2010
Այս Տանը պատկանող բաները
2010


Այս Տանը պատկանող բաները

Տաճարի մկրտության ավազանը տեղադրված է տասներկու ցուլերի մեջքին (տես Բ Մնացորդաց Դ.2–4), որը խորհրդանշորեն ներկայացնում է Իսրայելի տասներկու ցեղերը: Փրկչի անձնազոհ ծառայության օրինակին հետևելով մենք կարող ենք մկրտություններ կատարել մեր նախնիների համար, ովքեր մահացել են առանց այդ արարողությունը ստանալու:

Ծեսերի սենյակներում ընդհանուր ձևով ներկայացվում է Աստծո ծրագիրը Իր զավակների համար: Վերջին Օրերի Սրբերը սովորում են իրենց նախամահկանացու և մահկանացու կյանքերի մասին, աշխարհի արարման և մարդու Անկման, որպես Աստծո բոլոր զավակների Քավիչ՝ Հիսուս Քրիստոսի առանցքային դերի և այն օրհնությունների մասին, որոնք իրենք կարող են ստանալ հաջորդ կյանքում:

Սելեստիալ սենյակը խորհրդանշում է վեհացած և խաղաղ վիճակը, որին բոլորը կարող են հասնել Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելով: Այս սենյակը ներկայացնում է բավարարվածություն, ներքին ներդաշնակություն և խաղաղություն, որը մատչելի է հավերժական ընտանիքների համար Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի ներկայությամբ:

Կնքման սենյակում հարսնացուն և փեսացուն ամուսնանում են ոչ միայն այս կյանքի, այլև հավերժական կյանքի համար:

Խճապակի, Նավու Իլինոյս Տաճար (հեռու ձախում):

Մկրտության ավազան, Դրեյփեր Յուտա Տաճար:

Մկրտության ավազան, Գիլա Վալի Արիզոնա Տաճար:

Արարողության սենյակ, Մանհեթեն Նյու Յորք Տաճար:

Արարողության սենյակ, Նյուփորթ Բիչ Կալիֆորնիա Տաճար:

Սելեստիալ սենյակ, Սան Անտոնիո Տեխաս Տաճար:

Գլխավոր աստիճան, Օքուիր Մանթին Յուտա Տաճար:

Ներզարդած փայտե սեղան, Մեխիկո Սիթի Մեքսիա Տաճար:

Կնքման սենյակ, Վանկուվեր Բրիթիշ Կոլամբիա Տաճար: