2010
Հաճախ տրվող հարցեր
2010


Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ են անում մարդիկ տաճարում:

Տաճարում մենք ուսուցանվում ենք, ուխտեր կապում և օրհնությունների խոստումներ ստանում: Մենք ծեսեր ենք ստանում, որոնք մեզ իրավունք են տալիս ապրելու Աստծո ներկայության մեջ:

Ծեսերից մեկը, որոնք ստանում ենք տաճարում, օժտումն է: Օժտում բառը նշանակում է «ընծա» կամ «շնորհում»: Որպես այդ արարողության մաս մեզ ուսուցանվում է կյանքի նպատակի, Հիսուս Քրիստոսի Քավության և առաքելության և Իր զավակների համար Երկնային Հոր ծրագրի մասին: Մենք մի փոքր գաղափար ենք կազմում, թե ինչպիսին կլինի Նրա ներկայության մեջ ապրելը, երբ զգում ենք տաճարի խաղաղ մթնոլորտը:

Մեկ այլ տաճարային արարողություն է կնքման արարողությունը, որում ամուսիններն ու կանայք կնքվում են միմյանց հետ և երեխաները կնքվում են իրենց ծնողներին հավերժական ընտանիքներում: Սա նշանակում է, որ եթե մենք հավատարիմ ենք մեր ուխտերին, մեր ընտանեկան կապերը կշարունակվեն հավերժ:

Մեզ համար ծեսեր ստանալուց բացի, մենք նաև կարող ենք դրանք ստանալ մեր մահացած նախնիների համար: Այսպիսով, մարդիկ, ովքեր մահացել են առանց հիմնական ծեսերը ստանալու, ինչպիսիք են՝ մկրտությունը և հաստատումը, օժտումը, և կնքումը, այդ ծեսերը ստանալու հնարավորություն ունեն:

Ինպիսի՞ն է տաճարը ներսում:

Տաճարը աշխարհի հոգսերից և խառնաշփոթից առանձնացած խաղաղ, սուրբ վայր է: Տաճարի ողջ տարածքը գեղեցիկ և զգուշորեն պահպանվում է՝ ակնածալից ոգին պահելու համար: Քանի որ դա Տիրոջ տունն է, և այնտեղ սուրբ աշխատանք է կատարվում, տաճարում մենք կարող ենք առատորեն զգալ Հոգին և մոտ զգալ Տիրոջը: Այնտեղ մենք կարող ենք անձնական վկայություն և հոգևոր ուժ ստանալ, որոնք կօգնեն մեզ հաղթահարել մեր փորձությունները: Սա է պատճառներից մեկը, որ մենք խրախուսվում ենք հաճախակի տաճար հաճախել:

Ինչպե՞ս պետք է ես հագնվեմ, երբ տաճար եմ գնում:

Տաճար հաճախելիս հագեք համեստ կիրակնօրյա զգեստ: Հագուստի և հարդարանքի մեջ խուսափեք ծայրահեղություններից, ինչպես կանեիք հաղորդության ժողովին հաճախելիս: Ակնածանք և հարգանք ցուցաբերեք Տիրոջ և Նրա տան հանդեպ և հրավիրեք Հոգին, լինելով մաքուր և վայելուչ:

Տաճարում կա առանձին հանդերձարան, որտեղ դուք ձեր կիրակնօրյա հագուստը հանում եք և հագնում սպիտակ հագուստ: Հագուստի այսպիսի փոփոխությունը հիշեցնում է, որ մենք ժամանակավոր թողնում ենք աշխարհը մեր ետևում և մտնում ենք սուրբ վայր: Սպիտակ հագուստը խորհրդանշում է մաքրություն, իսկ այն փաստը, որ տաճարում բոլորը միանման են հագնված, առաջացնում է միասնության և հավասարության զգացում:

Ե՞րբ ես պետք է ստանամ իմ օժտումը:

Միանգամայն հավանական է, որ դուք ձեր օժտումը ստանաք լիաժամկետ միսիա մեկնելուց առաջ կամ տաճարում ամուսնանալուց առաջ: Իրենց անձնական օժտումը ստանալու համար չեն երաշխավորվում այն միայնակ անդամները, ովքեր արդեն չափահաս պիտի դառնան կամ բոլորել է նրանց քսան տարին, ովքեր միսիայի կանչ չեն ստացել, կամ նշանված չեն և տաճարում չեն ամուսնանալու:

Նոր անդամները նախքան իրենց օժտումը ստանալը սպասում են, որպեսզի իրենց մկրտությունից և հաստատումից հետո առնվազն մեկ տարի անցնի:

Անչափ կարևոր է ձեր անձնական օժտումը ստանալը: Քննարկեք այն ձեր եպիսկոպոսի հետ: Աղոթեք և խորհեք իմանալու համար, թե երբ եք պատրաստ:

Ի՞նչ կարող եմ ասել մյուսներին իմ տաճարային փորձառության մասին:

Դուք կարող եք պատմել, թե ինչպիսի տեսք ունի տաճարը ներսից, և կարող եք ազատորեն կիսվել տաճարում ունեցած ձեր փորձառություններով: Ինչևէ, տաճարային ուխտերն ու ծեսերը, ներառյալ այնտեղ օգտագործված բառերը անչափ սուրբ են տաճարից դուրս մանրամասն քննարկելու համար: Տաճարից դուրս այդ սուրբ բաները չքննարկելով, մենք պաշտպանում ենք դրանք ծաղրի կամ անհարգալից վերաբերմունքի առարկա դառնալուց: Անփութորեն մի խոսեք ձեր տաճարային փորձառությունների մասին:

Ինչո՞ւ են տաճորւմ խորհրդանիշներ օգտագործվում:

Իր երկրային ծառայության ժամանակ Փրկիչը հաճախ է ուսուցանել առակներով՝ խորհրդանիշներով ներկայացնելով հավերժական ճշմարտությունները: Նա պատվիրել է, որ մենք տաճարում նույն կերպ ուսուցանվենք: Խորհրդանշական բնույթ են կրում տաճարային ծեսերն ու ուխտերը, դրանց ներկայացումը, ֆիզիկական միջավայրը և հագուստները: Եթե Սուրբ Հոգու առաջնորդությամբ խորհեք այդ խորհրդանիշների նշանակության մասին, դրանք կօգնեն ձեզ իմանալ ճշմարտությունը, սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, և հոգեպես աճել:

Ես ունեմ ընտանիքի անդամներ, ովքեր չեն կարող մտնել տաճար: Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի իմ տաճարային ամուսնության ժամանակ նրանք իրենց անտեսված չզգան:

Սա կարող է լինել նուրբ թեմա: Քանի որ տաճարը Տիրոջ տունն է, նվիրված Նրան, տաճար գնացողները պետք է կրեն ընթացիկ տաճարային երաշխավորագիր, որը վկայում է, որ տվյալ անհատը ապրում է Նրա հաստատած չափանիշներով: Ինչևէ, նրանք, ովքեր չունեն ընթացիկ տաճարային երաշխավորագիր կարող են գտնվել տաճարի տարածքում, իսկ բազմաթիվ տաճարներ ունեն սենյակ, որտեղ նրանք կարող են սպասել տաճարում կնքվող իրենց ընտանիքի անդամներին: Ամուսնացող զույգը, որի ընտանիքի անդամները չեն կարող մտնել տաճար, կարող է հրավիրել իրենց եպիսկոպոսին կամ Եկեղեցու մեկ այլ անդամի, որպեսզի նա նրանց հետ լինի, մինչ նրանք սպասում են այդ սենյակում:

Զույգը կարող է պայմանավորվել եպիսկոպոսի հետ, որպեսզի հատուկ հավաք անցկացվի հարազատների և ընկերների հետ, ովքեր երաշխավորագիր չունեն: Նման հավաքը հնարավորություն կտա նրանց ներգրավված զգալ և սովորել հավերժական ամուսնության մասին: Թեպետ ծես չի կատարվում և երդումներ չեն փոխանակվում, այդ հավաքի ժամանակ մատանիներ կարող են փոխանակվել:

Ի՞նչ պետք է ես անեմ, որպեսզի պատրաստվեմ տաճարային ծեսերին:

Դուք կարող եք պատրաստվել՝ կանոնավոր տաճար հաճախելով և մասնակցելով մահացածների համար մկրտություններին, մասնակցելով տաճարի նախապատրաստության սեմինարին, որը կազմակերպվում է ձեր եպիսկոպոսի կողմից, և սուրբ գրություններն ու այս գրքույկի հոդվածներն ուսումնասիրելով:

Դուք նաև կարող եք պատրաստվել՝ ապրելով տաճարի արժանավորության Տիրոջ չափանիշներով: Սնուցեք Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին ձեր վկայությունը: Հնազանդվեք Իմաստության Խոսքին և ողջախոհության օրենքին: Աջակցեք ձեր Եկեղեցու ղեկավարներին, լրիվ տասանորդ վճարեք և հաճախեք Եկեղեցու ձեր ժողովներին: Եղեք ազնիվ մյուսների հետ ձեր գործերում և հավաստիացեք, որ ձեր ընտանեկան կյանքը ներդաշնակ է Եկեղեցու ուսմունքներին: Պահեք ձեր մկրտության ուխտերը, որպեսզի պատրաստ լինեք ստանալ տաճարի ավելի բարձր ուխտերը:

Սելեստիալ սենյակ, Մաունթ Տիմպանոգոս Յուտա Տաճար:

Ջորդան Ռիվեր Յուտա Տաճար: Նվիրագործվել է նոյ. 16, 1981թ.:

Նավու Իլինոյս տաճար: Նվիրագործվել է հունիսի 27, 2002թ.