2009
Հարցեր և պատասխաններ
April 2009


Հարցեր և պատասխաններ

«Իմ ծնողներն ակտիվ չեն Եկեղեցում: Ինչպե՞ս ամուր մնամ առանց նրանց աջակցության»:

Սա դժվար իրավիճակ է, որովհետև մենք սովորաբար ծնողներին ենք նայում առաջնորդություն և ուղղություն ստանալու համար: Սակայն կան բաներ, որ դուք կարող եք անել, որպեսզի ամուր մնաք, և դրանք կօգնեն ձեզ լինել լավ օրինակ ձեր ծնողների համար:

Ձեր կյանք ոգեշնչում բերելու համար շարունակեք աղոթել և ուսումնասիրել սուրբ գրությունները: Երկնային Հայրը լսում է ձեր աղոթքները և կպատասխանի դրանց:

Անհրաժեշտ օրինակի և աջակցության համար դիմեք այլ բարեկամների կամ Եկեղեցու անդամների: Օրինակ, քահանայության օրհնություն ստանալու համար խնդրեք տնային ուսուցիչներին, եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին, եթե ձեր տանը արժանի քահանայություն կրող չկա:

Ձեր հավատքի օրինակով դուք կարող եք ամրացնել ձեր քույրերին և եղբայրներին: Դուք կարող եք ձեր եղբայների և քույրերի հետ ընտանեկան երեկո անցկացնել, ընտանեկան աղոթք ասել կամ սուրբ գրություններն ուսումնասիրել: Հնարավոր է ձեր ծնողները ցանկանան միանալ ձեզ:

Իսկ ամենակարևորը՝ սիրեք ձեր ծնողներին: Մի դատեք նրանց: Այլ եղեք բարի և համբերատար: Նրանք դեռևս ձեր սիրո և աջակցության կարիքն ունեն, ինչպես դուք նրանց կարիքն ունեք:

Աղոթեք ձեր ծնողների համար

Հրավիրեք ձեր ծնողներին ընտանեկան աղոթքի: Հրավիրեք նրանց Եկեղեցու միջոցառումներին: Ընտանեկան երեկոներ կազմակերպեք: Շատ աղոթեք նրանց համար և ձգտեք լավ օրինակ լինել: Այդպիսով, դուք կամրացնեք ձեր ընտանիքը և ձեր վկայությունը, դուք ավելի լավ կզգաք, իսկ Տերը կօգնի ձեզ ամուր նմալ Եկեղեցում: Կատարեք այդ ամենը հավատով և նվիրվածությամբ, և Նա կպատասխանի ձեր աղոթքներին:

Սոնիա Բ., 20, Յուկատան, Մեքսիկա

Անձնատուր մի եղեք

Հայրս անդամ չէ, իսկ մայրս և քույրերս ակտիվ չեն: Ցավ է պատճառում, երբ նրանք հաշվի չեն առնում իմ հավատամքը: Սակայն իմ հավատն աճել է սեմինարիա, եկեղեցի, Միացյալ հաճախելու և աղոթելու և սուրբ գրությունները կարդալու արդյունքում: Լավագույն խորհուրդը, որ կարող եմ տալ, անձնատուր չլինելն է:

Ամանդա Բ., 16, Նեվադա, ԱՄՆ

Ակտիվ մնալու ուղիներ

Ես մի զարմանալի աղջկա եմ ճանաչում, որը շատ ամուր է Եկեղեցում, թեև նրա ծնողներն ակտիվ չեն: Նա ոգևորում է մյուս աղջիկներին, քանի որ արդեն արժանացել է Երիտասարդ Կանանց մեդալիոնին: Նա ասում է, որ մյուս աղջիկների աջակցությունը, կանոնավոր եկեղեցի հաճախելը, իր Երկնային Հոր հետ իսկապես հաղորդակցվելը՝ ակտիվ մնալու հրաշալի միջոցներ են:

Չելսի Ս., 17, Օկլահոմա, ԱՄՆ

Ապահով ապաստան

Իմ վկայությունն ամրապնդելու համար ես ապավինում եմ աղոթքին և սուրբ գրություններն ուսումնասիրելուն, և ապահով ապաստան եմ գտել Սկաուտական շարժմանը և Երիտասարդ Տղամարդկանց ծրագրին մասնակցելով և, իհարկե, կոչումներս կատարելով: Մարգարեների խորհրդին հետևելը և լավ ընկերներ ընտրելը ևս օգնում է: Հիշեք, որ ձեր ընտանիքի համար միշտ լավ օրինակ ծառայեք՝ նրանց հանդեպ անկեղծ սեր, հոգածություն և հարգանք ցուցաբերելով: Եթե դուք ձեր մասը կատարեք, Տերն էլ Իր մասը կկատարի:

Երեց Վիգհամ, 21, Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկո Միսիա

Քաջություն՝ նրանց օրինակներից

Մայրս ակտիվ չէ, իսկ մյուս բարեկամներս անդամներ չեն: Ես վստահում եմ իմ ղեկավարներին և իմ ընկերներին, նրանք միշտ օգնում են ինձ: Նրանք կարևոր տեղ են գրավում իմ կյանքում, քանի որ նպաստել են իմ ապրելակերպին և միսիա ծառայելու իմ նպատակին: Իրենց օրինակով նրանք ինձ քաջություն են տալիս: Դուք պետք է գնահատեք այն մարդկանց ընկերությունը, ովքեր օգնում են ձեզ հաստատվել որպես անդամ, և պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեք նրանց հետ, քանի որ անշուշտ միշտ ինչ-որ բան կունենաք սովորելու:

Իվանա Ս., 20, Բուենոս Այրես, Արգենտինա

Սեր ցուցաբերեք ձեր ծնողների հանդեպ

Շարունակեք խոսել ձեր ծնողների հետ և փորձեք նրանց աջակցությունը ստանալ: Սեր ցուցաբերեք և գնահատեք նրանց, և ասեք, թե որքան կարևոր է ձեզ համար եկեղեցի հաճախելը: Խնդրեք ձեր ղեկավարներին ձեզ մեքենայով տանել և տեսեք, թե արդյոք կարող է ձեր եպիսկոպոսը խոսել ձեր ծնողների հետ: Աղոթեք, խնդրելով Երկնային Հոր աջակցությունը, և աղոթեք, որ ձեր ծնողները սկսեն տեսնել, որ ակտիվ մնալը կարևոր է ձեզ համար: Դուք կարող եք նաև ավելի զորանալ՝ ամեն օր կարդալով Մորմոնի Գիրքը և պահելով պատվիրանները:

Քրեյգ Լ., 16, Միսսուրի, ԱՄՆ

Երկու աջակցող համակարգեր

Ես նման իրավիճակ շատ եմ տեսել իմ միսիայի ժամանակ, և նման խնդիր ունեցող երեխաները քաջ են: Ի՞նչ են նրանք անում: Եկեղեցու ընկերների և ղեկավարների միջոցով մի աջակցող համակարգ են ստեղծում և Տիրոջ հետ զարգացնում այդ աջակցող համակարգը՝ աղոթելով, սուրբ գրություններն ամեն օր կարդալով և Եկեղեցի հաճախելով: Դուք կարող եք նույն կերպ վարվել:

Երեց Ջոնս, 21, Թաիթի Պապիտե Միսիա