Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 44


Բաժին 44

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Սիդնի Ռիգդոնին, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. փետրվարի վերջին (History of the Church, 1.157): Ի կատարումն այստեղ ներկայացված պահանջի, Եկեղեցին որոշեց համաժողով անցկացնել գալիք հունիս ամսվա սկզբին:

1–3՝ Երեցները պետք է հավաքվեն համաժողովի. 4–6՝ Նրանք պետք է կազմակերպվեն երկրի օրենքների համաձայն և պետք է հոգան աղքատների կարիքները:

1 Ահա, այսպես է ասում Տերը ձեզ՝ իմ ծառաներին. Ինձ նպատակահարմար է, որ իմ եկեղեցու երեցները նամակով կամ ինչ-որ այլ ձևով կանչվեն մեկտեղ՝ արևելքից և արևմուտքից, հյուսիսից և հարավից:

2 Եվ պիտի լինի այնպես, որ, որքան որ նրանք հավատարիմ լինեն և հավատք գործադրեն առ ինձ, ես իմ աՀոգին կթափեմ նրանց վրա, այն օրը, երբ նրանք միասին կժողովվեն:

3 Եվ պիտի լինի այնպես, որ նրանք պիտի առաջ գնան դեպի մերձակա շրջանները, և ապաշխարություն աքարոզեն մարդկանց:

4 Եվ շատերը պիտի ադարձի գան, այնպես որ դուք զորություն պիտի ունենաք՝ կազմակերպվելու մարդկանց օրենքների բհամաձայն.

5 Որ ձեր աթշնամիները զորություն չունենան ձեզ վրա. որ դուք կարողանաք պահպանվել բոլոր բաներում. որ ձեզ հնարավորություն տրվի պահել իմ օրենքները. որ ամեն կապանք քանդվի, որով թշնամին փնտրում է կործանել իմ ժողովրդին:

6 Ահա, ասում եմ ձեզ, որ դուք պետք է աայցելեք աղքատներին ու կարիքավորներին և սպասավորեք՝ ի սփոփանք նրանց, որ նրանք պահպանվեն, մինչև բոլոր բաները հնարավոր լինի կատարել համաձայն իմ օրենքի, որը դուք ստացել եք: Ամեն: