Սեմինարիա
3 Նեփի 12.1–16․ «Երանելի եք դուք»


«3 Նեփի 12.1–16․ «Երանելի եք դուք»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 12.1–16», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 12.1–16

«Երանելի եք դուք»

Նկար
Քրիստոսն ուսուցանում է Ամերիկա աշխարհամասում

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են օրհնել մեզ։ Մենք կարող ենք համոզված լինել, որ երբ հետևենք Նրանց խորհրդին, կստանանք Նրանց օրհնությունները Նրանց ժամանակին և Նրանց ձևով։ Նեփիացիներին ուսուցանելիս Հիսուսը հայտնեց շատ օրհնությունների մասին, որոնք կարող ենք ստանալ։ Այս դասը կարող է օգնել ձեզ պատրաստվել Փրկչի նշած օրհնություններն ստանալուն, երբ ձգտեք հետևել Նրա խորհրդին։

Օրհնյալները

Պատկերացրեք աշխարհիկ ամսագրի հոդված՝ «Տարվա հինգ ամենաերանելի մարդիկ» վերնագրով։

  • Ըստ ձեզ՝ հոդվածն ի՞նչ հատուկ օրհնություններ կդիտարկի որպես այդ մարդկանց ընտրության չափանիշ։

Այժմ պատկերացրեք Լիահոնա ամսագրի նույն վերնագրով հոդվածը։

  • Ի՞նչ եք կարծում, հոդվածում ի՞նչ հատուկ օրհնությունների մասին կարող է խոսվել որպես ամենամեծ օրհնություններ, որոնք մարդը կարող է ունենալ։

  • Ըստ ձեզ՝ Փրկիչը և Նրա Եկեղեցին ինչո՞ւ են ուսուցանում մեզ ամենամեծ արժեքը տալ այլ օրհնությունների՝ ոչ նրանց, որոնք շատերն են աշխարհում փնտրում։

3 Նեփի 12–14 գլուխներում Հիսուս Քրիստոսը նեփիացիներին մի քարոզ է ուսուցանել, որը շատ նման է Նոր Կտակարանի Նրա Լեռան Քարոզին։ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը (1876–1972) ասել է, որ Լեռան քարոզը «ամենահրաշալի [քարոզն է], որ երբևէ քարոզվել է, որքանով որ մենք գիտենք» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ [2013], 234

Այսօր Փրկչի քարոզի «Երանելիները» կոչվող մասն ուսումնասիրելիս հնարավորություն կունենաք իմանալու, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչ տարբեր եղանակներով են ցանկանում օրհնել ձեզ։ Նախագահ Հարոլդ Բ. Լին (1899–1973) Փրկչի «Երանելիները» քարոզն անվանել է «կատարյալ կյանքի սահմանդարություն» և բացատրել է, որ «Իր Լեռան Քարոզում Վարդապետը մեզ համար որոշակիորեն բացահայտել է Իր սեփական բնույթը, որը կատարյալ էր … և դրանով մեզ ծրագիր է տվել մեր սեփական կյանքի համար» (Որոշումներ հաջողակ կյանքի համար [1973], 56–57)։ Ուսումնասիրելիս խորհեք, թե այս քարոզում Քրիստոսի առաջարկած օրհնություններն ինչու են շատ ավելի արժեքավոր, քան աշխարհի կողմից մեզ առաջարկվող օրհնությունները։

Երանելիները Ամերիկա մայրցամաքներում

Կարդացեք 3 Նեփի 12.1–12 հատվածները և նշեք «երանելի» բառը և այդ հատվածներում Փրկչի նշած բոլոր օրհնությունները։ Նկատի ունեցեք, որ այդ հատվածներում «երանելի» բառը նշանակում է խիստ հաջողակ կամ սիրված Աստծո կողմից։

  • Այս հատվածներում Փրկչի նշած բոլոր օրհնություններն ի՞նչ են պատմում ձեզ Նրա և Նրա Հոր մասին։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածից, հետևյալն է․ Երկնային Հայրը և Հիսուսը կօրհնեն մեզ, եթե ձգտենք հետևել Նրանց խորհրդին։

Կարդացեք 3 Նեփի 12.1–2 հատվածները և նշեք, թե ինչ է խնդրում Փրկիչը մեզ անել, եթե փնտրում ենք Իր և Իր Հոր՝ մեզ առաջարկած օրհնությունները։

Նկար
պատկերակ, գրառում
  1.  Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Աստված օրհնում նրանց, որոնք «ուշք [են դարձնում] տասներկուսի խոսքերին, որոնց [Նա] ընտրել է» (3 Նեփի 12.1

  • Աստված ինչպե՞ս է օրհնել ձեզ կամ ձեր ճանաչած այլ մարդկանց՝ մարգարեների և առաքյալների խոսքերին ուշադրություն դարձնելու համար։

Փնտրեք օրհնություններ

Կրկին կարդացեք 3 Նեփի 12.3–12 հատվածները՝ այս անգամ փնտրելով, թե Փրկիչը որ պայմանը որ օրհնությանն է վերագրում։ Կարող եք այդ պայմաններն օրհնություններից տարբերվող ձևով նշել, օրինակ՝ այլ գույնով կամ գունանշելու փոխարեն շրջանի մեջ վերցնելով։

Այս հատվածներից ընտրեք մեկ օրհնություն, որը ցանկանում եք ստանալ։ Նշեք այն գործողությունը կամ պայմանը, որը բերում է այդ օրհնությանը։ Ուսումնասիրեք այդ գործողությունը կամ պայմանը՝ օգտվելով առկա աղբյուրներից, օրինակ՝ Սուրբ գրքերի ուղեցույցից, Gospel Library հավելվածից, Թեմաների ուղեցույցից կամ էջատակի ծանոթագրություններից։

Կարող եք օգտագործել նաև այս դասի «Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ» բաժնում ներկայացված Երանելիների աղյուսակը։

  • Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե ի՞նչ է պահանջվում նրանցից, ովքեր ցանկանում են ունենալ ձեր ուսումնասիրած օրհնությունը։

  • Փրկիչն ինչպե՞ս է ցույց տվել այդ գործողությունը կամ պայմանը։ Նրա օրինակն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող եք փնտրել այդ օրհնությունը։

Հիշեք, որ Երկնային Հայրը կօրհնի մեզ Իր ժամանակին և Իր ձևով, քանի որ Նա սիրում է մեզ (Տես Վարդապետություն և Ուխտեր 88.64։)

  1. Կատարեք հետևյալ վարժությունը.

Այժմ, երբ բացահայտեցիք, թե որ օրհնությունն եք ցանկանում և ուսումնասիրեցիք ինչպես հրավիրել այն ձեր կյանք, կազմեք այդ օրհնությունը փնտրելու ծրագիր։ Հետևյալ հարցերը կարող են օգտակար լինել.

  • Ի՞նչ հստակ բաներ կարող եք անել՝ այդ օրհնությանը ձգտելու համար։

  • Ե՞րբ եք նախատեսում սկսել։

  • Ի՞նչ խոչընդոտներ կարող են հանդիպել ճանապարհին, և ինչպե՞ս կարող եք հաղթահարել դրանք։