2010
Ինչպե՞ս է Տաճարն օգնում
2010


Ինչպե՞ս է Տաճարն օգնում

Յուրաքանչյուր ծնող գիտի, որ երեխա մեծացնելու ընթացքում անսպասելի դժվարություններ և օրհնություններ են լինում: Ամուսինս և ես հայտնաբերել ենք, որ երբ ծնողի դերին նայում ենք հավերժական տեսանկյունից, մեծ հույսի հետ միասին մեծ պատասխանատվություն ենք զգում:

Իհարկե, Տերը մեզ հոգևոր պարգևներ է տվել մեր բեռը թեթևացնելու համար: Մեր ընտանիքի համար այդ հոգևոր պարգևներից ամենամեծը եղել է օգնության ակնկալիքով Տիրոջ տուն գնալը, երբ մեր երեխաները մեծացել էին և կյանքն ավելի դժվարացել էր: Մենք հայտնաբերեցինք, որ կարող ենք հատուկ խնդիրները տանել Տիրոջ մոտ՝ Նրա տաճար:

Երբ մեր երեխաները դարձան դեռահաս, մենք հասկացանք, որ նրանք կարող են լուրջ սխալներ կատարել: Հավանաբար, ամենասոսկալին գիտակցելն էր, որ հիմնականում ամեն ինչ արել էինք, իմանալով ինչպես պետք է անել, սակայն վտանգի նշանները աղոտ երևում էին մեր առաջ:

Այնուհետև մենք հայտնաբերեցինք, որ տաճարային երկրպագությունը կարող է մեր ջանքերի կարևոր տարրը լինել՝ օգնելով մեր զավակներին ճիշտն ընտրել: Մենք մեծ ուժ և օրհնություն գտանք, մեր երեխաների համար ծոմապահության ոգով և աղոթքով տաճար հաճախելով: Նախքան տաճար մտնելը, մենք աղոթում ենք անձնական նախապատրաստության, համապատասխան մտքերի և վերաբերմունքի համար: Երբ հնարավոր է, տաճարի ներսում որպես ծնողներ մենք խորհրդածում ենք մեր դերի և տվյալ երեխայի կարիքների համար:

Երբեմն պատասխանները գալիս են արագ և պարզորոշ: Երբ առաջին անգամ դա տեղի ունեցավ, մենք այն համարեցինք զուգադիպություն: Սակայն շուտով ակնհայտ դարձավ, որ մենք իսկապես ընդգրկվել ենք մի գործընթացի մեջ, որն երկնքի օրհնություններն է վար բերում:

Պատասխանները երբեմն գալիս էին մարդկանց միջոցով, որոնք ազդեցություն էին ունենում մեր երեխաների կյանքի վրա, օրինակ սիրող եպիսկոպոսը, որը դժվար պահին օգնեց քոլեջի տարիքի մեր դստերը: Մյուս երեխաները օրհնվել են նմանապես: Յուրաքանչյուրն ունի իր ազատ կամքը, և նրանք կարող են այնպես չվարվել, ինչպես մենք ենք ցանկանում, բայց մենք զգում ենք, որ մեր ծառայությունը տաճարում երկնքի օգնությունն է բերում մեր երեխաների կյանք:

Տաճարում երկրպագելու արդյունքում միայն մեր երեխաները չեն օրհնություններ ստանում: Մի առիթով ամուսինս աշխատանքի տեղում մի շատ դժվարին խնդրի առաջ կանգնեց, որը նա ցանկացավ տանել տաճար: Այդ օրը Տերը օրհնեց նրան նրա մտքում դրոշմելով այն սուրբ գրության հատվածը, որը նրա հարցի պատասխանն էր:

Տուն գալով նա բացեց սուրբ գիրքը և ի ուրախություն իրեն գտավ օգնություն իր խնդրի համար: Այդ փորձառությունը բացեց սուրբ գրությունները կիրառելու մի նոր փուլ: Տերը կարող է խոսել Իր զավակների հետ՝ հիշեցնելով մեզ սուրբ գրությունների մասին, որոնք տալիս են մեր խնդիրների պատասխանները: Մենք գնահատում ենք այդ սկզբունքը, որ սովորեցինք տաճարում:

Աշխարհում, որտեղ չարը տարածվում է և որտեղ սատանան արձակել է իր զորությունը, կործանելով տներ, սփոփիչ է իմանալը, որ մենք կարող ենք գնալ Տիրոջ տուն և առաջնորդություն փնտրել: Անկախ նրանից, թե ինչ դժվարությունների ենք հանդիպում, մենք հոգում ենք մեր ընտանիքների մասին, մենք ուրախություն ենք գտնում, երբ փնտրում ենք սրբավայր և տաճարի մխիթարություն: