2024
Մորմոնի Գիրքը խաղաղություն բերեց ինձ
Սեպտեմբեր 2024


«Մորմոնի Գիրքը խաղաղություն բերեց ինձ», Լիահոնա, սեպտեմբեր 2024։

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Մորմոնի Գիրքը խաղաղություն բերեց ինձ

Ես հասկացա, որ Մորմոնի Գիրքը ցանկանում էր փոխել իմ կյանքը և ավելի մոտեցնել ինձ Հիսուս Քրիստոսին։

կապույտ կազմով իսպաներեն Մորմոնի Գրքի նկարազարդումը

Նկարները` Ալեն Գարնսի

2013 թվականի վերջին երկու երիտասարդներ՝ սպիտակ վերնաշապիկներով և փողկապներով, սկսեցին շաբաթը երկու անգամ այցելել քույրիկիս։ Ես անմիջապես հասկացա, որ նրանք եկեղեցուց են։ Իմ ծրագրերում չկար եկեղեցու մաս լինելը, ուստի որոշեցի չխոսել նրանց հետ։

Ամեն այցելության ժամանակ ես փորձում էի տանը չլինել, երբ նրանք գալիս էին։ Ինչ-որ առանձնահատուկ բան, սակայն, գրավեց իմ ուշադրությունը։ Նրանք միշտ կապույտ գիրք ունեին իրենց մոտ։ Ես նախկինում երբեք չէի տեսել այն, և այն ինձ տարօրինակ թվաց։

Մի օր հյուրասենյակում քույրս սկսեց պատմել ինձ գրքի մասին։ Այդ պահին անսպասելիորեն եկան երկու երիտասարդները։ Ցավոք, ես չկարողացա թաքնվել նրանցից։ Նրանք մեզ տեսան կապույտ գրքով՝ Մորմոնի Գրքով, և սկսեցին հարցնել, թե ինչ գիտեի Հիսուս Քրիստոսի մասին։

Այդ օրվանից, երբ ես լսում էի միսիոներներին, ես տպավորված էի, թե ինչպես էին նրանք կապում իրենց ուսմունքները Մորմոնի Գրքի հետ։ Արդյունքում կապույտ գիրքն ինձ համար ավելի քիչ տարօրինակ դարձավ։

Ես դեռ լուրջ կասկածներ ունեի դրա վերաբերյալ, բայց սկսեցի կարդալ։ Ես սկսեցի հասկանալ, որ Մորմոնի Գիրքը չէր փոխարինում Աստվածաշնչին, այլ ցանկանում էր փոխել իմ կյանքը և ավելի մոտեցնել ինձ Հիսուս Քրիստոսին։ Ես իմացա, որ Մորմոնի Գիրքը կենտրոնացած է Փրկչի վրա։ Գրքի ուսմունքներն օգնեցին ինձ իմանալ, թե ով է Նա և ով է Երկնային Հայրը։

Մորմոնի Գիրքը շուտով օգնեց ինձ դառնալ ավելի լավ մարդ՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտ։ Այն նաև օգնեց ինձ բարելավել իմ վերաբերմունքը առօրյա մարտահրավերների նկատմամբ։ Ուսումնասիրելու իմ փորձից ես գիտեմ, որ այն օգնում է մարդկանց գալ դեպի Քրիստոսը և ապրել ավետարանով (տես Մորոնի 10․32)։ Այն խրախուսում է մեզ հետևել Քրիստոսի ուսմունքներին և կիրառել դրանք մեր առօրյա կյանքում։ Այն մեզ գիտելիք է տալիս, որ մենք Աստծո որդիներն ու դուստրերն ենք։ Այն խաղաղություն է բերում։

Մի քանի շաբաթ միսիոներների հետ հանդիպելուց և Մորմոնի Գիրքը կարդալուց հետո ես մկրտվեցի։ Ես ամբողջ սրտով բերում եմ իմ վկայությունը, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, և որ այն կարդալը հույս և լույս է բերում ամենամութ պահերին՝ օգնելով մեզ զգալ Տիրոջ սերն ու պաշտպանությունը։ Ես երախտապարտ եմ, որ իմ կյանքում ունեմ Մորմոնի Գիրքը։