Սեմինարիա
Վարդապետության սերտում․ 3 Նեփի 11.10–11․ «Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»


«Վարդապետության սերտում․ 3 Նեփի 11.10–11․ «Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում․ 3 Նեփի 11.10–11», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում․ 3 Նեփի 11.10–11

«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»

Նկար
Քրիստոսը դիմում է նեփիացիներին

3 Նեփի 11 գլխի ուսումնասիրությունից իմացաք, որ Հիսուս Քրիստոսը հայտնվեց նեփիացիներին։ Նա նրանց պատմեց, որ կատարել է Երկնային Հոր կամքը՝ իր վրա վերցնելով աշխարհի մեղքերը։ Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել 3 Նեփի 11.10–11-ի վարդապետության սերտման հատվածն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները։

Մտապահեք և բացատրեք

3 Նեփի 11.10–11 հատվածների հիմնական սուրբգրային արտահայտությունն է՝ «Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»։ Հատված 11-ի այս մասը կարող եք որևէ ձևով նշել, որպեսզի տարբերվի հատվածի մնացած տեքստից։

Սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը կարդացեք մի քանի անգամ, ինչը կօգնի ձեզ մտապահել այն։ Կամայական պահի ընդհատեք մտապահելը և նայեք Հիսուս Քրիստոսի հետևյալ նկարներին՝ խորհելով Նրա արածի կարևորության մասին։

Նկար
Քրիստոսը Գեթսեմանիում և Քրիստոսը խաչի վրա

Նախորդ դասին քննարկեցիք 3 Նեփի 11.11 հատվածի այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը կատարեց Հոր կամքը՝ Իր վրա վերցնելով աշխարհի մեղքերը։

Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը, որը քիչ բան գիտի Հիսուս Քրիստոսի մասին, խնդրել է ձեզ Նրա մասին ուսուցանել այն, ինչ գիտեք։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցին.

  • Օգտագործելով ճշմարտությունը և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը՝ ինչպե՞ս կբացատրեք, թե ինչ է արել մեզ համար Հիսուս Քրիստոսը, և ինչու է դա կարևոր։

Գործնական կիրառում

Համառոտ վերանայեք հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները, որոնք ուսուցանվում են «Ձեռք բերել հոգևոր գիտելիք» բաժնի 5–12-րդ պարբերություններում (Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ (2023)):

Ձեր օրագրում ամփոփեք հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները՝ յուրաքանչյուրը բացատրելով մեկ նախադասությամբ։

Խորհեք հետևյալ իրավիճակի շուրջ.

Ջեսիկան սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել ընկերների նոր խմբի հետ։ Այդ ընկերները չեն հետևում Հիսուս Քրիստոսին, բայց Ջեսիկան նկատում է, որ նրանք կարծես երջանիկ են իրենց կյանքում՝ չճանաչելով Աստծուն։ Ջեսիկային ուսուցանել են հավատալ և հետևել Հիսուս Քրիստոսին։ Նա երջանկությունը մշտապես կապել է Հիսուս Քրիստոսին հնազանդվելու հետ, բայց սկսում է տարակուսել, թե որքանով է կարևոր Նրան հետևելը։

Հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները կարող են օգնել այնպիսի իրավիճակներում, ինչպիսին Ջեսիկայինն է։

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության տեսանկյունից

Հետևյալ աղյուսակն արտագրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, որը կօգնի տեսնել, թե Ջեսիկան ինչպես կարող է իր անհանգստությունը հավերժության տեսանկյունից քննել։ Հետո լրացրեք աղյուսակը՝ թվելով երկու սյունակներին համապատասխանող բոլոր պատճառներն ու արդյունքները։ Աջ սյունակը լրացնելիս անպայման ներառեք 3 Նեփի 11.10–11 հատվածների գաղափարները։

Հետևել ուրիշներին

Հետևելով Հիսուս Քրիստոսին

Պատճառներ․

Հետևել ուրիշներին

Հետևելով Հիսուս Քրիստոսին

Արդյունքներ․

Հետևել ուրիշներին

Հետևելով Հիսուս Քրիստոսին

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Որքանո՞վ էր օգտակար այս եղանակով մտածել Ջեսիկայի տարբերակների մասին:

  • 3 Նեփի 11.10–11 հատվածներից բացի, աստվածայնորեն սահմանված ի՞նչ այլ աղբյուրներ կարող են օգնել Ջեսիկային հասկանալ Հիսուս Քրիստոսին հետևելու կարևորությունը։

  • Ի՞նչ կարող է անել Ջեսիկան՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած իր հավատքը մեծացնելու և ավելի պատրաստակամորեն Նրան հետևելու համար։

Մտածեք, թե այսօր սովորածն ինչպե՞ս կարող է օրհնել ձեր կամ ձեզ ծանոթ որևէ մեկի կյանքը։ Գործեք ըստ այն հոգևոր հուշումների, որոնք գուցե ստանաք դասի ընթացքում։