2009
Մարգարեի խոստումները
April 2009


Ընկերն ընկերոջը

Մարգարեի խոստումները

«Քննեք այս պատվիրանները, քանզի դրանք ճշմարիտ են ու հավատարիմ, և մարգարեություններն ու խոստումները, որոնք դրանց մեջ են, բոլորը պիտի կատարվեն» (ՎևՈւ 1.37):

Նկար
Elder Octaviano Tenorio

Իմ կյանքի ընթացքում ես սովորել եմ, որ երբ հետևում ենք մեր մարգարեների ուսմունքներին, ստանում ենք խոստացված օրհնությունները: 1986թ. ապրիլի գերագույն համաժողովին Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը (1899–1994) խոստացավ, որ եթե ընտանիքները կանոնավոր կերպով միասին կարդան սուրբ գրությունները, Հոգին միշտ կլցնի նրանց տները:1

Իմ սիրելի կինը և ես որոշեցինք հետևել այդ խորհրդին: Մենք նպատակ դրեցինք մեր երեք երեխաների, 10 տարեկան Ջորջի, 9 տարեկան Սյուզիի, և 3 տարեկան Լյուիսի, հետ ամեն օր մի գլուխ կարդալ Մորմոնի Գրքից: Մենք կարդում էինք ամեն օր, յուրաքանչյուրս հերթով մի հատված: Թեև Լյուիսը դեռ չէր կարողանում կարդալ, նա ուզում էր մասնակցել: Նա նստում էր ծնկներիս, դեմքով դեպի ինձ: Մեր մեջտեղում Մորմոնի Գիրքն էր: Երբ գալիս էր կարդալու իմ հերթը, մենք երկուսս հետևում էինք իմ մատին, որը ես շարժում էի ամեն բառի վրայով, և Լյուիսը բարձրաձայն կրկնում էր իմ կարդացած ամեն մի խոսքը, նայելով այդ բառերին վերևից ներքև:

Հինգ տարեկան դառնալուց առաջ Լյուիսը հարցրեց. «Ե՞րբ է կարդալու իմ հերթը գալու»:

Մենք բացատրեցինք, որ երբ նա մեծանա, գնա դպրոց և կարդալ սովորի:

Նա պատասխանեց. «Ես արդեն գիտեմ կարդալ»:

Զարմացած, ես նրան տվեցի Մորմոնի Գիրքը: Նա բացեց գիրքը վերևից ներքև, նայեց վերևի մասը և սկսեց կատարյալ կարդալ: Նա սովորել էր կարդալ, երբ հետևում էր ինձ Մորմոնի Գիրքը կարդալիս:

Երբ Լյուիսը վեց տարեկան էր, նա երբեմն ինձ հետ գալիս էր Եկեղեցու անդամներին այցելության: Ես նրան խնդրում էի կիսվել իր վկայությամբ և սուրբ գրության մի փոքր ուղերձով, որն իրեն սովորեցրել էի: Երբ նա կարդում էր Մորմոնի Գիրքը, նա այն պահում էր վերևից ներքև և նայում վերևում:

Ես վկայում եմ ձեզ, որ եթե դուք սկսեք կարդալ սուրբ գրությունները փոքր տարիքից, դուք ավելի լավ կհասկանաք Տիրոջ խոստումները և կիմանաք, թե ինչ է Նա ձեզանից ակնկալում: Մի օր դուք կդառնաք ծնող և երեխաներ կունենաք: Սովորեցրեք նրանց կարդալ սուրբ գրությունները և կտեսնեք, ինչպես է իրակականում խոստումը, որ տրված է Առակաց ԻԲ.6-ում. «Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից»:

Այժմ Լյուիսն ավարտում է համալսարանը և աշխատում է: Անկախ նրանից, թե որքան ուշ է նա տուն վերադառնում աշխատանքից, դպրոցից կամ Եկեղեցու հանձնարարություններից հետո, քնելուց առաջ նա դեռ կարդում է Մորմոնի Գլխից մի գլուխ: Մարգարեի խոստումն իսկապես կատարվեց. Այդ սուրբ գրքի ընթերցանության արդյունքում մեր ընտանիքը առատորեն օրհնվեց, և մենք ավելի միասնական դարձանք:

Ես ձեզ կոչ եմ անում ամեն օր կարդալ սուրբ գրությունները: Հնարավորության դեպքում կարդացեք ընտանիքով: Ձեզ, տղանե՛ր, կոչ եմ անում պատրաստվել ծառայել միսիայում: Ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում նպատակ ունենալ կնքվել տաճարում ողջ հավերժության համար: Եվ վերջապես, ես ցանկանում եմ, որ դուք հիշեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի (1910–2008) ոգեշնչված խորհուրդը, որն ասել է մեզ. «Ձեզ հարկավոր է այն ողջ կրթությունը, որը կարող եք ստանալ: … Անկախ նրանից, թե դուք սառնարան կվերանորոգեք, թե կկատարեք հմուտ վիրաբույժի աշխատանք, դուք պետք է սովորեք»:2

Իմ սիրելի երեխաներ, լսեք ձեր ուսուցիչներին, եղեք հնազանդ դասարանում, արեք հնարավոր ամեն ինչ և սովորեք որքան կարող եք: Տերը հարուստ օրհնություններ ունի պահված ձեր և ձեր ընտանիքների համար: Մեր պարտականությունն է «հետևել մարգարեին, նա գիտի ճանապարհը»:3

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Տես Ezra Taft Benson, “The Power of the Word,” Ensign, May 1986, 81.

  2. Gordon B. Hinckley, “A Prophet’s Counsel and Prayer for Youth,”Liahona, Apr. 2001, 34, 35; Ensign, Jan. 2001, 4, 7.

  3. «Հետևեիր Մարգարեին», Children’s Songbook, 110–11:

16 տարեկանում, մկրտությունից մի փոքր անց:

Նրա որդի Լյուիսը չորս տարեկանում:

Լուսանկարները տրամադրել է Երեց Օկտավիանո Տենորիոն; նկարները՝ Ռոբերտ Ա. Մակքեյի