Այցելող Ուսուցիչների Ուղերձ, Սեպտեմբեր 2013
Ինքնապահովում
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեքreliefsociety.lds.org:
Ինքնպահովումը մեր և մեր ընտանիքի հոգևոր և ֆիզիկական բարեկեցությունն ապահովելու կարողությունը, նվիրվածությունն ու ջանքն է:1
Երբ մենք սովորում և կիրառում ենք ինքնապահովման սկզբունքները մեր տներում և համայնքներում, մենք հնարավորություն ենք ունենում հոգալ աղքատի և կարիքավորի մասին և օգնել մյուսներին ինքնապահովող դառնալ, այնպես որ նրանք կարողանան դիմակայել ձախորդության ժամանակաշրջաններին:
Մենք մեր ընտրությունն օգտագործելու արտոնություն ու պատասխանատվություն ունենք հոգեպես և ժամանակավորապես ինքնապահովող դառնալու համար: Խոսելով հոգևոր ինքապահովվածության և Երկնային Հորից մեր կախվածության մասին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է. «Մենք դարձի ենք գալիս և դառնում հոգեպես ինքնավստահ, երբ աղոթքով ապրում ենք ըստ մեր ուխտերի՝ հաղորդությունն արժանավայել ճաշակելու միջոցով, տաճարային երաշխավորագրին արժանի լինելով և զոհաբերելով՝ ուրիշներին ծառայելու համար»:2
Երեց Հեյլսը խորհուրդ է տվել մեզ դառնալ ինքնապահովված ֆիզիկապես, «որը ներառում է ձեռք բերելը բարձրագույն կրթություն կամ մասնագիտական ուսուցում, աշխատել սովորելը և ապրելը մեր միջոցների սահմաններում: Այժմ խուսափելով պարտքից և գումար խնայելով՝ մենք պատրաստվում ենք լիաժամկետ եկեղեցական ծառայության գալիք տարիների ընթացքում: Ֆիզիկական և հոգևոր ինքնապահովման նպատակն է մեզ ավելի բարձր դիրքի վրա դնելը, որպեսզի կարողանանք բարձրացնել կարիքի մեջ գտնվողներին»:3
Սուրբ գրություններից
Մատթէոս 25.1–13; 1 Տիմոթէոս 5.8; Ալմա 34.27–28; Վարդապետություն և Ուխտեր 44.6; 58.26–29; 88.118
Մեր պատմությունից
Վերջին Օրերի Սրբերի Սոլթ Լեյքի Հովտում հավաքվելուց հետո, որը լքված անապատ էր, Նախագահ Բրիգամ Յանգը ցանկացավ, որ նրանք բարգավաճեին և հաստատեին մշտական տներ: Սա նշանակում էր, որ Սրբերը հմտություններ սովորելու կարիք ունեին, որը թույլ կտար նրանց դառնալ ինքնապահովված: Այս ջանքում Նախագահ Յանգը մեծ վստահություն ուներ կանանց ունակությունների, տաղանդների, հավատարմության և պատրաստակամության նկատմամբ, և նա խրախուսում էր նրանց ստանձնել որոշակի նյութական պարտականություններ: Թեև Սփոփող Միության քույրերի պարտականությունները հաճախ տարբերվում են այսօր, սկզբունքները մնում են նույնը.
-
Սովորել սիրել աշխատանքը և խուսափել անգործությունից:
-
Ձեռք բերել ինքնազոհաբերության ոգի:
-
Ընդունել անձնական պատասխանատվություն հոգևոր ուժի, առողջության, կրթության, աշխատանքի, ֆինանսների, սննդի և կենսական այլ անհրաժեշտությունների համար:
-
Աղոթել հավատքի և քաջության համար՝ մարտահրավերների հանդիպելիս:
-
Ամրացնել նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն:4
© 2013 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/13: Թարգմանության հաստատումը. 6/13: Visiting Teaching Message, September 2013. Armenian.-ի թարգմանությունը: 10669 201
Ի՞նչ կարող եմ ես անել:
-
Ինչպե՞ս եմ ես օգնում այն քույրերին, ում մասին հոգ եմ տանում, գտնել լուծումներ իրենց ֆիզիկական և հոգևոր կարիքների համար:
-
Բարձրացնու՞մ եմ ես արդյոք իմ հոգևոր ինքնավստահությունը հաղորդությանը պատրաստվելու և ծառայելու համար զոհաբերելու միջոցով: