Սեմինարիա
2 Նեփի 27․ «Զարմանահրաշ ու զարմանալի բաներ»


«2 Նեփի 27․ «Զարմանահրաշ ու զարմանալի բաներ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 27», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 27

«Զարմանահրաշ ու զարմանալի բաներ»

Նկար
Մորմոնի Գրքի օրինակներ տարբեր լեզուներով

Հիշեք իրադարձություններ, որոնք կհամարեիք զարմանահրաշ, և այդ իրադարձություններն ինչպես են ազդել ձեր և ձեր շրջապատի վրա: Հիսուս Քրիստոսը խոստացավ վերջին օրերին երկրի վրա զարմանահրաշ բաներ կատարել՝ վերականգնելով Իր ավետարանը, այդ թվում՝ Մորմոնի Գիրքը: Այս դասը կօգնի ձեզ ավելի մեծ երախտագիտություն զգալ Տիրոջ հանդեպ՝ երկրի վրա Մորմոնի Գրքի վերականգնման համար:

Զարմանահրաշ մի բան

Մտածեք մի մարդու մասին, որը ինչ-որ զարմանահրաշ, սքանչելի բան է արել ձեզ կամ ձեզ ծանոթ մեկի համար:

  • Ի՞նչ է արել այդ մարդը:

  • Ի՞նչ եք զգացել այդ մարդու հանդեպ, որն արել է դա: Ինչո՞ւ:

2 Նեփի 27 գլխում Տերը վկայում է մի զարմանահրաշ բանի մասին, որը Նա անելու է, որպեսզի օգնի մեզ վերջին օրերի ամբարշտության և ուրացության մեջ: Ուսումնասիրելիս մտածեք, թե ձեր սովորածն ինչպես է ազդում Տիրոջ հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:

Կարդացեք 2 Նեփի 27.25–26 հատվածները և գտեք, թե Տերն ինչ խոստացավ անել:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նշել է, որ այս «զարմանահրաշ բանը» ներառելու է Մորմոնի Գրքի ի հայտ գալը և Ավետարանի վերականգնումը» («Սուրբ գրությունների վկաներ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007թ., 46):

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս մարգարեությունից, այն է, որ Մորմոնի Գրքի ի հայտ գալով և Ավետարանի վերականգնումով Տերը զարմանահրաշ ու զարմանալի բաներ է կատարել:

  • Ի՞նչ գիտեք Մորմոնի Գրքի և վերականգնված ավետարանի մասին, որի շնորհիվ դրանց մասին կմտածեք որպես «զարմանահրաշ ու զարմանալի բաներ»:

Մորմոնի Գիրքը. Զարմանահրաշ ու զարմանալի բաներ

2 Նեփի 27 գլխի մեծ մասում խոսվում է Մորմոնի Գրքի ի հայտ գալու մասին: Նախքան այս գլխից ավելին ուսումնասիրելը՝ մի պահ մտածեք Մորմոնի Գրքի վերաբերյալ ձեր զգացողությունների մասին: Արդյո՞ք դա զարմանահրաշ է անձամբ ձեզ համար: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ: Ի՞նչ հարցեր ունեք: Ուսումնասիրելիս գտեք այն ուսմունքները, որոնք կարող են օգնել ձեզ ավելի հստակ տեսնել Մորմոնի Գիրքը՝ որպես մի «զարմանահրաշ ու զարմանալի բան»:

Նեփին մարգարեացել է, որ Մորմոնի Գիրքն ի հայտ կգա վերջին օրերի խնդիրներում օգնելու համար (տես 2 Նեփի 27.6): Նա նաև գրել է, որ Աստված թույլ կտա, որ մի քանի վկաներ տեսնեն Մորմոնի Գրքի թիթեղները, որոնցից կատարվել է թարգմանությունը, և աշխարհին վկայի գրքի ճշմարտացիության մասին (տես 2 Նեփի 27.12–14): Նեփին այնուհետև կիսվել է Մորմոնի Գրքի թարգմանությանը վերաբերող որոշ մանրամասների մարգարեությամբ:

Ստորև ներկայացվող աղյուսակն արտագրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում և կարդացեք երկու սյունակներում թվարկված հատվածները: Օգտվեք աղյուսակից, որը կօգնի հասկանալ մարգարեությունը և դրա իրականացումը:

Մարգարեություն այն մասին, թե ինչ է անելու մարդը (2 Նեփի 27.15–19)

Մարգարեությունն իրականացրած մարդու անունը (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.63–65)

Առաջին մարդ («անուս»)

Երկրորդ մարդ («այլ»)

Երրորրդ մարդ («ուսյալ»)

  • Ըստ ձեզ՝ Մորմոնի Գիրքը ստեղծելու համար Տերն ինչո՞ւ ընտրեց Ջոզեֆ Սմիթին, որն անուս մարդ էր:

Կարդացեք 2 Նեփի 27.20–23 հատվածները և գտեք, թե Մորմոնի Գիրքը թարգմանելու համար Աստված ինչու ընտրեց մեկին, ով անուս էր:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Այս հատվածներից ի՞նչ սովորեցիք Տիրոջ մասին: Նրա մասին այս գիտելիքը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ձեզ վրա:

    • Մորմոնի Գրքի ի հայտ գալն ինչպե՞ս է ապացուցում Տիրոջ այս խոսքը. «Ես ի վիճակի եմ անել իմ սեփական գործը» (հատված 21):

Էմմա Սմիթը (1804–1879)՝ մարգարեի կինը, վկայել է այն աստվածային օժանդակության մասին, որը Ջոզեֆը ստացել է Մորմոնի Գիրքը թարգմանելիս.

Ջոզեֆ Սմիթը ո՛չ կարող էր գրել, ո՛չ էլ թելադրել համահունչ և լավ ձևակերպված նամակ, ուր մնաց թելադրեր Մորմոնի Գրքի նման գիրք: Ու թեև ես ակտիվ մասնակցում էի տեղի ունեցող գործողություններին, … դա ինձ համար զարմանալի էր՝ «զարմանահրաշ ու զարմանալի բան»: …

Ես համոզված եմ, որ Մորմոնի Գիրքն աստվածային իսկություն ունի, ես դրա մասին փոքրագույն կասկած անգամ չունեմ: … Անհավատալի կլիներ անգամ, որ ուսյալ մարդը կարողանար դա անել. իսկ նրա նման մեկի համար, որն անտեղյակ ու անուս էր, դա պարզապես անհնար էր (Էմմա Սմիթ, «Քույր Էմմայի վերջին վկայությունը», Սրբերի բանբերը, 1-ը հոկտեմբերի, 1879թ., 290):

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք այս հարցերից առնվազն երկուսին.

    • Ըստ այսօր ձեր սովորածի՝ Մորմոնի Գրքի ի հայտ գալն ինչո՞վ է «զարմանահրաշ ու զարմանալի բան»:

    • Գիտելիքը, որ Տերն է շնորհել մեզ այս օրհնությունը, ինչպե՞ս է ազդում Նրա հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:

    • Դուք կամ ուրիշները ի՞նչ փորձառություն եք ունեցել, որը ցույց է տալիս, թե ինչ սքանչելի գործ է Մորմոնի Գիրքը:

Որպեսզի տեսնեք օրինակներ, թե որքան սքանչելի է Մորմոնի Գիրքը, կարող եք դիտել «Կյանքի խնդիրները լուծել Մորմոնի Գրքի օգնությամբ» տեսանյութը (1:00) կամ «Մորմոնի Գիրքը. ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա» տեսանյութի 5:38-11:26-ը: Երկու տեսանյութն էլ կարելի է գտնել այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

Դասի սկզբում ձեզ խնդրել էին մտածել Մորմոնի Գրքի հանդեպ վերաբերմունքի մասին: Մտածեք՝ արդյոք այսօր ուսումնասիրած ճշմարտություններից որևէ մեկն ազդել է այս սրբազան գրքի մասին ձեր վկայության վրա: Օրագրում գրանցեք ձեր ստացած բոլոր մտքերը կամ տպավորությունները, ինչպես նաև բոլոր այն գործողությունները, որոնք ձեռնարկելու համար հուշում եք ստացել: