Սեմինարիա
3 Նեփի 11.12–17․ «Առաջ եկեք ինձ մոտ»


«3 Նեփի 11.12–17․ «Առաջ եկեք ինձ մոտ»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 11.12–17», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 11.12–17

«Առաջ եկեք ինձ մոտ»

Նկար
Հիսուս Քրիստոսն Իր ձեռքերի վերքերը ցույց է տալիս մի նեփիացի կնոջ

Որպես Երկնային Հոր Սիրելի Որդի ներկայանալուց հետո Հիսուս Քրիստոսը մարդկանց առաջարկեց անձամբ վկայել, որ Ինքը սպանվել է աշխարհի մեղքերի համար։ Մարդիկ մեկ առ մեկ մոտենում էին Նրան ու շոշափում Նրա կողի վերքը և բևեռների նշանները Նրա ձեռքերի և ոտքերի վրա։ Այս դասը կօգնի ձեզ ստանալ կամ ամրապնդել ձեր վկայությունն այն մասին, որ Հիսուս Քրիստոսը տառապել և մահացել է ձեզ համար։

Պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար

Մտածեք, թե նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հրավերը որքանո՞վ է կիրառելի ձեզ համար։

Ես խնդրում եմ ձեզ, որ պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար։ Աշխատեք դրա համար: Պահպանեք այն։ Հոգ տարեք դրա մասին։ Զարգացրեք, որ այն աճի։ Սնուցեք այն ճշմարտությամբ։ Մի աղտոտեք այն անհավատ տղամարդկանց և կանանց կեղծ փիլիսոփայություններով, իսկ հետո զարմացեք, թե ինչու է ձեր վկայությունը նվազում: (Ռասսել Մ․ Նելսոն, «Ընտրություններ հավերժության համար» [համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, 15-ը մայիսի, 2022 թ․], ChurchofJesusChrist.org

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է կարևոր, որ յուրաքանչյուր մարդ «պատասխանատվություն ստանձնի» իր վկայության համար։

Ամենակարևոր ճշմարտություններից մեկը, որի մասին կարող ենք վկայել, այն է, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է և աշխարհի Փրկիչը։ Խորհեք, թե մարդիկ ինչու պետք է իմանան սա Նրա մասին։ Կարող եք ուսումնասիրել Հովհաննես 14.6 և Մոսիա 3.17 սուրբ գրությունները, որոնք կօգնեն ձեզ տեսնել պատճառներից մի քանիսը։

Գնահատեք, թե ինչպիսի հավատք և զգացմունքներ ունեք Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ ձեր օրագրերում պատասխանելով հետևյալ հարցերին․

  • Արդյո՞ք զգում եք, որ ունեք վկայություն Հիսուս Քրիստոսի մասին որպես Աստծո Որդի և աշխարհի Փրկիչ։

  • Ի՞նչն է նպաստել, որ Փրկչի մասին այդ զգացողությունն ունենաք։

Այսօր ուսումնասիրելու եք Հիսուս Քրիստոսի սրբազան շփումը նեփիացիների հետ։ Ուսումնասիրության ընթացքում մտածեք, թե ինչ կարող եք անել՝ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանալու կամ այն ամրապնդելու համար։

Հիսուս Քրիստոսը նեփիացիներին առաջարկում է զգալ Իր վերքերի նշանները

Նկար
Քրիստոսը հայտնվում է նեփիացիներին Լիառատ երկրի տաճարում

Հիշեք, որ երբ մի խումբ նեփիացիներ հավաքվել էին Լիառատ երկրի տաճարում, Հարություն առած Տերն իջավ երկնքից։ Նա հայտարարեց, որ Ինքը Հիսուս Քրիստոսն է, և որ Ինքը փառավորել է Հորը՝ տառապանք կրելով աշխարհի մեղքերի համար (տե՛ս 3 Նեփի 11.1–11)։ Տղամարդկանցից, կանանցից ու երեխաներից կազմված բազմությունը մոտ 2500 հոգուց էր բաղակցած (տե՛ս 3 Նեփի 17.25

Կարդացեք 3 Նեփի 11.12–15 հատվածը՝ փնտրելով Հարություն առած Տիրոջ առաջին հրավերը մարդկանց։ Կարող եք դիտել նաև «Հիսուս Քրիստոսը հայտնվում է հնագույն Ամերիկա աշխարհամասում» տեսանյութի 13:29–16:03 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

Ուսումնասիրելու ընթացքում փորձեք մտովի ձեզ որպես այդ բազմության մաս պատկերացնել։ Սուրբ գրությունների իրադարձությունները կամ գաղափարները մտովի պատկերացնելը կարող է հրավիրել Սուրբ Հոգուն ուղեկցել ձեզ ուսումնասիրության ընթացքում։ Գրի առեք բոլոր այն մտքերն ու զգացողությունները, որոնք գալիս են ուսումնասիրելու, խորհելու և մտովի պատկերացնելու ընթացքում։

Նկար
ինչ-որ մեկը շոշափում է Փրկչի ձեռքերը
  • Ըստ ձեզ՝ մարդիկ ի՞նչ էին զգում, երբ տեսնում էին Փրկչին և «մեկ առ մեկ» շփվում էին Նրա հետ (3 Նեփի 11.15):

  • Այս պատմության ո՞ր մասերն եք ընտրել պատկերացնելու համար։ Դա անելիս ի՞նչ մտքեր և զգացողություններ ունեցաք։

  • Այս հատվածներն ի՞նչ են ձեզ սովորեցնում այն մասին, թե Փրկիչն ինչ է ցանկանում յուրաքանչյուրիս համար։

Ահա մի սկզբունք, որը կարող ենք սովորել այս սրբազան պատմությունից․ Հիսուս Քրիստոսը հրավիրում է ինձ անձնական վկայություն ստանալ, որ Նա է Փրկիչն աշխարհի։ Կարող եք այս սկզբունքը գրել ձեր սուրբ գրքերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում։

Խոսելով Փրկչի անձնական հրավերի և նեփիացիների շրջանում կատարած ծառայության մասին՝ Նախագահող եպիսկոպոսության եպիսկոպոս Ջեռալդ Կոսեն ուսուցանել է․

Այս վեհ տեսարանը Մորմոնի Գրքի գագաթնակետն է: Ավետարանի ողջ «բարի լուրը» պարփակված է Փրկչի այս պատկերում, որտեղ Նրա քնքշորեն մեկնված «ողորմության բազուկները» [Ալմա 5.33] հրավիրում են յուրաքանչյուրին գալ Իր մոտ և ստանալ Իր Քավության օրհնությունները։ …

… Այնպես, ինչպես Հիսուսը հրավիրեց նեփիացի աշակերտներից ամեն մեկին զգալ Իր վերքերը, Նա մեռավ յուրաքանչյուրիս համար, անհատապես, կարծես թե դուք կամ ես միակ մարդը լինեինք երկրի վրա։ Նա մեզ անհատական հրավեր է հղում՝ գալ Իր մոտ և ճաշակել Իր Քավության հրաշալի օրհնությունները: (Ջեռալդ Կոսե, «Կենդանի վկայություն կենդանի Քրիստոսի մասին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020 թ․, 39–40)։

  • Ի՞նչ եղանակներով կարող ենք մեր սեփական վկայությունը ստանալ այն մասին, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է։

«Օվսաննա՜»

Նեփիացիները խորապես հուզված էին Փրկչի հետ անձամբ շփում ունենելուց։

Կարդացեք 3 Նեփի 11.16–17 հատվածները և փնտրեք, թե բազմությունն ինչպես էր արձագանքել Հարություն առած Տիրոջ հետ ունեցած փորձառությունից հետո։

Կարող է օգտակար լինել իմանալը, որ օվսաննա բառը եբրայերեն բառ է, որը նշանակում է «փրկիր հիմա» կամ «խնդրում ենք, փրկիր մեզ»։ Այն բոլոր սուրբ գրություններում օգտագործվում է որպես փառաբանման և աղաչանքի արտահայտություն և դարձել է Մեսիայի հայտնության նշանավորումը բոլոր դարերում (տե՛ս Աստվածաշնչի բառարան, «Օվսաննա», Սուրբ գրքերի ուղեցույց, «Օվսաննա», scriptures.ChurchofJesusChrist.org

Հետևյալը կօգնի ձեզ արտահայտել ձեր զգացումները Փրկչի մասին կամ ուսունասիրություն կատարել այն մարդկանց վերաբերյալ, որոնք կիսվել են Փրկչի մասին իրենց վկայությամբ։

  1. Ընտրեք հետևյալ վարժություններից մեկը․

  1. Կիսվեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր անձնական վկայությամբ՝ գրելով նամակ որևէ մեկին, ում կարծում եք, որ ձեր վկայությունը կարող է օգուտ տալ։

  2. Ընտրեք սուրբ գրությունների որևէ հատված կամ հիմն, որը նկարագրում է ձեր զգացողություններն այն մասին, թե ով է Հիսուս Քրիստոսը և ինչ է արել ձեզ համար։ Գրեք համառոտ բացատրություն, թե այդ հատվածը կամ հիմնը ինչու է կարևոր ձեզ համար։

  3. Գրեք որևէ բանաստեղծություն կամ երգի բառեր, որոնք նկարագրում են ձեր զգացմունքները Հիսուս Քրիստոսի մասին։

  4. Ուսումնասիրեք մեկ այլ անձի վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին։ Ամփոփեք, թե ինչ ուսումնասիրեցիք և ինչ զգացիք այդ պատմության արդյունքում։ Ահա մի քանի օրինակ․ Ալմա 26.1–16, 35–37 կամ «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» (ChurchofJesusChrist.org