2023
Խմբային տաճարային հանդիպումները կարող են պլանավորվել առցանց
Նոյեմբեր 2023


«Խմբային տաճարային հանդիպումները կարող են պլանավորվել առցանց», Լիահոնա, նոյեմբեր, 2023:

Խմբային տաճարային հանդիպումները կարող են պլանավորվել առցանց

Վերջին Օրերի Սրբերը այժմ կարող են նշանակել խմբային հանդիպումներ բոլոր փոխարինող արարողությունների համար՝ օգտագործելով տաճարային հանդիպումների առցանց համակարգը: Համակարգը նախկինում թույլատրում էր խմբային հանդիպումներ միայն փոխարինող մկրտության և կնքման արարողությունների համար:

Այս նոր հնարավորությունը ողջունելի հավելում կլինի ընտանիքի և ընկերների համար, որոնք ցանկանում են միասին այցելել տաճար: Ավելի մեծ խմբերին, ինչպիսիք են՝ ծխերը և ցցերը, խնդրում ենք շարունակել ամրագրումները էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով:

Հանդիպում նշանակելիս նշեք «լրացուցիչ հյուրեր» պիտակով վանդակը և մուտքագրեք մասնակցող տղամարդ և կին անդամների թիվը: Խմբերի առավելագույն չափերը տարբերվում են ըստ տաճարի և հիմնված են տաճարի հնարավորության վրա:

Տաճարի աշխատողները կտեսնեն հանդիպումը, երբ հյուրերը գրանցվեն երաշխավորագրի սեղանի մոտ և կուղղորդեն հյուրերին, երբ նրանք ժամանեն: