Սեմինարիա
Մորմոն 3․ «Դուք պետք է բոլորդ կանգնեք Քրիստոսի ատյանի առջև»


«Մորմոն 3․ «Դուք պետք է բոլորդ կանգնեք Քրիստոսի ատյանի առջև»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորմոն 3», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորմոն 3

«Դուք պետք է բոլորդ կանգնեք Քրիստոսի ատյանի առջև»

Նկար
Վերջին Դատաստանը

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին կարող է լինել Վերջին դատաստանը։ Տեսնելով իր ժողովրդի ամբարշտությունը՝ Մորմոնն ուսուցանում էր, թե ով է դատելու մեզ, և ինչպես ենք դատվելու այս Վերջին դատաստանում։ Այս դասը կարող է օգնել ձեզ պատրաստվել՝ Վերջին դատաստանի օրը վստահությամբ և ուրախությամբ կանգնելու Հիսուս Քրիստոսի առաջ։

Վերջնական քննությունը

Պատկերացրեք, որ ձեզ խնդրում են Մորմոնի Գրքի այսօրվա ուսումնասիրության վերաբերյալ վերջնական գնահատում կատարել, որում այսպիսի հարցեր են ներառված․

  1. Քանի՞ հատված կա Մորմոնի Գրքում։

  2. Մորմոնի Գրքում քանի՞ անգամ է Քրիստոսը հիշատակվում Իր անուններից կամ տիտղոսներից մեկով։

  3. Հելաման 5 գլխում քանի՞ լամանացի դարձի եկավ Նեփիի և Լեքիի ուսմունքների արդյունքում։

Մտածեք, թե արդյոք կարող եք այս հարցերին առանց պատրաստվելու ճիշտ պատասխանել։

  • Ինչպիսի՞ն կլինեին ձեր զգացողությունները թեստի վերաբերյալ, եթե ձեր ուսուցիչը դրա մասին ձեզ նախապես հայտներ և թեստին պատրաստվելու համար ձեզ ուսումնական ուղեցույց տրամադրեր։

  • Թեև մեզնից չի պահանջվելու Վերջին դատաստանի օրը սուրբ գրություններից պատահականության սկզբունքով փաստեր բերել, Վերջին դատաստանն ինչպե՞ս կարող է համեմատվել որևէ թեստի հետ, որը բոլորս մի օր անցնելու ենք։ Այն ինչո՞վ կտարբերվի կրթական թեստից։

Խորհեք, թե որքանով եք ձեզ պատրաստված զգում Վերջին դատաստանին։ Գիտե՞ք ինչպես պատրաստվել այդ օրվան։ Ինչո՞ւ եք ցանկանում պատրաստվել այդ օրվան։

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են ձեզ և տվել են սուրբ գրությունները, որպեսզի օգնեն ձեզ իմանալ ու պատրաստվել այն օրվան, երբ պետք է «կանգնեք Քրիստոսի ատյանի առջև» (Մորմոն 3․20)։ Ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ պատրաստվել՝ Վերջին դատաստանի օրը վստահությամբ և ուրախությամբ կանգնելու Հիսուս Քրիստոսի առաջ։

Մորմոնն ուսուցանում էր Վերջին դատաստանի մասին

Մորմոնը սիրում էր նեփիացիներին և շատ անգամներ առաջնորդել է նրանց ճակատամարտում։ Նա նրանց աղաչում էր ապաշխարել իրենց ամբարշտությունից և դառնալ դեպի Փրկիչը։ Սակայն նրանք մերժում էին Տիրոջը և պարծենում էին իրենց սեփական ուժով՝ երդվելով սրբազան երդումներով, որոնք նրանց ուսուցանել էին երբեք չօգտագործել, ուստի Մորմոնը որոշ ժամանակով հրաժարվեց առաջնորդել նրանց (տե՛ս Մորմոն 3․10–16)։ Հետո նա ուսուցանում էր Վերջին դատաստանի մասին, որի առաջ կանգնելու էր ողջ մարդկությունը։

  1. Որպես այս դասի ձեր հանձնարարություն՝ կազմեք և լրացրեք հետևյալ աղյուսակը։ Դասի ընթացքում լրացրեք այն ցուցումների համաձայն և Սուրբ Հոգու ոգեշնչմամբ։

    Աղյուսակի ձախ կողմում թվարկեք Վերջին դատաստանի մասին ունեցած ձեր հարցերը, ինչպես նշված է օրինակում։

Հարցեր, որ ունեմ Վերջին Դատաստանի վերաբերյալ

Իմ ստացած պատասխանները, գաղափարները և տպավորությունները

Հարցեր, որ ունեմ Վերջին Դատաստանի վերաբերյալ

Ո՞վ է դատելու ինձ։

Իմ ստացած պատասխանները, գաղափարները և տպավորությունները

Հարցեր, որ ունեմ Վերջին Դատաստանի վերաբերյալ

Ե՞րբ է լինելու իմ դատաստանը։

Իմ ստացած պատասխանները, գաղափարները և տպավորությունները

Մորմոն 3․18–22, 6․17–22 հատվածներում կարդացեք Մորմոնի խոսքերը՝ փնտրելով ձեր թվարկած հարցերի պատասխանները։ Աղյուսակի աջ կողմում թվարկեք ձեր գտած գաղափարները և այն սուրբ գրության հղումը, որում գտել եք տվյալ գաղափարը։

Քրիստոսի ատյանը

Ահա մեկ ճշմարտություն, որ կարող ենք սովորել այս հատվածներից․ մենք բոլորս կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առջև, որպեսզի դատվենք մեր գործերի համար, լինեն դրանք բարի, թե չար։ Կարող եք Մորմոն 3․20 հատվածում նշել այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը։

  • Ինչո՞ւ կարող է մխիթարիչ լինել այն, որ Փրկիչը մեր Դատավորն է (ձեր պատասխանը գրեք աղյուսակի աջ սյունակում)։

Նախորդ հարցին պատասխանելու համար կարող եք կարդալ Ալմա 7․11–13 հատվածները և փնտրել, թե ինչ զգաց Փրկիչը, որը Նրան թույլ տվեց Դատաստանի օրը լիարժեքորեն հասկանալ մեզ։ Կարող եք լսել նաև Առաջին նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի ելույթը «Մեծ ծրագիրը» տեսանյութի 14:06–14:51 հատվածում, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

Հնարավոր է, որ դեռ հարցեր և մտահոգություններ ունեք Վերջին դատաստանի վերաբերյալ։ Ստորև բերված աղբյուրների կամ աստվածային այլ աղբյուրների օգնությամբ փնտրեք լրացուցիչ պատասխաններ և գաղափարներ։ Ձեր բացահայտած գաղափարները թվարկեք աղյուսակի աջ սյունակում։

Կարող եք ունկնդրել նաև նախագահ Օուքսի Վերջին դատաստանի մասին այլ ուսմունքները «Աստվածային սերը Հոր ծրագրում» (հատված 1:44–3:32) կամ «Ապաշխարությամբ մաքրագործված» (հավտած 8:09–12:03) տեսանյութերում, որոնք երկուսն էլ հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։

  • Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի, ապաշխարության և Վերջին դատաստանի մասին ի՞նչ ճշմարտություններով կկիսվեիք մեկի հետ, ով Վերջին դատաստանի հետ կապված անհանգստություններ ունի։ Ինչո՞ւ։

Վստահություն Դատաստանի օրը

Մտածեք, թե ինչ եք զգացել ուսումնասիրության ժամանակ։ Արդյո՞ք զգում եք, որ ձեր վստահությունը և ուրախությունն ավելի մեծ է կամ ավելի փոքր Վերջին դատաստանի հանդեպ, քան մինչ այս դասն էր։ Ինչո՞ւ եք այդպես զգում։ Ի՞նչ է Սուրբ Հոգին հուշում ձեզ անել։

Ձեր օրագրում Վերջին դատաստանին ավելի նպատակաուղղված կերպով պատրաստվելու ծրագիր կազմեք։ Խորհեք և որոշեք, թե ինչ մեկ գործողություն կարող եք ձեռնարկել, որը կօգնի ձեզ ավելի մեծ վստահություն և ուրախություն զգալ, երբ պատրաստվեք Քրիստոսի առաջ կանգնելուն։ Օրինակ՝ ամենօրյա անկեղծ ապաշխարությունը «երջանկություն և մտքի խաղաղություն» գտնելու հզոր եղանակ է (տե՛ս Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019 թ․, 67)։ Հետևողականորեն կատարեք ձեր ծրագիրը։