Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 8. 3 Նեփի 8–Մորմոն 6


«Գնահատեք ձեր գիտելիքները 8. 3 Նեփի 8–Մորմոն 6», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Գնահատեք ձեր գիտելիքները 8», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Գնահատեք ձեր գիտելիքները 8

3 Նեփի 8Մորմոն 6

Նկար
մատղաշ բույս՝ աճի տարբեր փուլերում

Հոգևոր գիտելիքիների մասին մտածելը և դրանք գնահատելը կարող է օգնել ձեզ ավելի մոտենալ Փրկչին։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, և ինչ աճ եք ունեցել 3 Նեփի 8Մորմոն 6 գլուխների վերջին շրջանում կատարած ուսումնասիրության արդյունքում։

Նախաթռիչքային զննումներ

Առաջին նախագահության նախկին նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը կիսվել է մի կարևոր դասով, որը քաղել է օդաչու աշխատելու տարիներին․

Որպես օդանավի օդաչու ես շատ արագ մի բան սովորեցի, որ թռիչքի ճանապարհը էապես կախված է նրանից, թե ինչպես եք աշխատում դժվարություն ներկայացնող արտաքին ազդեցությունների, օրինակ՝ քամու և վատ եղանակի պայմաններում։ Սակայն էլ ավելի կարևոր են ի պատասխան այդ արտաքին ազդեցություններին կայացրած ձեր որոշումները։ … Այդ որոշումները ճիշտ կայացնելուն օգնում է այն, երբ գիտեք, թե փաստացի ինչ դիրքում եք (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Երբ ընկղմվում ես այս նոր դարաշրջանում», ԲՅՀ ելույթներ, 23-ը ապրիլի, 2009 թ․, 4)։

  • Օդաչուի համար ինչո՞ւ է կարևոր նախքան որոշումներ կայացնելն իր փաստացի դիրքն իմանալը։

  • Օդաչուի փաստացի դիրքը պարզելու օրինակն ի՞նչ կապ ունի ձեր հոգևոր աճի հետ։

Նախքան սեմինարիայում սովորած առանձին թեմաներին անդրադառնալը մտածեք, թե ընդհանուր առմամբ ավելի շատ ինչը տպավորեց ձեզ։ Հետևյալ հարցերը կարող են օգնել։ Կարող եք պատասխանները գրի առնել ձեր օրագրում:

  • Ի՞նչ եք սովորել ձեր վերջին ուսումնասիրություններից, որոնք ամենաազդեցիկն են եղել։

  • Վերջերս ի՞նչ փոփոխություններ եք նկատել ձեր զգացողություններում և մոտեցումներում։

  • Ի՞նչ եղանակներով եք կիրառել այն, ինչ սովորել եք։

Բացատրեք Քրիստոսի վարդապետությունը

Գուցե հիշում եք, որ երբ հարություն առած Փրկիչն առաջին անգամ հայտնվեց նեփիացիներին, կարևոր ճշմարտություններով կիսվեց այն մասին, թե ինչ պետք է անենք հավերժական կյանքի օրհնություններն ստանալու համար (տե՛ս 3 Նեփի 11․31–39 և 3 Նեփի 27․13–22)։ Այդ ուսմունքերը հաճախ անվանում ենք «Քրիստոսի վարդապետություն» (2 Նեփի 31․21)։ Դուք հնարավորություն եք ունենալու ձեր բառերով բացատրելու Փրկչի ուսմունքները՝ օգտագործելով հետևյալ սցենարը․

Պատկերացրեք, որ Ջոշ անունով մի ընկեր ունեք, որն սկսել է Եկեղեցով հետաքրքրվել։ Չնայած նա լավ է տրամադրված այն ամենի հանդեպ, ինչ սովորում է, բայց մկրտվելու կարիք չի տեսնում։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Մորմոնի Գրքի ո՞ր հատվածները կարող եք օգտագործել՝ օգնելու Ջոշին հասկանալ Հիսուս Քրիստոսի վարդապետությունը (եթե չգիտեք ինչից սկսել, կարող եք նայել 3 Նեփի 11․31–39 կամ 3 Նեփի 27․13–22 հատվածները)։

    • Ըստ ձեզ՝ այս հատվածներում Փրկչի ուսմունքներն ինչպե՞ս կարող են օգնել լուծել Ջոշի անհանգստությունը։

Խորհեք Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած զգացմունքների մասին

Սուրբ գրություններն արժեքավոր աղբյուր են մեզ համար, որպեսզի ավելին իմանանք Հիսուս Քրիստոսի բնավորության մասին։ 3 Նեփի 8–10 գլուխներից սկսած՝ մի քանի դասի ընթացքում ձեզ առաջարկվել է կազմել ցանկ այն ամենի, ինչ սովորել եք Հիսուս Քրիստոսի մասին, երբ Նա Իր հարությունից հետո ծառայում էր նեփիացիներին։ Գուցե նաև պատկերացրել եք, որ ներկա եք Փրկչի՝ նեփիացիներին ծառայելու իրադարձությանը։ Ձեր նշումները կամ ձեր պատկերացրած որոշ պահեր հիշելը կարող է օգնել ձեզ զգալ սեր Փրկչի հանդեպ և սեր Նրանից։

Մի քանի րոպե ուսումնասիրեք ձեր օրագրում կազմած ցանկը և փնտրեք, թե ինչ եք սովորել Քրիստոսի մասին, որը կարող է ազդել Նրա հանդեպ ունեցած ձեր զգացմունքների վրա։ Որպես այլընտրանք՝ կարող եք վերանայել 3 Նեփի գրքի ուսումնասիրության ժամանակ նշած գլուխների վերնագրերը կամ սուրբ գրությունները՝ մտածելով նույն բանի մասին։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Որո՞նք են այն ամենակարևոր բաները, որոնք սովորել կամ զգացել եք Հիսուս Քրիստոսի մասին, երբ ուսումնասիրում էիք Նրա ծառայությունը նեփիացիներին։ Ինչո՞ւ։

Մասնակցել Իսրայելի հավաքմանը

3 Նեփի 15–16, 20–22 և 25 հատվածների ուսումնասիրության ժամանակ դուք սովորել եք Իսրայելը հավաքելու Տիրոջ ցանկության մասին։ Դուք գուցե պլանավորել եք օգնել ինչ-որ մեկին ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին և մասնակցել տաճարային կամ ընտանեկան պատմության աշխատանքին։

Մի քանի րոպե վերանայեք ձեր այն պլանները, որոնք վերջերս գուցե կազմել եք Իսրայելի հավաքմանը մասնակցելու համար։

Հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը կօգնեն ձեզ գնահատել, թե ինչ առաջընթաց ունեք պլանների կատարման մեջ․

  1. Պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին:

    • Ի՞նչ եք արել ըստ ձեր պլանների գործելու համար։

    • Ի՞նչ սովորեցիք ըստ ձեր պլանների գործելու արդյունքում։ Ի՞նչ աճ ունեցաք։

    • Ուրիշ ի՞նչ եք ցանկանում անել՝ Իսրայելի հավաքմանը մասնակցելու համար։