Սեմինարիա
Մոսիա 21–24, Մաս 2. Դիմեք Տիրոջը փորձություններից ազատվելու համար


«Մոսիա 21–24, Մաս 2. Դիմեք Տիրոջը փորձություններից ազատվելու համար», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 21–24, Մաս 2», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 21–24, Մաս 2

Դիմեք Տիրոջը փորձություններից ազատվելու համար

Նկար
երիտասարդ տղան դիմում է սուրբ գրություններին

Ինչպե՞ս եք արձագանքում, երբ փորձություններ ու դժվարություններ եք ունենում: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ որոշ մարդիկ ավելի են մոտենում Տիրոջը, մինչդեռ մյուսները հեռանում են Նրանից: Մոսիա 21–24 գլուխներից իմանում ենք, որ Լիմքիի ժողովուրդը և Ալմայի ժողովուրդը դիմեցին Տիրոջը ուժեղանալու և գերությունից ազատում ստանալու համար: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ ապավինել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, որպեսզի օգնեն ձեզ անցնել ձեր փորձությունների միջով:

Ինչպես արձագանքել փորձություններին

Նախորդ դասին ձեզ առաջարկվել էր մտածել ձեր ներկայիս կամ անցյալի որևէ փորձության մասին: Մոսիա 21–24 գլուխներն ուսումնասիրելիս դուք գուցե որոշ ճշմարտություններ եք սովորել, որոնք օգնել են ձեզ հասկանալ, թե Տերն ինչու է թույլ տալիս, որ փորձություններ ունենաք: Այսօր կրկին մտածեք ձեր փորձությունների մասին, բայց այս անգամ ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք արձագանքել դրանց: Կարող եք գրի առնել ձեզ հանդիպած խոչընդոտներն ու ձեր ունեցած հաջողությունները և այն, թե ինչպես եք զգացել Տիրոջ ազդեցությունը կամ օրհնությունները:

Տիրոջ՝ ազատման զորությունը

Դուք գուցե հիշում եք Լիմքիի ժողովրդի (Նեփիի երկրում) և Ալմայի ժողովրդի (Հելամի երկրում) մասին ուսումնասիրությունը: Նրանք երկուսն էլ դժվար փորձությունների ենթարկվեցին Լամանացիների կողմից գերության մեջ գտնվելու ժամանակ: Այս նկարում պատկերված են Մոսիա 21–24 գլուխներում նկարագրված նրանց արշավները:

Նկար
Մոսիա 21–24 գլուխներում նկարագրված վայրերի պատկերը

Այսօր դուք կսովորեք, թե Տերն ինչպես գերությունից ազատեց մարդկանց երկու խմբերին և ուղարկեց նրանց Զարահեմլայի երկիր: Ուսումնասիրելիս մտածեք ձեր փորձությունների մասին և փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ ճանաչել, թե Տերն ինչ եղանակներով է Իր ազատման զորությունը գործադրում ձեր կյանքում:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատկերեք հետևյալ աղյուսակը: Յուրաքանչյուր վանդակում մի քանի պատասխան գրելու համար տարածք թողեք:

Սուրբ գրություններում կարդացեք խմբերից առնվազն մեկի պատմությունը և աղյուսակում կատարեք նշումներ այն մասին, թե նրանք ինչպես ազատվեցին իրենց փորձություններից: Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել բոլոր այն բառերը կամ արտահայտությունները, որոնք տպավորիչ են ձեզ համար:

Մոսիա 21–24. ուժ և ազատում

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024). «Մոսիա 21–24, Մաս 2. Դիմեք Տիրոջը փորձություններից ազատվելու համար»

Լիմքիի ժողովուրդը
Մոսիա 21.13–16, 36, 22.1–13, 29.18–20

Ալմայի ժողովուրդը
Մոսիա 23.25–29, 24.8–25

Ի՞նչ գործողությունների դիմեց ժողովուրդը՝ Տիրոջ օգնությունը ստանալու համար:

Տերն ինչպե՞ս էր մասնակցում նրանց ազատմանը:

Ի՞նչ սիրելի արտահայտություններ ունեք այս հատվածներում, որոնք պետք է հիշել:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ժողովուրդները ի՞նչ գործողությունների դիմեցին Տիրոջ օգնությունը ստանալու համար:

    • Այդ պատմություններն ուսումնասիրելիս ի՞նչ սովորեցիք Տիրոջ և Նրա զորության մասին:

    • Ձեր ուսումնասիրած հատվածներից մեկից ի՞նչ արտահայտություն առանձնացրիք, որը ձեզ դուր եկավ:

Ինչպե՞ս ճանաչել Տիրոջ զորությունը և ցնծալ Տիրոջ զորությամբ

Ի թիվս բազմաթիվ ճշմարտությունների, որոնք կարող ենք սովորել այս հատվածներից, ձեր ուսումնասիրություններում գուցե նկատած լինեք, որ երբ դիմում ենք Երկնային Հորը, Նա զորակցում է մեզ մեր փորձությունների ժամանակ և ազատում է մեզ Իր ժամանակին (տես Մոսիա 21.14–16): Մենք նաև իմանում ենք, որ երբ պատրաստակամությամբ և համբերությամբ դիմանում ենք մեր փորձություններին, Տերը կարող է զորացնել մեզ, որպեսզի հեշտությամբ կրենք մեր բեռները (տես Մոսիա 24.15):

  • Տիրոջ մասին այս գիտելիքն ինչպե՞ս կարող է ազդել փորձություններին արձագանքելու ձեր եղանակի վրա:

  • Տերն ինչպե՞ս է աջակցել և զորացրել ձեզ կամ ձեզ ծանոթ որևէ մեկին՝ որևէ փորձության դիմանալու կամ որևէ բեռ կրելու համար: Ինչպե՞ս է այս փորձառությունն ազդել Նրա հանդեպ ունեցած ձեր զգացմունքների վրա:

Դիտեք «Զգալ Տիրոջ սերը և բարությունը փորձությունների ժամանակ» տեսանյութը (4:18) այստեղ՝ ChurchofJesusChrist.org: Փնտրեք, թե սուրբ գրություններում ձեր գտած ճշմարտությունները կամ արտահայտությունները ինչպես կարող են առնչվել Գուտիերեսի ընտանիքի փորձառությանը:

Ձեր հաջորդ քայլերը

Մտածեք, թե ինչ սովորեցիք այսօր, որը կարող է օգնել ձեզ դիմակայել ձեր փորձություններին:

  1. Կատարեք հետևյալ ցուցումները.

    Դասի ընթացքում ձեր կազմած աղյուսակին նոր սյունակ ավելացրեք և այդ սյունակի վերևի տողն անվանեք «Ես»: Ապա նոր սյունակում լրացրեք հետևյալ հարցերի պատասխանները (եթե նոր սյունակ ավելացնելու տեղ չկա, հարցերին պատասխանեք ձեր օրագրի առանձին հատվածում):

    • Ի՞նչ գործողություններ կարող եք կատարել՝ ձեր փորձություններում Տիրոջ օգնությունն ավելի մեծ չափով ստանալու համար:

    • Այսօր ի՞նչ սովորեցիք Տիրոջ մասին, որը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե Նա ինչ տեսակի օգնություն կամ ուժ կարող է տալ:

    • Ձեր կարծիքով ձեր ուսումնասիրած հատվածներից ո՞ր բառերը կամ արտահայտությունները կարող են առնչվել ձեր կյանքի իրավիճակներրն: Ինչո՞ւ։