Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 2. 1 Նեփի 16–2 Նեփի 25


«Գնահատեք ձեր գիտելիքները 2. 1 Նեփի 16–2 Նեփի 25», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Գնահատեք ձեր գիտելիքները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Գնահատեք ձեր գիտելիքները 2

1 Նեփի 162 Նեփի 25

Նկար
իր արտացոլումը փնտրող մարդ

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել, թե ինչ աճ եք ունեցել Մորմոնի Գրքի՝ մինչ այժմ կատարած ուսումնասիրության ընթացքում:

Խորհեք ավետարանից սովորածի շուրջ

Մի հայելի կամ այլ արտացոլող առարկա վերցրեք և նայեք ինքներդ ձեզ: Հայելին թեթևակի շարժեք դեպի աջ և ձախ ու գրի առեք այն բաները, որոնք առանց հայելու չէիք կարողանա տեսնել:

  • Որո՞նք են հայելի ունենալու օգուտները:

  • Հայելու մեջ մեզ նայելն ինչպե՞ս կարող է նման լինել ավետարանը սովորելու մասին մտածելուն և գնահատելուն:

Ինչպես արտաքին տեսքը տեսնելու կարողությունը, այնպես էլ ժամանակ հատկացնելը և ավետարանը սովորելու փորձառությունը տեսնելն ու դրա մասին մտածելը կարող են օգնել ձեզ շատ առումներով: Երբ մտածում եք, թե ինչ եք սովորել Մորմոնի Գրքի ուսումնասիրությունից, Սուրբ Հոգուց, կարողանում եք հասկանալ ձեր առաջընթացը և առանձնացնել այն բնագավառները, որտեղ բարելավում է անհրաժեշտ: Այս դասը կօգնի ձեզ մտածել Մորմոնի Գրքի ուսումնասիրության արդյունքում ձեր ունեցած անձնական աճի և փորձառությունների մասին:

Մտածեք հոգևոր առաջընթացի մասին

Մտածեք Սուրբ Հոգու հուշումների և ունեցած զգացողությունների մասին, որոնք գուցե ստացել եք Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս: Շատ եղանակներ կան, որոնցով Սուրբ Հոգին կարող է հաղորդակցված լինել ձեզ հետ: Օրինակ՝ գուցե ձեր ուշադրությունը գրավել են որոշ հատվածներ, և գուցե ցանկություն եք ունեցել նշել դրանք: Գուցե ունեցել եք խաղաղության կամ սիրո զգացումներ: Գուցե կարդացել եք կամ ոգեշնչվել եք գործել որոշակի ձևով կամ գտել եք ձեր հարցի պատասխանը:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երեքին: Օգտակար կլինի վերանայել ձեր օրագիրը, ինչը գուցե կօգնի պատասխանել ձեր հարցերին:

    • Մորմոնի Գրքի ո՞ր պատմությունները կամ հատվածներն են օգնել ձեզ տեսնել, թե Երկնային Հայրն ինչպես է հաղորդակցվում Իր զավակների հետ:

    • Ի՞նչ մտքեր կամ զգացումներ եք ունեցել այս տարի սեմինարիայում կամ ձեր անձնական ուսումնասիրության ընթացքում:

    • Ի՞նչ եք արել Երկնային Հոր հայտնությունը փնտրելու համար:

    • Ի՞նչ կարող եք անել հայտնություն փնտրելու համար և պատրաստվել ընկալելու հայտնությունը, երբ այն գա:

    • Ինչպե՞ս եք գործել ձեր ստացած տպավորությունների ներքո:

Բացատրեք Ադամի և Եվայի Անկումն ու Հիսուս Քրիստոսի Քավությունը

Նկար
Ադամն ու Եվան հեռանում են Եդեմի պարտեզից

Ադամի ու Եվայի Անկումն ազդել է յուրաքանչյուրի վրա: Մորմոնի Գիրքն ուսուցանում է այդ ազդեցությունների մասին և այն, թե ինչպես է Փրկիչը ազատում մեզ Անկումից: Հետևյալ վարժությունը կարող է օգնել ձեզ վարժվել բացատրել Ադամի և Եվայի Անկումը և Հիսուս Քրիստոսի Քավությունը:

Պատկերացրեք, որ դուք միսիոներ եք և ձեր զուգընկերոջ հետ պատրաստվում եք որևէ մեկին ուսուցանել Անկման մասին: Դուք որոշել եք, որ ձեզնից մեկը պետք է ուսուցանի Անկումը և դրա հետևանքները մարդկության վրա թեման, իսկ մյուսը՝ Ինչպես է Փրկիչն օգնում մեզ հաղթահարել Անկման հետևանքները թեման:

Ընտրեք երկու թեմաներից մեկը, որը դուք և ձեր զուգընկերը ծրագրում եք ուսուցանել:

Օգտագործեք սուրբ գրությունները, որոնք կօգնեն ձեզ բացատրել ընտրած թեման: Պատրաստվելու համար օգտակար կլինի վերանայել 2 Նեփի 2.17–27, 9.6–12, 10.23–25 հատվածները, ձեր օրագրի նշումները կամ «Ադամի ու Եվայի Անկումը» բաժինը Ավետարանական թեմաներում (topics.ChurchofJesusChrist.org):

Ավարտելուց հետո կարող եք ձեր բացատրությունը ներկայացնել մեկ այլ անձի: Օրինակ՝ ընտանիքի անդամի, ընկերոջ կամ Եկեղեցու առաջնորդի:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Գրի առեք ձեր ընտրած թեմայի բացատրությունը:

Իմ զգացումները Հիսուս Քրիստոսի մասին

Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին: Մտածեք, թե ինչ սովորեցիք կամ ուսումնասիրեցիք Փրկչի մասին: Վերանայեք ձեր ուսումնասիրած գլուխները, օրինակ՝ 1 Նեփի 19, 2 Նեփի 9 և 2 Նեփի 25: Կարող եք փնտրել նաև ձեր նշած հատվածները: Օգտակար կլինի վերանայել ձեր օրագրում կատարած նշումները, հատկապես այն նշումները, որոնցում նշել եք Նրա մասին ձեր զգացումները:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալը: Ներառեք այն, ինչ արել եք կամ դրա համառոտ բացատրությունը:

    • Մի բանաստեղծություն կամ նամակ գրեք Փրկչին՝ արտահայտելով ձեր զգացումները Նրա հանդեպ: Կարող եք օգտագործել բառեր կամ արտահայտություններ սուրբ գրություններից կամ հղում կատարել սուրբ գրությունների հատվածներին:

    • Կազմեք բառերի ցանկ, որոնք նկարագրում են ձեր զգացումները Փրկչի մասին: Ներառեք որոշ նկարագրություններ սուրբ գրություններից: Ստեղծեք բառերի ամպ կամ առանձին թղթերի վրա գրեք բառերը և դրանք կախեք ձեր սենյակում կամ մեկ այլ վայրում, որտեղ հաճախ կտեսնեք դրանք:

    • Նկարեք մի բան, որը կօգնի ձեզ արտահայտել ձեր վերաբերմունքը Փրկչի հանդեպ: