«Սփոփանք գտնել Հիսուս Քրիստոսում», Լիահոնա, ապրիլ 2024։
Բարի գալուստ այս թողարկում
Սփոփանք գտնել Հիսուս Քրիստոսում
Այս ամիս մեր Եկ, հետևիր Ինձ ձեռնարկում մենք կարդում ենք յուրահատուկ և եզակի փորձառության մասին․ հարություն առած Քրիստոսն այցելում է Ամերիկա և հրավիրում Նեփիացիներին՝ «եկեք ինձ մոտ, որ դուք կարողանաք մտցնել ձեր ձեռքն իմ կողը, և նաև, որ դուք կարողանաք շոշափել բևեռների նշաններն իմ ձեռքերի ու իմ ոտքերի վրա, որ դուք կարողանաք իմանալ, որ ե՛ս եմ Իսրայելի Աստվածը, և ամբողջ երկրագնդի Աստվածը, և սպանվել եմ աշխարհի մեղքերի համար» (3 Նեփի 11․14)։
Ինչպես Հիսուս Քրիստոսն արեց Նեփիացիների դեպքում, Նա հրավիրում է մեզանից յուրաքանչյուրին գալ և անձնական փորձառություն ունենալ Իր հետ և զարգացնել ուխտի հարաբերություններ Իր հետ։ Որքան երախտապարտ եմ ես, որ Նա սիրում է մեզ այս կերպ և ցանկանում է լինել մեզ հետ։ Նրա շնորհիվ մենք երբեք մենակ չենք։ Իմ հոդվածում ես կիսում եմ, որ «մեզ համար նախատեսված էր հզոր կերպով համագործակցել Տիրոջ հետ մեր ուխտերի միջոցով» (էջ 44)։ Երբ մենք գալիս ենք Նրա մոտ սուրբ ուխտերը պահելու մեր ամենօրյա ընտրությունների միջոցով, մենք հարաբերություններ ենք կառուցում Հիսուս Քրիստոսի հետ, որոնք Նրա սերն ու սփոփանքը կբերեն մեր և մեր ընտանիքների կյանքում։
Մենք հիշում ենք Հիսուս Քրիստոսին՝ օժտվելուց հետո կրելով տաճարի հանդերձը, ինչպես բացատրում է Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը իր «Սուրբ Քահանայության հանդերձը» հոդվածում (էջ 4): Նա կիսվում է Առաջին Նախագահության խոստումով, որ մեր ուխտերը պահելը և հանդերձը կրելը մեզ ավելի մեծ հնարավորություն կտա օգտվելու Փրկչի պաշտպանությունից և զորությունից:
Ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը և Փրկիչը սիրում են ձեզ, և որ Հիսուս Քրիստոսը եկել է հենց այս նպատակով՝ մեզ բերելու այն սփոփանքը, որը մենք փնտրում ենք։ Հիսուս Քրիստոսը սփոփանք է։
Հարգանքով՝
Քրիստին Մ․ Յի
Սփոփող միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական
«Քանի դեռ աշխարհում եմ, լույսն եմ աշխարհի։
Այս ասելով՝ [Հիսուսը] թքեց գետնին, թքից կավ շինեց և այն քսեց կույրի աչքերին
ու նրան ասաց. «Գնա լվացվի՛ր Սիլովամի ավազանում։ … Արդ նա գնաց, լվացվեց ու երբ վերադարձավ, տեսնում էր»։
Հովհաննես 9․5-7
Նա օծեց կույր մարդու աչքերը, Վոլթեր Ռեյն