Սեմինարիա
3 Նեփի 11.1–11․ «Ես եմ Հիսուս Քրիստոսը»


«3 Նեփի 11.1–11․ «Ես եմ Հիսուս Քրիստոսը»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 11.1–11», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 11.1–11

«Ես եմ Հիսուս Քրիստոսը»

Նկար
Հիսուս Քրիստոսն երկնքից իջնում է Լիառատ երկրի տաճար

Երբ նեփիացիները տաճարի շուրջը հավաքված խոսում էին Հիսուս Քրիստոսի մահվան նշանների մասին, Փրկիչն «իջավ ու կանգնեց նրանց մեջտեղում» (3 Նեփի 11.8)։ Նա ուսուցանեց նրանց Իր առաքելությունն ու այն ամենը, ինչ արել էր նրանց համար։ Այս դասը կարող է նպաստել, որ ավելի մեծ սեր և երախտագիտություն զարգացնեք Հիսուս Քրիստոսի հանդեպ այն բանի համար, թե ով է Նա և ինչ է արել ձեզ համար։

Ակնկալում

  • Երբ եք այնքան շատ սպասել ինչ-որ բանի, որ չեք համբերել մինչև դա տեղի ունենա։ Որքա՞ն երկար եք սպասել։ Ի՞նչ զգացիք այն ի վերջո ունենալուց հետո։

Մորմոնի Գրքում մենք իմանում ենք, որ իրադարձությունը, որին նեփիացիաների շատ սերունդներ սպասում էին, Աստծո Որդու աշխարհ գալն էր։ Այն ժամանակներից ի վեր, երբ Լեքին և Սարիան իրենց երեխաներին Երուսաղեմից տարան անապատ, նրանք գիտեին, որ 600 տարի անց Աստված ուղարկելու է իր Որդուն որպես «աշխարհի Փրկիչ» (1 Նեփի 10.4

Նրանք նաև հասկանում էին, որ Հիսուս Քրիստոսը մի օր գալու է նեփիացիների մոտ՝ խոստացված երկիր (տե՛ս 1 Նեփի 12.6, 2 Նեփի 26.1, Ալմա 45.9–103 Նեփի 11 հատվածում կարող ենք կարդալ այս երկար սպասված հայտնության մասին։

Նեփիացիների և լամանացիների շրջանում ոչ բոլորը ճիշտ ընկալում ունեին Հիսուս Քրիստոսի մասին։ Այսօր նույնպես մարդիկ սխալ ընկալումներ ունեն Հիսուս Քրիստոսի մասին, ոմանք նույնիսկ մերժում են Նրա գոյությունը։ Ոմանք հավատում են, որ Հիսուսը մեծ առաջնորդ էր, բայց չեն ընդունում, որ Նա Աստծո Որդին էր։

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է կարևոր մեզ համար ճիշտ ընկալում ունենալ այն մասին, թե ով է Հիսուս Քրիստոսը։

  • Ի՞նչը կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ, թե ով է Հիսուս Քրիստոսը և ինչ է արել մեզ համար։

Երբ Հիսուս Քրիստոսը հայտնվեց նեփիացիներին, և՛ Նա, և՛ Երկնային Հայրը կարևոր հայտարարություններ արեցին այն մասին, թե Ով է նա։ Այսօր ուսումնասիրելու ընթացքում ուշադրություն դարձրեք, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչ են ցանկանում, որ իմանաք Փրկչի և ձեզ համար Նրա կատարած գործերի մասին։

Նախորդ դասին գուցե սկսել եք կազմել ցուցակ, որում ներառում եք այն, ինչ սովորում եք Հիսուս Քրիստոսի մասին Նեփիի երրորդ գրքի ուսումնասիրությունից։ Եթե դեռ չեք սկսել կազմել ցուցակը, սկսեք հիմա կազմել այն ձեր օրագրում և լրացրեք դասի ընթացքում։

Հիսուս Քրիստոսը հայտնվում է Նեփիացիներին

Կարդացեք 3 Նեփի 11.1–11 հատվածները և փնտրեք մանրամասներ Լիառատ երկրի տաճարում հավաքված մարդկանց խմբին Հիսուս Քրիստոսի հայտնվելու մասին։ Կարող եք դիտել նաև «Հիսուս Քրիստոսը հայտնվում է հնագույն Ամերիկա աշխարհամասում» տեսանյութի 11:19–13:29 հատվածը։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ 

  • Ի՞նչն ամենից շատ տպավորեց ձեզ այդ հատվածների ուսումնասիրությունից։

  • Եթե այնտեղ լինեիք, ի՞նչ բառերով կնկարագրեիք ձեր մտածածն ու զգացածը։ Ինչո՞ւ։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն այսպես է նկարագրել Հիսուս Քրիստոսի հայտնվելը և այն, ինչ Նա ասաց մարդկանց․

Այդ հայտնությունը և այդ հայտարարությունը Մորմոնի Գրքի ամբողջ պատմության ամենակարևոր և բարձրագույն կետն է: …

Բոլորը նրա մասին էին խոսում, երգում ու երազում էին նրա մասին և աղոթում նրա հայտնվելու համար, և ահա նա փաստորեն այստեղ էր: Ամենակարևոր օրը նրանց համար: Աստված, որն ամեն խավար գիշերը առավոտվա լույս է դարձնում, ժամանել էր (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Քրիստոսը և Նոր ուխտը. Մորմոնի Գրքի մեսիական ուղերձը [1997], 250–51)

Հիսուս Քրիստոսի առաջին խոսքերը, որոնք ասել էր նեփիացիներին, օգնում են մեզ հասկանալ, թե ով է Նա և ինչ է արել մեզ համար։

Կրկին կարդացեք 3 Նեփի 11.10–11 հատվածները և ուշադրություն դարձրեք, թե Հիսուս Քրիստոսն ինչ բառեր ու արտահայտություններ էր օգտագործում՝ նկարագրելու Ինքն իրեն և այն, ինչ արել է մեզ համար։ Այս ճշմարտություններն անպայման ավելացրեք ձեր օրագրի ցուցակին։

3 Նեփի 11.10–11 հատվածը վարդապետության սերտման հատված է։ Վարդապետության սերտման հատվածները կարող եք նշել աչքի ընկնող ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք որևէ հարցի կամ իրավիճակի համար կիրառել այս հատվածում ուսուցանված վարդապետությունը:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ ճշմարտություններ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին։

  • Այս ճշմարտություններից ո՞րն եք համարում հատկապես կարևոր։ Ինչո՞ւ։

Հիսուս Քրիստոսը կատարեց Հոր կամքը

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածներից այն է, որ Հիսուս Քրիստոսը կատարեց Հոր կամքը՝ Իր վրա վերցնելով աշխարհի մեղքերը։

Այս ճշմարտության մեր ընկալումը կարող ենք խորացնել՝ ավելի խորությամբ ուսումնասիրելով Հիսուս Քրիստոսի այն արտահայտությունները, որոնք նա օգտագործել է Իր արածը նկարագրելու համար։ 3 Նեփի 11.11 հատվածի հետևյալ արտահայտությունն արտագրեք ձեր օրագրում՝ կողքին կամ տակը տեղ թողնելով գրելու համար։

  • Ես խմեցի այն դառը բաժակից, որը Հայրը տվեց ինձ։

  • [Ես] փառավորեցի Հորը՝ վերցնելով ինձ վրա աշխարհի մեղքերը։

  • Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե։

Ուսումնասիրեք հետևյալ հղումներից առնվազն երեքը՝ փնտրելով ուսմունքներ, որոնք կարող են օգնել ավելացնել ձեր ընկալումն այն մասին, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը մեզ համար։ Արտահայտությունների կողքին գրեք, թե որ սուրբ գրություններն օգնեցին ձեզ, և ինչ սովորեցիք։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն մեկին.

  • Հիմնվելով այսօր ձեր զգացածի վրա՝ ի՞նչ եք ցանկանում պատմել մարդկանց Հիսուս Քրիստոսի մասին։

  • Ի՞նչ եք ցանկանում անել ձեր կյանքում՝ ելնելով նրանից, ինչ հասկանում կամ զգում եք Հիսուս Քրիստոսի վերաբերյալ։

  • Ինչո՞ւ արժե հետևել Հիսուս Քրիստոսին ամբողջ կյանքում։