2023
193-րդ կիսամյակային գերագույն համաժողովի կարևորագույն դրվագներ
Նոյեմբեր 2023


Բարի գալուստ այս թողարկում

193-րդ կիսամյակային գերագույն համաժողովի կարևորագույն դրվագներ

Նախագահ Ռասել Մ. Նելսոնի աթոռը դատարկ մնաց գերագույն համաժողովի ժամանակ, սակայն Եկեղեցու անդամները ուրախացան՝ խորհուրդ և վկայություն ստանալով իրենց 99-ամյա մարգարեից վերջին նիստի վերջում՝ նախապես ձայնագրված ուղերձի միջոցով:

Նախագահ Նելսոնն ասաց, որ վերջին շրջանում մեջքի վնասվածքի հետ կապված ցավը մեծացրել է իր «գնահատանքը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության անըմբռնելի պարգևի հանդեպ»: Խրախուսելով անդամներին ունենալ «սելեստիալ մտածելակերպ», նա կիսվել է այն ամենով, ինչ սովորել է Երկնային Հոր «կատարյալ ծրագրի» մասին.

  • «Հենց այն բաները, որոնք լավագույնս կփոխեն ձեր մահկանացու կյանքը, ճիշտ նույն բաներն են, որոնք ձեր կյանքը լավագույնը կդարձնեն ողջ հավերժության մեջ»:

  • «Այսօր ձեր ընտրությունները կորոշեն երեք բան՝ որտեղ եք դուք ապրում ողջ հավերժության ընթացքում, մարմնի տեսակը, որով հարություն կառնեք, և նրանց, ում հետ կապրեք հավիտյան» (էջ 117):

Նախագահ Դալլին Հ. Օուքսը վկայեց վեհացման մասին, որը սպասվում է հավատարիմ Սրբերին (տես էջ 26): Նախագահ Հենրի Բ. Այրինգը վկայեց արժանավոր Սրբերին խոստացված Սուրբ Հոգու առաջնորդության մասին (տես էջ 92, տես նաև երեց Սթիվենսոն, էջ 42): Իսկ նախագահ Մ. Ռասսել Բալլարդը հզոր վկայություն բերեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի՝ «ժամանակների լրիվության տնտեսության … մարգարեն դառնալու փառահեղ պատասխանատվության մասին» (էջ 74):

Համաժողովի խոսնակներն ուսուցանեցին, որ մահկանացու կյանքում մեր ամենակարևոր ընտրությունները կենտրոնանում են Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա պատվիրաններին հնազանդվելու վրա՝ ներառյալ տասանորդի օրենքը (տես Նախագահ Նելսոն և երեց Անդերսեն, էջեր 117 և 32): Նրանք նաև ուսուցանեցին, որ մենք երջանկություն, բժշկում և հույս ենք գտնում Փրկչի միջոցով, երբ առաջ ենք շարժվում ուխտի ուղու վրա (տես երեց Բեդնար, երեց Գոդոյ, երեց Չոյ և երեց Քուք, էջեր 6, 16, 46 և 82, եղբայր Նյուման, էջ 36, և քույր Ռայթ, քույր Ֆրիմեն և քույր Ռունիա, էջեր 9, 76 և 62), նաև «արտահայտում ենք մեր հաղորդության ուխտի հանձնառությունը Հիսուս Քրիստոսին և միմյանց՝ մեր Եկեղեցու կոչումների, ընկերակցության, սոցիալականության և ծառայության միջոցով» (Երեց Գոնգ, էջ 111):

Եկեղեցու ղեկավարները խրախուսեցին անդամներին ընդունել «ապաշխարության պարգևը» (Երեց Ռենլանդ, էջ 96, տես նաև նախագահ Այրինգ և երեց Ուխդորֆ, էջեր 92 և 86): Նրանք ուսուցանեցին, որ Վերականգնումը լույս է սփռում մեր «աստվածային էության, ժառանգության և ներուժի» վրա (Երեց Սոարես, էջ 70, տես նաև երեցներ Ֆիլիպս, Ժիրո-Կարիեր և Սաբին, էջեր 49, 114 և 56): Եվ նրանք հիշեցրին Վերջին Օրերի Սրբերին, «որ Իսրայելը հավաքելու համար մենք ավելի շատ միսիոներների կարիք ունենք, քան ծառայում են», հատկապես ավագ զույգերը (երեց Ռասբանդ, էջ 52, տես նաև երեց Պարելլա, էջ 80):

20 նոր տաճարներ կառուցելու ծրագրերի մասին հայտարարելիս Նախագահ Նելսոնն ասաց. «Ձեր ծառայությունը և երկրպագությունը տաճարում կօգնեն ձեզ ունենալ սելեստիալ մտածելակերպ» (էջ 117; տես նաև երեցներ Քրիստոֆերսոն և Էսպլին, էջեր 19 և 108):