Սեմինարիա
Մոսիա 21–24, Մաս 1. Գտեք Տիրոջ նպատակները մեր փորձությունների և չարչարանքների համար


«Մոսիա 21–24, Մաս 1. Գտեք Տիրոջ նպատակները մեր փորձությունների և չարչարանքների համար», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 21–24, Մաս 1», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 21–24, Մաս 1

Գտեք Տիրոջ նպատակները մեր փորձությունների և չարչարանքների համար

Նկար
երիտասարդ տղան խորհում է, նա տխուր է երևում

Ինչպե՞ս կբացատրեք ինչ-որ մեկին, թե ինչու է Տերը թույլ տալիս, որ մենք փորձություններ ու չարչարանքներ ունենանք: Մոսիա 21–24 գլուխներում նկարագրվում է Լիմքիի և Ալմայի ժողովուրդների փորձառությունները, որոնք երկուսն էլ դժվար հաղթահարելի մարտահրավերներ ունեցան: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ ավելի մեծ վստահություն զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ ձեր կյանքում փորձություններ և տառապանքներ ունենաք:

Կրեք դժվարությունների բեռները

Նկար
ծանր ուսապարկ կրող մարդ

Պատկերացրեք, որ ձեր փորձությունները, դժվարությունները և չարչարանքները ծանր քարեր են, որոնք պարտավոր եք ֆիզիկապես կրել ձեր պայուսակում կամ ուսապարկում:

  • Պատանիներն ի՞նչ փորձություններ կամ դժվարություններ կարող են ունենալ, որոնք կարող են ուսապարկում ծանր քարեր կրելու զգացողություն տալ:

  • Մարդիկ իրենց կրած դժվարությունների մասին ի՞նչ հարցեր կարող են ունենալ:

Մի պահ մտածեք ձեր կյանքի ներկայիս կամ անցած փորձությունների և դժվարությունների մասին: Կարող եք թվարկել դրանք ձեր օրագրում: Կարող եք ներառել այն հարցերը, անհանգստությունները կամ ցանկությունները, որոնք կապել եք ձեր փորձությունների և դժվարությունների բեռների հետ:

Այսօր ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե Տերն ինչու կարող է թույլ տալ, որ այդ փորձություններն ունենաք:

Լիմքիի ժողովուրդը և Ալմայի ժողովուրդը

Մոսիա 21–24 գլուխներում մենք սովորում ենք մարդկանց երկու խմբերի մասին, որոնք մեծ փորձություններ և չարչարանքներ են ունեցել: Առաջին խումբն ապրում էր Նեփիի երկրում․ այդ խմբի առաջնորդն էր Նոյ թագավորի որդի Լիմքին: Երկրորդ խումբն ապրում էր Հելամի երկրում․ այդ խմբի առաջնորդն էր Ալման:

Նկար
Մոսիա 21–24 գլուխներում նկարագրված վայրերի պատկերը

Ստորև ներկայացված է յուրաքանչյուր խմբի գերության հետ կապված իրադարձությունների համառոտ պատմությունը.

Լիմքիի ժողովուրդը

Աբինադիի ուսմունքները և նախազգուշացումները մերժելուց հետո նեփիացիներին, որոնց այժմ առաջնորդում էր Լիմքի թագավորը, Նեփիի երկրում գերեվարեցին լամանացիները և պահանջեցին, որ ծանր հարկեր վճարեն (տես Մոսիա 19.15): Ինչպես մարգարեացել էր Աբինադի մարգարեն (տես Մոսիա 12.5), լամանացիները Լիմքիի ժողովրդին ստիպեցին ծառայել իրենց և ծանր փորձություններ կրել (տես Մոսիա 21.3):

Ալմայի ժողովուրդը

Աբինադիի մահից հետո Ալման և նրա հետևորդները փախան դեպի Մորմոնի ջրերը, որտեղ մկրտվեցին (տես Մոսիա 17.1–4, 18.1–14): Հետո իրենց անվտանգության համար նրանք փախան ու արդարակյաց բնակավայր կառուցեցին Հելամի երկրում (տես Մոսիա 18.32–34, 23.1–4, 19–20): Ալմայի ժողովրդին ի վերջո հայտնաբերեցին լամանացիները և գերության վերցրին (տե.ս Մոսիա 23.25–29, 36–37): Ամուղոնը, որը Նոյի ամբարիշտ քահանաներից մեկն էր, իշխանություն ստացավ նրանց վրա և սկսեց հետապնդել Ալմային ու նրա ժողովրդին (տե.ս Մոսիա 24.8–9):

Ինչու է Տերը թույլ տալիս, որ մենք փորձություններ ունենանք

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչու է Տերը թույլ տալիս, որ մենք փորձություններ ու չարչարանքներ ունենանք: Կարող եք գրի առնել այն խոսքերն ու արտահայտությունները, որոնք տպավորիչ էին ձեզ համար:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ի՞նչ նմանություններ և տարբերություններ տեսաք ժողովուրդների երկու խմբերի և նրանց վերապրածի միջև:

    • Այս պատմություններում Տիրոջ սիրո և ժողովուրդների հանդեպ Նրա մտահոգության ի՞նչ ապացույց տեսաք:

    • Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե ինչու է Տերը թույլ տալիս, որ մարդիկ փորձություններ և չարչարանքներ ունենան:

Այդ պատմությունները որոշ ճշմարտություններ են բացահայտում այն մասին, թե ինչու է Տերը թույլ տալիս, որ մարդիկ փորձություններ ունենան: Ի թիվս այլ ճշմարտությունների՝ դուք կարող եք նկատել հետևյալ ճշմարտությունները.

  • Տերը թույլ է տալիս, որ մենք փորձություններ ունենանք, որպեսզի օգնի մեզ խոնարհ դառնալ և ավելի շատ ապավինել իրեն (տես Մոսիա 21.5–14):

  • Որոշ փորձություններ և չարչարանքներ գալիս են անհնազանդության արդյունքում (տես Մոսիա 21.15):

  • Մեր փորձությունները կարող են մեզ հնարավորություններ տալ՝ փնտրելու և զգալու Տիրոջ զորությունը մեր կյանքում (տես Մոսիա 21.15–16, 24.14):

  • Տերը խրատում է իր ժողովրդին և փորձում է նրանց համբերությունն ու հավատքը (տե.ս Մոսիա 23.21):

Շատ մարդիկ կարծում են, որ խրատվելը (տես Մոսիա 23.21) նույնն է, ինչ պատժվելը: Յոթանասունից երեց Լին Գ. Ռոբինսը բացատրել է. «խրատել բառը ծագում է լատիներեն castus բառից, որը նշանակում է «առաքինի կամ մաքրաբարո», իսկ խրատել նշանակում է «մաքրել» [տես Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11-րդ խմբ. (2003), «chasten»] («Արդար դատավորը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016թ., 97): Մի պահ մտածեք, թե Տերն ինչպես կարող է մաքրել ձեզ փորձությունների և չարչարանքների միջոցով:

  1. Պատասխանեք այդ հարցերից առնվազն երկուսին.

    • Այդ ճշմարտությունների ըմբռնումը ինչպես կարող է ազդել փորձություններին արձագանքելու ձեր մոտեցման վրա:

    • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք օգնել են տեսնել ձեզ այդ փորձություններին ենթարկելու Տիրոջ նպատակները:

    • Ի՞նչ սովորեցիք այսօր, որը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ ձեր կրած փորձությունները: