2013
Ես կարողացա մոռանալ իմ վիշտը
Սեպտեմբեր 2013


Երիտասարդներ

Ես կարողացա մոռանալ իմ վիշտը

Հեղինակը Տայվանից է

Երբ իմ ընկերներ Եղբայր Չենը և նրա կինը մկրտվեցին մեր ծխում, ես անչափ ուրախացա: Իրենց մկրտությունից մեկ տարի անց նրանք կնքվեցին տաճարում, և իրենց որդին, ով մահացել էր նախքան նրանց Եկեղեցուն միանալը, կնքվեց նրանց հետ: Հիանալի էր տեսնել Չեներին ավետարանում աճելիս:

Այնուհետև հաջորդ տարի Եղբայր Չենը զոհվեց ավտովթարից: Դեպքից հետո նրա մահը, կարծես, միշտ իմ մտքում լիներ և հաճախ հայտնվում էր իմ երազների մեջ: Ես վեր էի կենում արցունքների մեջ և կրկին ու կրկին հարցնում. «Ինչու՞: Ինչու՞ Տերը թույլ տվեց, որ այսպիսի ողբերգություն տեղի ունենար: Ինչու՞ պետք է այսպիսի բան պատահեր այս գեղեցիկ ընտանիքի հետ»: Մի օր, երբ ես մտորում էի այդ հարցերի շուրջ, ես վերցրեցի ուսուցանման մի ձեռնարկ և կարդացի Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ խոսքերը (1895–1985).

«Եթե մենք դիտենք մահկանացու կյանքը որպես գոյության ամբողջականություն, ապա ցավը, վիշտը, ձախողումը և կարճ կյանքը կլիներ աղետ: Բայց եթե մենք նայում ենք կյանքին որպես հավերժական մի բանի, որը տարածվում է դեպի նախամահկանացու անցյալը և հետո դեպի հավերժական հետմահու ապագան, ապա բոլոր իրադարձությունները կարելի է դնել ճիշտ հեռանկարի մեջ: …

«Մի՞թե մենք չենք ենթարկվում գայթակղությունների, որպեսզի փորձենք մեր ուժը, հիվանդության, որպեսզի սովորենք համբերատարություն, մահվան, որպեսզի կարողանանք անմահանալ և փառավորվել»:1

Այդ պահին ես որոշեցի մոռանալ իմ վիշտը և նայել դեպի խոստացված և հնարավոր ապագան: Ես պատկերացրեցի Եղբայր Չենին երջանիկ վերամիավորված իր ընտանիքի հետ: Այդ տեսարանն ինձ խաղաղություն բերեց: Ես գիտեմ, որ Երկնային Հայրը մեզ կտա իմաստություն և խիզախություն, որպեսզի դիմակայենք ձախորդություններին:

Հղում

  1. Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 15.