Սեմինարիա
Մորմոն 1–2․ Մորմոն մարգարեն


«Մորմոն 1–2․ Մորմոն մարգարեն», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորմոն 1–2», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորմոն 1–2

Մորմոն մարգարեն

Նկար
Մորմոնը պատանի ժամանակ

Երբ ձգտում եք հետևել Քրիստոսին, գուցե նկատեք, որ ձեր պահվածքը տարբերվում է ձեր շրջապատի մարդկանց պահվածքից։ Հնարավոր է մտածել եք․ «Ինչպե՞ս կարող եմ այնքան ուժեղ լինել, որ հետևեմ Քրիստոսին, երբ ուրիշները, կարծես, չեն հետևում Նրան»։ Երիտասարդ տարիքում մարգարե Մորմոնն էլ նման իրավիճակներ է ունեցել։ Այս դասը կարող է օգնել ձեզ Մորմոնի օրինակով հասկանալ, թե ինչպես կարող եք հետևել Քրիստոսին՝ անկախ ուրիշների ընտրությունից։

Տարբերվել որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ

Նկար
մանուշակագույն ռետինե բադիկ՝ մի խումբ դեղին ռետինե բադիկների մեջ
  • Ինչպե՞ս կհամեմատեք այս նկարը այն մարդու հետ, որը մեր օրերում ձգտում է հետևել Քրիստոսին։

  • Ի՞նչ իրավիճակներում երիտասարդները պետք է ընտրեն անել այն, ինչ ճիշտ է, թե հետևել իրենց շրջապատի մարդկանց՝ անելով այն, ինչ նրանք են անում։

Երբ սկսեք ուսումնասիրել մարգարե Մորմոնի կյանքը և ուսմունքները, փնտրեք գաղափարներ, որոնք կարող են օգնել ձեզ հետևել Փրկչին այն դեպքում, երբ ձեզ շրջապատող այլ մարդիկ գուցե այլ բան են նախընտրում։

Մորմոն մարգարեն

Նկար
Մորմոնը ոսկե թիթեղները ձեռքին

Մորմոնն ընտրվել էր Աստծո կողմից, որպեսզի պահպանի և պաշտպանի իր ժողովրդի սրբազան հիշատակարանները և դրանց ավելացնի իր սեփական պատմությունն ու փորձառությունները։ Նրա գրած, կրճատած ու պահպանած հիշատակարաններից մի քանիսը հետագայում թարգմանվելու էին մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից որպես Մորմոնի Գիրքը։

Մորմոնի մասին մանրամասներ իմանալու համար կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները․

  • Ի՞նչը տպավորեց ձեզ Մորմոնին նկարագրող հատվածներում։

Նույնիսկ երիտասարդ տարիքում Մորմոնը պետք է որոշեր՝ արդյոք հետևելու է իր շրջապատի մարդկանց, թե պատրաստակամ է առանձնանալ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ։

Գուցե հիշում եք այն արդարակյաց քաղաքակրթության մասին, որը հիմնադրվել էր Փրկչի Ամերիկաներ կատարած այցից հետո։ Մոտ 200 տարի արդար կյանք վարելուց հետո նեփիացիներն ու լամանացիները, ցավոք, սկսեցին հպարտանալ։ Ի վերջո, նրանք չափից շատ ամբարշտացան ու սկսեցին հակամարտել (տե՛ս 4 Նեփի 1․24–49

Կարդացեք Մորմոն 1․13–14, 16, 2․18–19 հատվածները և փնտրեք, թե ինչպես էր Մորմոնը նկարագրում այն հասարակությունը, որում մեծացել էր։

  • Ի՞նչ կարող ենք սովորել Մորմոնի օրինակից։

Իր արդարակեցության համար Մորմոնն Աստծուց հրաշալի օրհնություններ ստացավ անգամ պատանեկան տարիքում։ Կարդացեք Մորմոն 1․15 հատվածը՝ փնտրելով օրհնություններից մեկը։

  • Պատանին այսօր ի՞նչ ձևերով կարող է օրհնվել՝ «[ճաշակելու] ու [իմանալու] Հիսուսի բարության մասին»։

  • Երկնային Հայրն ինչպե՞ս է օրհնել ձեզ, երբ հետևել եք Հիսուս Քրիստոսի հետևյալ օրինակին, նույնիսկ եթե ուրիշները չեն հետևում։

Մորմոնի օրինակը

Մորմոնի օրինակը կարող է օգնել ձեզ բացահայտել եղանակներ, որոնցով կարող եք հետևել Քրիստոսին նույնիսկ այն դեպքում, երբ ձեր շրջապատի մարդիկ այդպես չեն անում։ Ստորև ներկայացվող վարժությունները կարող են օգնել ձեզ խորությամբ ընկալել Մորմոնի հատկանիշները և դրանք Քրիստոսին հետևելու համար կիրառելու ձևեր գտնել։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալ երկու վարժություններից առնվազն մեկը և պատասխանեք դրանց վերաբերյալ հարցերին։

Վարժություն 1

Եղեք լրջմիտ

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)․ «Մորմոն 1–2․ Մորմոն մարգարեն»

Կարդացեք Մորմոն 1․2, 15 հատվածները և նշեք «լրջմիտ» բառը (կարող եք ձեր սուրբ գրություններում գրել, որ լրջմիտ կարող է նշանակել ակնածալից, լուրջ և մտախոհ)։

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Բոյդ Ք. Փաքերի (1924–2015) հետևյալ խոսքերը․

Եկեղեցում մենք հետևել ենք ակնածալից և ոչ ակնածալից պահվածքին։ Թեպետ շատերը արժանի են բարձր գովասանքի, մենք պասսիվ ենք մնում։ Մենք խորապես մտահոգվելու պատճառ ունենք։ …

Ոչ ակնածալից վերաբերմունքը ծառայում է հակառակորդի նպատակներին` մտքում և հոգում փակելով հայտնության նուրբ ուղիները (Բոյդ Ք. Փաքեր, «Ակնածանքը հրավիրում է հայտնություն», Ensign, նոյ. 1991 թ․, 22)։

  • Ինչե՞ր կան, որոնց նկատմամբ պետք է ակնծալից ու լուրջ վերաբերմունք ցուցաբերել, սակայն որոնց ոմանք ոչ ակնածալից են վերաբերվում։

  • Փրկիչը լրջմիտ (հարգալից, լուրջ և մտախոհ) լինելու ի՞նչ եղանակների օրինակներ է ցույց տալիս։

Վարժություն 2

Արագ ընկալեք

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)․ «Մորմոն 1–2․ Մորմոն մարգարեն»

Կարդացեք Մորմոն 1․2 հատվածը և նշեք «արագ ընկալել» արտահայտությունը։

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից՝ երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը.

Երբ արագ ենք ընկալում, մենք անմիջապես տեսնում կամ նկատում ենք և հնազանդվում ենք։ Այս երկու հիմնարար տարրերը՝ տեսնելը և հնազանդվելը, կարևոր են արագ ընկալելու համար։ Իսկ Մորմոն մարգարեն այս պարգևի գործնական կիրառության տպավորիչ օրինակ է (Դեյվիդ Ա. Բեդնար, «Արագ ընկալել», Ensign, դեկտեմբեր 2006 թ․, 32)։

  • Ըստ ձեզ՝ ո՞ր ուսմունքներն են օգտակար արագ նկատելու և հնազանդվելու համար։ Ինչո՞ւ։

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք որևէ ընկերոջ, որը կարծում է, որ Տիրոջը հնազանդվելը կարող է սպասել՝ մինչև կյանքի ավելի ուշ շրջան։

  • Ինչպե՞ս է Հիսուսը Քրիստոսը արագ ընկալելու օրինակ հանդիսանում։

Օգնություն և ուժ՝ հավատարիմ մնալու համար

  1. Կատարեք հետևյալ վարժությունը.

    Թվեք առնվազն երկու մարտահրավեր, որոնց բախվում են երիտասարդներն այսօրվա աշխարհում, ինչը կօգնի ձեզ քրիստոսանման այս հատկանիշները ձեր կյանքում կիրառելու եղանակներ գտնել։ Հետո գրեք, թե ձեր ուսումնասիրած հատկանիշներից մեկը կամ երկուսը ինչպես կարող են երիտասարդներին օգնել՝ ստանալու Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի օգնությունը և ուժը։