«Ինչպե՞ս կարող եմ ամրապնդել մարգարեի մասին իմ վկայությունը», Լիահոնա, սեպտեմբեր 2024։
Եկ, հետևիր ինձ
Ինչպե՞ս կարող եմ ամրապնդել մարգարեի մասին իմ վկայությունը
Գերագույն համաժողովը կարող է օգնել մեզ ամրապնդել մեր վկայությունը կենդանի մարգարեի մասին։
Հելամանի գրքում մարգարե Սամուել Լամանացին վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և նախազգուշացումներ ու հրավերներ է հղում նեփիացիներին (տես Հելաման 13-14)։ Մեր օրերում մենք նույնպես հնարավորություն ունենք լսելու մեր ժամանակներին վերաբերող նախազգուշացումներ մեր մարգարեի և Եկեղեցու այլ ղեկավարներ կողմից։ Նրանց հրավերներին ականջ դնելն օգնում է մեզ հետևել ուխտի ուղուն։
Գերագույն համաժողովը կատարյալ հնարավորություն է լսելու մեր ոգեշնչված ղեկավարների վերջին խոսքերը և ավելի մոտենալու Հիսուս Քրիստոսին։ Ահա մի քանի եղանակ, որոնցով կարող եք օգտագործել գերագույն համաժողովը՝ կենդանի մարգարեների մասին ձեր վկայությունն ամրացնելու համար։
-
Նախքան գերագույն համաժողովը աղոթքով խորհեք, թե ինչու է ձեզ համար կարևոր մարգարե ունենալը։ Դուք կարող եք աղոթել Հոգուց հաստատում ստանալու համար, որ Եկեղեցու ներկայիս նախագահը այսօր Աստծո մարգարեն է, տեսանողն ու հայտնողը երկրի վրա։ «Երբ հայտնությամբ իմանում ենք, որ երկրի վրա ապրող մարգարե կա, ամեն ինչ փոխվում է»։
-
Ուսումնասիրեք, թե ինչ է նշանակում աջակցել և հաստատել մարգարեին և Բարձրագույն Իշխանավորներին։ Շաբաթ օրվա ցերեկային նիստի ընթացքում մասնակցեք և հաստատեք նրանց իրենց կոչումներում։
-
«Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.5): Երբ լսեք Եկեղեցու ղեկավարների ուղերձները, ուշադրություն դարձրեք Հոգուն, որը վկայում է նրանց խոսքերի ճշմարտացիության մասին։
-
Մարգարեի հիմնական դերերից մեկը Հիսուս Քրիստոսի մասին վկայելն է և ուսուցանելը մեզ «հավատքով նայել Աստծո Որդուն» (տես Հելաման 8․13-16)։ Դուք կարող եք ուշադրություն դարձնել, թե ինչ են ասում Մարգարեն և մյուս խոսնակները Փրկչի մասին։
-
«[Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի] միջոցով մենք ստացել ենք անթիվ հրավերներ, և մեզ խոստացվել են փառավոր օրհնություններ, եթե մեր կյանքը կենտրոնացնենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա»։ Մտածեք համաժողովի ընթացքում մարգարեի և այլ խոսնակների կողմից ուղարկված հրավերների ցուցակ կազմելու մասին։ Անդրադարձեք այդ ցանկին, որը կօգնի ձեզ ձգտել ավելի նմանվել Քրիստոսին։
-
Հիշեք նախագահ Նելսոնի հրավերը․ «Ես հորդորում եմ ձեզ առաջիկա վեց ամիսների ընթացքում հաճախակի ուսումնասիրել համաժողովի ելույթները և նույնիսկ կրկնել դրանք»։ Երբ նորից լսեք կամ կարդաք ուղերձները, նշեք այն բաները, որոնք առանձնակի նշանակություն ունեն ձեզ համար։
-
Նախագահ Նելսոնը հրավիրում է մեզ «փնտրել և ակնկալել հրաշքներ»։ Երբ հնազանդվեք մարգարեի խորհրդին և փոփոխություններ մտցնեք ձեր կյանքում, ուշադրություն դարձրեք ձեր ստացած օրհնություններին և հրաշքներին, որոնք տեսնում եք (տես Հելաման 16․4-5)։
Երբ հետևեք այս քայլերին և զարգացնեք ձեր վկայությունը մարգարեի, տեսանողի և հայտնողի մասին, ապավինեք ձեր հավատքին առ Հիսուս Քրիստոս և սիրող Երկնային Հայրը։ Աստված սիրով տվել է մեզ մարգարեներ, որպեսզի մեզ առաջնորդեն Իր մոտ. մարգարեներ, ովքեր հանդես են գալիս որպես Նրա խոսնակներ՝ հայտնելու Նրա կամքը աշխարհին։ (Տես Վարդապետություն և Ուխտեր 1․38, 21․5-6։) Եթե մենք ընտրում ենք հետևել Նրա ծառաների խորհրդին, մենք ընտրում ենք հետևել Նրան։