Սեմինարիա
2 Նեփի 26. Տեսնել, սիրել ու վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես Աստված է անում


«2 Նեփի 26. Տեսնել, սիրել ու վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես Աստված է անում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 26», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 26

Տեսնել, սիրել ու վերաբերվել այնպես, ինչպես Աստված է անում

Նկար
Հիսուս Քրիստոսը՝ շրջապատված մարդկանցով

Ամեն օր մենք հանդիպում ենք ուղերձների ու տեղեկությունների, որոնց նպատակը մեր զգացումների ու հեռանկարների վրա ազդելն է: 2 Նեփի 26 գլխում Նեփին ուսուցանել է Աստծո հեռանկարի մասին: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ տեսնել, սիրել ու վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես Աստված է անում:

Մեր հեռանկարը

Ուսումնասիրեք հետևյալ նկարները և մտածեք, թե տարբեր ակնոցներն ինչպես են ազդում մեր տեսողություն վրա:

Նկար
3D ակնոցներ կրող աղջիկ
Նկար
արևային ակնոցներ կրող աղջիկ
Նկար
լողի ակնոցներ կրող երիտասարդ տղա
Նկար
VR ակնոցներ կրող երիտասարդ աղջիկ
  • Այս տարբեր ակնոցներն ինչպե՞ս կարող են ազդել մարդու հեռանկարի վրա:

  • Ի՞նչ գործոններ են ազդում այն հանգամանքի վրա, թե մենք ինչպես ենք տեսնում ու վերաբերվում ուրիշներին:

Մի պահ մտածեք, թե ինքներդ ինչպես եք ընկալում ուրիշներին: Մտածեք, թե ինչը կարող է ձևավորել ձեր հեռանկարը, և դա ինչպես կարող է ազդել ուրիշների հանդեպ ձեր վերաբերմունքի վրա: Ուսումնասիրելիս փնտրեք ոգեշնչում՝ իմանալու համար, թե ինչ կարող եք անել, որպեսզի ուրիշներին տեսնեք և վերաբերվեք այնպես, ինչպես Փրկիչն է անում:

Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ տեսնել, սիրել ու վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես Աստված է անում:

Աստծո էությունը

2 Նեփի 26 գլխում Նեփին տեսավ Փրկչի ծառայությունը նեփիացիների շրջանում, ինչպես նաև իր ժողովրդի ամբարշտությունն ու վերջնական կործանումը: Նա նաև տեսավ հեթանոսների ամբարշտությունը վերջին օրերում: Ի տարբերություն դրան՝ Նեփին ընդգծեց Աստծո հոգատարությունն Իր բոլոր զավակների հանդեպ:

2 Նեփի 26.12–13, 23–33 հատվածները կարդալիս մտորեք հետևյալ երեք հարցերի շուրջ.

  • Ինչպե՞ս է Աստված տեսնում Իր բոլոր զավակներին, և ի՞նչ է զգում նրանց հանդեպ:

  • Ինչպե՞ս է Նա դրսևորում դա:

  • Նա ինչպե՞ս է ցանկանում, որ մենք տեսնենք ու վերաբերվենք ուրիշներին:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ի՞նչ բառեր, արտահայտություններ կամ ճշմարտություններ եք նշել, որոնք կարող են պատասխանել հարցերին: Ինչո՞ւ:

    • Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Աստծո էության մասին:

    • Աստծո մասին այս ճշմարտությունները հիշելը ինչպե՞ս կարող է ազդել Նրա հետ ձեր հարաբերության վրա: Այն ինչպե՞ս կարող է ազդել ուրիշների հանդեպ ձեր ունեցած վերաբերմունքի վրա:

Նկատեք, որ 2 Նեփի 26.33 հատվածում Նեփին հատուկ նշել է անհատների տարբեր տեսակները՝ միավորելով նրանց հակադիր խմբերում: Հետևյալ սահմանումները կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ դա: Այս սահմանումները կարող եք գրի առնել այս հատվածի կողքին՝ ձեր սուրբ գրություններում:

  • Կապված. ստրուկ:

  • Հեթանոս. մեկը, ով չի հավատում Աստծուն:

  • Հրեա և հեթանոս. արտահայտություն, որը վերաբերում է Իսրայելի տանը պատկանող և չպատկանող բոլորին:

2 Նեփի 26.33 հատվածը վարդապետության սերտման հատված է: Վարդապետության սերտման հատվածները կարող եք նշել աչքի ընկնող ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք որևէ հարցի կամ իրավիճակի համար կիրառել այս հատվածում ուսուցանված վարդապետությունը:

  • Ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե ընդուներ և կիրառեր հատված 33-ի ուսմունքները:

Մի պահ մտածեք ձեր հեռանկարի մասին, այդ թվում՝ այն մասին, թե ինչ եք զգում ուրիշների հանդեպ և ինչպես եք վերաբերվում նրանց՝ համեմատած Աստծո հեռանկարի և ուրիշների հանդեպ ունեցած Նրա վերաբերմունքի հետ:

Կարող եք դիտել «Պետք չէ լինել միանման՝ մեկ ամբողջություն լինելու համար» տեսանյութը (1:00), որը հասանելի է ChurchofJesusChrist.orgկայքում՝ խորհելով այն մասին, թե Տերն ինչը կցանկանար, որ բարելավեիք ձեր մեջ:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ի՞նչ ազդեցություն կունենա ձեզ համար Աստծո հեռանկարի և բոլոր մարդկանց հանդեպ վերաբերմունքի մասին հիշելը:

    • Ինչպե՞ս եք փորձում ավելի լավ տեսնել ու վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կանեին դա:

    • 2 Նեփի 26.33 հատվածում Տիրոջ մասին ուսմունքները հիշելը ինչպե՞ս կարող են օգնել ձեզ տեսնել, սիրել ու վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես Աստված է անում:

Հաջորդ մի քանի օրերին փորձեք ուշադրություն դարձնել, թե ինչպես եք տեսնում ուրիշներին, ինչ եք զգում ուրիշների հանդեպ և ինչպես եք վերաբերվում ուրիշերին: Ուրիշներին Աստծո նման սիրելու և վերաբերվելու համար անհրաժեշտ փոփոխությունները կատարելու համար լսեք Սուրբ Հոգու հուշումները և փնտրեք Տիրոջ օգնությունը: