարող են գտնել սուրբ գրությունների հատվածները կամ Եկեղեցու ղեկավարների խոսքերը: Սուրբ գրության կիրառելի հղում կամ Եկեղեցու առաջնորդի խոսքեր տալու փոխարեն կարող եք նրանց ավելի շուտ ցույց տալ, թե ինչպես գտնեն այն, ինչ փնտրում են:

Վարդապետության սերտման կրկնություն

Առաջիկա դասի ընթացքում առնվազն երեքից հինգ րոպե հատկացրեք 1 Նեփի 3.7 հատվածի հղումն ու հիմնական արտահայտությունը կրկնելու համար: Որպես կրկնության մեկ եղանակ կարող եք ցույց տալ այս դասում օգտագործված Նեփիի նույն նկարը և տեսնել, թե արդյոք ուսանողները հիշում են սուրբ գրության հիմնական արտահայտությունը և հղումը: Դա կարելի է համառոտ կերպով անել հաջորդ մի քանի դասերից յուրաքանչյուրի սկզբում կամ վերջում:

Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույնն են Աստծո համար»։

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 28.30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրության հղումը

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրության հղումը

Մոսիա 2.41

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 18.8–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։