2023
Եկեղեցին հայտարարում է հիմների թարմացման մասին
Նոյեմբեր 2023


«Եկեղեցին հայտարարում է հիմների թարմացման մասին», Լիահոնա, նոյեմբեր, 2023:

Եկեղեցին հայտարարում է հիմների թարմացման մասին

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ներկայումս ծրագրում է մինչև 2026 թվականի վերջը թողարկել Հիմներ. տան և Եկեղեցու համար գիրքը՝ անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն և ֆրանսերեն լեզուներով, որոնց հաջորդելու են նաև այլ լեզուներ:

Հիմների նոր գիրքը կպարունակի 450-500 հիմներ և մանկական երգեր: Մինչև 2030 թվականը գիրքը կհրատարակվի մոտ 50 լեզուներով։ Սա նշանակում է, որ Վերջին Օրերի Սրբերի համայնքները ողջ աշխարհում երկրպագելու են նույն համախմբված և միասնական հիմների գրքով, իսկ Եկեղեցու ամենաշատ խոսվող լեզուների երգերի համարները նույնը կլինեն:

Միևնույն ժամանակ, Եկեղեցին կթողարկի որոշ նոր երգեր թվային ձևաչափով՝ սկսած 2024 թվականի առաջին կեսից: Դրանք կարող են օգտագործվել ներկայումս Եկեղեցում օգտագործվող «Հիմներ և մանկական երգեր» գրքի հիմների և երգերի հետ զուգահեռ: Դրանք կներառեն՝ Եկեղեցու սիրված երաժշտությունը, որը ստեղծվել է 1985թ.-ից հետո (օրինակ՝ «Faith in Every Footstep»), այլ հավատքներից փոխառված երաժշտություն և Եկեղեցու անդամների կողմից ներկայացված 17000 նոր երգերից մի քանիսը: Այս նոր երգերից շատերը, եթե ոչ բոլորը, որոնք վաղաժամ թվային թողարկում կունենան, հետագայում կներառվեն Հիմներ. տան և Եկեղեցու համար գրքում: