Սեմինարիա
Վարդապետության սերտում․ 3 Նեփի 12.48. «Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»


«Վարդապետության սերտում․ 3 Նեփի 12.48. «Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. 3 Նեփի 12.48», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. 3 Նեփի 12.48

«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»

Նկար
երիտասարդ կինը խորհում է

3 Նեփի 12 գլուխն ուսումնասիրելիս իմացաք Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր նման կատարյալ դառնալու մասին։ Այս դասը կօգնի ձեզ մտապահել 3 Նեփի 12.48 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական սուրբգրային արտահայտությունը, բացատրել այս հատվածի վարդապետությունը և իրական կյանքի իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Բացատրեք և մտապահեք

Նախորդ դասի ընթացքում սովորեցիք հետևյալ ճշմարտությունը․ Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ մենք դառնանք կատարյալ, ինչպես Նա է և մեր Հայրը Երկնքում։

Պատկերացրեք, որ մի ընկեր ունեք, որը հավատում է, թե Աստված մեզնից չունի այլ ակնկալիքներ, բացի սիրալիր և ուրիշների հանդեպ հարգալից լինելը։

  • Ինչպե՞ս կբացատրեք 3 Նեփի 12.48 հատվածն այնպես, որ այն նպաստի ձեր ընկերոջ հասկացողությունը խորացնելուն։

3 Նեփի 12.48 հատվածի հիմնական սուրբգրային արտահայտությունն է․ «Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։ Օգտագործեք հետևյալ մեթոդը կամ ձեր ընտրությամբ մեկ այլ մեթոդ, որը կօգնի ձեզ մտապահել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը։

Թղթի կենտրոնում գրեք «3 Նեփի 12.48»։ Էջի մի անկյունում գրեք «Եղեք կատարյալ»։ Մյուս անկյունում գրեք «ճիշտ ինչպես ես»։ Մեկ այլ անկյունում գրեք «կամ ձեր Հայրը, որ երկնքում է»։ Վերջին անկյունում գրեք «կատարյալ է»։ Փորձեք մտապահել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը, որի համար մատիտով կամ մատով ճիշտ հերթականությամբ հպեք յուրաքանչյուր արտահայտությանը՝ սկսելով կենտրոնում գրված հղումից։ Օգտակար կլինի, եթե բառերին հպելիս ուսանողները բարձրաձայն ասեն դրանք։ Այսպես մի քանի անգամ կրկնելուց հետո փորձեք անգիր կրկնել հղումը և ամբողջ արտահայտությունը։

Գործնական կիրառում

Մի քանի րոպե տրամադրեք և վերանայեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–12-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023): Ընտրեք սկզբունքներից մեկը՝ ավելի խորը ուսումնասիրության համար:

  • Ձեր ընտրած սկզբունքն ինչպե՞ս համառոտ կբացատրեիք մեկին, որը ծանոթ չէ դրան։

Օգտագործեք հետևյալ սցենարը, որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել 3 Նեփի 12.48 հատվածում ուսուցանվող Փրկչի ուսմունքները և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Ջոնը երիտասարդ տղա է, որը հավատում է Աստծուն։ Սակայն կան ավետարանի որոշ կողմեր, որոնց մասին մտածելը նրան դուր չի գալիս։ Դրանցից մեկը կատարյալ դառնալու Փրկչի հորդորն է։ Նա փորձել է փոփոխություններ անել ու ավելի քրիստոսանման դառնալ, բայց նրան չի հաջողվել։ Ջոնին թվում է, որ արդեն ձախողել է, և որ կատարելությունն իր համար անհնար բան է։

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության տեսանկյունից

Վարդապետության սերտման հիմնական փաստաթուղթն ուսուցանում է, որ դժվարին խնդրի բախվելիս մենք կարող ենք «վերաձևակերպել հարցը» (հարցն այլ տեսանկյունից տեսնելու համար) և գաղափարները տեսնել ըստ Տիրոջ ճշմարտության չափանիշի, այլ ոչ թե ընդունելով աշխարհի եզրահանգումները կամ ենթադրությունները» (էջ 3)։ Հետևյալ հարցերը կարող են օգնել այդ գործընթացում։

Նկար
պատկերակ, գրառում
Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ըստ ձեզ՝ Տերն ինչպե՞ս է տեսնում կատարելությունն՝ ի տարբերություն աշխարհի։

  • Փրկության ծրագրի և Հիսուս Քրիստոսի Քավության մեր իմացությունը ինչպե՞ս է օգնում մեզ ավելի լավ հասկանալ այն, ինչ Փրկիչն ուսուցանում է 3 Նեփի 12.48 հատվածում։

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Ինչպե՞ս կարող եք 3 Նեփի 12.48 հատվածից սովորածն օգտագործել Ջոնի՝ կատարյալ լինելու մտահոգության համար։

Կարդացեք հետևյալ սուրբ գրություններից առնվազն երեքը՝ փնտրելով լրացուցիչ գաղափարներ կատարյալ դառնալու այնպես, ինչպես Հիսուսն է ուսուցանում։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցին.

  • Ձեր գտած գաղափարներն ինչպե՞ս կարող են օգնել Ջոնին լուծել իր մտահոգությունը։

Գործեք հավատքով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–7-ը Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում և փնտրեք, թե ինչ կարող է անել Ջոնը հավատքով գործելու համար։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերից երեքին․

  • Ըստ ձեզ՝ այս ուսմունքներից որո՞նք կարող են օգնել Ջոնին։ Ինչո՞ւ։

  • Ինչի՞ համար կարող է աղոթել Ջոնը, որը կարող է օգնել նրան իր իրավիճակում։

  • Ի՞նչ կառաջարկեիք Ջոնին անել «հավատքով ապրելու համար», մինչև նա ավելի խորությամբ հասկանա կատարյալ դառնալու իր ներուժը։

  • 3 Նեփի 12.48 հատվածում կատարելության մասին սովորածն ինչպե՞ս կարող է ազդել ձեր զգացողությունների և գործողությունների վրա։