Սեմինարիա
Վարդապետության սերտում. 2 Նեփի 26.33․ «Բոլորը նույնն են Աստծո համար»


«Վարդապետության սերտում. 2 Նեփի 26.33․ «Բոլորը նույնն են Աստծո համար»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. 2 Նեփի 26.33», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. 2 Նեփի 26.33

Բոլորը նույնն են Աստծո համար

Նկար
մի խումբ մարդիկ

2 Նեփի 26 գլուխն ուսումնասիրելիս սովորել եք, որ «բոլորը նույնն են Աստծո համար» (հատված 33), և որ Աստված Իր բոլոր զավակներին առաջարկում է գալ Իր մոտ: Այս դասը կօգնի ձեզ մտապահել 2 Նեփի 26.33 վարդապետության սերտման սուրբ գրության հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրական կյանքի իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Բացատրեք և անգիր սովորեք

Կարդացեք 2 Նեփի 26.33 հատվածը և վերանայեք նախորդ դասին սովորած վարդապետությունն առ այն, որ բոլորը նույն են Աստծո համար:

  • Ինչպիսի՞ իրավիճակներում կարող է օգնել այդ հատվածի վարդապետությունը: Բացատրեք՝ ինչպես:

2 Նեփի 26.33 սուրբ գրության հղումը և «Բոլորը նույնն են Աստծո համար» հիմնական արտահայտությունը գրեք ձեր օրագրում: Մի քանի անգամ կրկնեք (բարձրաձայն կամ գրելով) սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը, մինչև դրանք ամրապնդվեն ձեր հիշողության մեջ:

Գործնական կիրառում

Կրկնեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, որոնք ուսուցանվում են «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–12 պարբերություններում Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022):

Հետևյալ պատմությունը, որը վերցվել է Էլիզաբեթ Մաքիի «Ես կընդունեմ այն հավատքով» հոդվածից (history.ChurchofJesusChrist.org), մի մարդու մասին է, որը կրել էր քահանայության սահմանափակման ազդեցությունը: Քահանայության սահմանափակման մասին ավելին իմանալու համար տես Պաշտոնական Հայտարարություն 2 վերնագիրը Վարդապետություն և Ուխտերի սուրբ գրության վերջում:

Եղբայր Ռիքֆորդի պատմությունը կարդալիս ուշադրություն դարձրեք նրա անցած ուղու ընթացքում հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու յուրաքանչյուր սկզբունքի հատուկ ապացույցին:

Ջորջ Ռիքֆորդի պատմությունը

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ. Վարդապետության սերտում. 2 Նեփի 26.33. «Բոլորը նույնն են Աստծո համար»

1969թ. Ջորջ Ռիքֆորդը՝ մի չափահաս երիտասարդ, որն ապրում էր Լեստերում (Անգլիա), հանդիպեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներին: Ջորջը սկզբում մերժեց նրանց ուղերձը, բայց, ի վերջո, սկսեց հանդիպել միսիոներներին: Երեք ամիսների եռանդուն դասերից հետո Ջորջը մի առավոտ արթնացավ համոզմունքով, որ Եկեղեցին ճշմարիտ է:

Ջորջն անհամբեր էր՝ իր նոր վկայությամբ կիսվելու երեցների հետ: Բայց մինչ նա կկարողանար անել այդ, երեցները տեղեկացրին, որ որպես Եկեղեցու անդամ նա չի կարողանալու քահանայություն ստանալ իր խառը ռասայական ժառանգության պատճառով, որում աֆրիկական ծագման սևամորթ նախնիներ կային:

Մի օր Ջորջը իր մոտ ընկերոջ հետ խոսում էր միսիոներների հետ ունեցած իր փորձառության մասին և սկսեց իր ընկերոջն ուսուցանել Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին: Նա հիշում է. «Երբ ես պատմում էի այդ պատմությունը, ես ավելի էի ոգևորվում, ապա ինչ-որ բան սկսվեց ու ես պարզապես ճառագայթում էի»:

Այդ փորձառությունը վերահաստատեց Ջորջի վկայությունը, բայց քահանայության սահմանափակման մասին նրա մտահոգությունները մնում էին: Երբ նա աղոթեց լրացուցիչ հասկացողություն ստանալու համար, ստացավ հետևյալ ուղերձը. «Դու պարտավոր չես հասկանալ ամեն ինչ իմ ավետարանի մասին, նախքան դու պարտավորություններով կկապվես դրա հետ: Ինչո՞ւ դու ցույց չես տալիս քո հավատքը՝ ընդունելով այն, ինչ լսել ես, իսկ մնացած ամեն բան իմ ձեռքը հանձնիր»:

Ուղերձը հանգստություն բերեց Ջորջին, և նա աղոթքով պատասխանեց. «Այո, Տե՛ր, ես կընդունեմ: Ես կընդունեմ այն հավատքով։ Ի դեպ, շնորհակալություն»: Երկու ամիս անց Ջորջը մկրտվեց և դարձավ Եկեղեցու հավատարիմ անդամ:

1975 թվականին՝ քահանայության վերաբերյալ հայտնությունից երեք տարի առաջ, Ջորջն արտահայտվեց Աստծուն պարզապես հավատալու մասին՝ գրելով, որ սահմանափակումն ընդունել է «հավատքով՝ առանց վերապահման»: Նա ավելացրել էր. «Ես պարզապես երախտապարտ եմ, որ Տիրոջ քահանայությունը կրկին երկրի վրա է՝ իր բոլոր ուղեկցող օրհնություններով, իշխանությամբ և պարտականություններով: Ինձ համար քիչ նշանակություն ունի, թե ով ունի այն, և ով չունի, այլ ավելի կարևոր է, թե ինչպես է այն օգտագործվում»:

1978 թվականին Ջորջն իմացավ, որ քահանայությունը տարածվում է բոլոր արժանավոր տղամարդկանց վրա (տես Պաշտոնական Հայտարարություն 2-ը):

«Երբ Ջորջը տուն վերադարձավ, նա և Ջունը [նրա կինը] ողջ գիշեր խոսում էին այն մասին, թե այդ նորությունն ինչ նշանակություն էր ունենալու իրենց ընտանիքի համար: Դա հոյակապ փոփոխություն էր։ Հաջորդ առավոտ Ջորջ Ռիքֆորդը կարգվեց որպես Ահարոնյան Քահանայության քահանա։ Երկու ամիս անց նա կարգվեց որպես Յոթանասունի անդամ և դարձավ ցցի Յոթանասունի քվորումի ավագ անդամ։ Իսկ դրանից երկու ամիս անց Ջորջ և Ջուն Ռիքֆորդները կնքվեցին Լոնդոնի (Անգլիա) տաճարում՝ իրենց չորս երեխաների հետ միասին» («Ես կընդունեմ այն հավատքով»):

  • Ըստ ձեզ՝ Ջորջն ի՞նչ զգացողություններ կարող էր ունենալ, երբ լսեց, որ իրավասու չէ քահանություն ստանալու:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

Գործեք հավատքով

  • Եղբայր Ռիքֆորդն ինչպե՞ս գործեց հավատքով: Դա ինչպե՞ս օգնեց դա նրան:

Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Երկնային Հայրն ինչպե՞ս պատասխանեց Եղբայր Ռիքֆորդի աղոթքին, որով նա օգնություն էր խնդրում՝ իր իրավիճակը հավերժության հեռանկարից տեսնել կարողանալու համար: Դա ինչպես օգնեց Եղբայր Ռիքֆորդին հետևել Տիրոջը:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Սուրբ Հոգին, որպես աստվածայնորեն սահմանված աղբյուր, ինչպե՞ս էր օգնում Եղբայր Ռիքֆորդին:

  • Մեր օրերում աստվածայնորեն սահմանված ի՞նչ այլ աղբյուրներ են օգնում մարդուն, որը քահանայության սահմանափակման վերաբերյալ հարցեր ունի: Պաշտոնական Հայտարարություն 2-ը և 2 Նեփի 26.33-ը ինչպե՞ս կարող են օգնել նրան:

Քահանայության սահմանափակման վերաբերյալ հարցերի դեպքում լրացուցիչ տեղեկությունների համար տես «Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ» բաժինն այս դասի վերջում: