Սեմինարիա
Վարդապետության սերտում. 2 Նեփի 28.30. «Տող առ տող, ցուցում առ ցուցում»


«Վարդապետության սերտում. 2 Նեփի 28.30. «Տող առ տող, ցուցում առ ցուցում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. 2 Նեփի 28.30», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. 2 Նեփի 28.30

«Տող առ տող, ցուցում առ ցուցում»

Նկար
երիտասարդներն ուսումնասիրում են սուրբ գրությունները

Նախորդ՝ «2 Նեփի 28.27–32» դասին դուք ուսումնասիրեցիք 2 Նեփի 28.30 հատվածը և իմացաք, որ Աստված ճշմարտությունը տող առ տող հայտնում է նրանց, ովքեր պատրաստ են ստանալու այն: Այս դասը կօգնի ձեզ հիշել 2 Նեփի 28.30 հատվածի հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Մտապահեք և բացատրեք

2 Նեփի 28.30 հատվածի սուրբ գրության հիմնական արտահայտությունը հիշելու համար կարող եք ձեր օրագրում չորս հորիզոնական գիծ գծել, որոնք աստիճաններ են հիշեցնում:

Նկար
աստիճաններ հիշեցնող գծեր

Այժմ այդ տողագծերին գրեք սուրբ գրության հիմնական արտահայտությունը և հղումը՝ հետևյալ կերպ.

Նկար
աստիճաններ հիշեցնող տողագծեր՝ տեքստով

Մտածեք, թե աստիճաններն ինչպես կարող են հիշեցնել ձեզ, որ Աստված մեզ «տող առ տող» է ուսուցանում:

Կրկնեք այս սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը, մինչև կարողանաք անգիր ասել դրանք:

Նախորդ՝ «2 Նեփի 28.27–32» դասին դուք սովորեցիք, որ Աստված ճշմարտությունը տող առ տող հայտնում է նրանց, ովքեր կստանան այն: Խորհեք հետևյալ հարցերի շուրջ, ապա կատարեք հետևյալ գրավոր վարժությունը, որը կօգնի ձեզ պատրաստվել բացատրելու այս ճշմարտությունը.

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում «տող առ տող»:

  • Ըստ ձեզ՝ Աստծո կողմից մեզ արդեն տրված ճշմարտությունը ստանալով, ինչպե՞ս ենք պատրաստվում ավելին ստանալ:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալ վարժությունը.

    Ընտրեք այս իրավիճակներից մեկը, որոնցում մարդը կարող է Աստծո օգնության կարիքն ունենալ.

    1. Ունենալ խորհրդի կարիք որևէ խնդրի վերաբերյալ, որին մարդը բախվել է:

    2. Ցանկանալ ավելի ամուր հարաբերություն ստեղծել Փրկչի հետ:

    3. Ցանկանալ հասկանալ իր հայրապետական օրհնությունը:

    Համառոտ բացատրություն գրեք 2 Նեփի 28.30 հատվածից ձեր սովորածի վերաբերյալ, որը կարող է օգնել ձեր ընտրած իրավիճակում:

Գործնական կիրառում

Մտածեք երկու-երեք բառի կամ արտահայտության մասին, որոնք, ըստ ձեզ, լավագույնս նկարագրում են այն, ինչ մենք սովորում ենք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրից: Ինչո՞ւ ընտրեցիք այդ բառերը:

Անհրաժեշտության դեպքում վերանայեք պարբերություններ 5–12Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2022) «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում:

Կարդացեք ստորև ներկայացված երկու սցենարները նույն ծխի երիտասարդների մասին, որոնք հաճախում են ծոմի և վկայության ժողովին: Ժողովի ժամանակ յուրաքանչյուրը տարբեր մտքեր ունի:

  1. Թոմասն ինքն իրեն հարց է տալիս, թե ինչն իր հետ այնպես չէ: Նա հավատում է Աստծուն և հավատում է, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է: Բայց նա զգում է, որ իր վկայությունը թույլ է ծխի մյուս անդամների համեմատ: Նա ցանկանում է իմանալ՝ արդյոք հնարավոր է, որ ինքը երբևէ անձամբ իմանա այն ամենը, ինչի մասին վկայում են ուրիշները:

  2. Հանդիպման կեսից Լիզը դադարում է ուշադրություն դարձնել վկայություններին: Նա մտածում է. «Ես արդեն լսեցի նրանց ասած յուրաքանչյուր բառ և արդեն գիտեմ, որ այդ ամենը ճշմարիտ է»: Նա նաև ավելի քիչ ցանկություն է զգացել կարդալ սուրբ գրությունները և հաճախել սեմինարիա, քանի որ զգում է, որ իր վկայությունն արդեն բավականաչափ ուժեղ է:

  1. Կատարեք հետևյալ վարժությունը՝ ընտրելով և կենտրոնանալով նախորդ սցենարներից մեկի վրա.

    Նկարագրեք, թե ինչպես կօգտագործեիք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրը, որպեսզի օգնեք Թոմասին կամ Լիզին իրենց իրավիճակում: Անհրաժեշտության դեպքում ձեզ կարող են օգնել հետևյալ հարցերը:

Գործեք հավատքով

  • Այս պարբերությունից ինչո՞վ կկիսվեիք, որպեսզի օգնեիք Թոմասին կամ Լիզին գործել հավատքով:

  • 2 Նեփի 28.30 հատվածի ճշմարտություններն ինչպե՞ս կարող են օգնել Թոմասին կամ Լիզին գործել հավատքով:

Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Օգտագործելով 2 Նեփի 28.30 հատվածից ձեր սովորածը՝ ինչո՞վ կկիսվեիք, որպեսզի օգնեիք Թոմասին կամ Լիզին ավելի շատ տեսնել իրենց իրավիճակը՝ ինչպես Տերն է տեսնում:

  • Ի՞նչ այլ ճշմարտություններով կկիսվեիք, որպեսզի օգնեիք նրանց տեսնել իրենց մտահոգությունները հավերժության հեռանկարով:

  • Ի՞նչ գիտեք Աստծո մասին, որը կարող էր օգնել նրանց տեսնել իրենց այնպես, ինչպես Նա է տեսնում:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Թոմասի կամ Լիզի համար իրենց մտահոգությունների մասին ծնողների կամ եկեղեցու ղեկավարների հետ խոսելը ինչո՞ւ կարող է օգտակար լինել:

  • Սուրբ գրությունների ո՞ր հատվածների կամ պատմությունների մասին կարող եք մտածել, որոնք կարող էին օգնել նրանց: